Թեոդորոս (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեոդորոս
 
Մասնագիտություն քրիստոնյա քահանա և քահանա
Ծնունդ անհայտ
Մահ անհայտ

Թեոդորոս (լատ.՝ Theodore, անհայտ - անհայտ), կաթոլիկ եկեղեցու հակապապ։ 687 թվականի սեպտեմբերի 21-ին մահանում է Կոնոն պապը, և Թեոդորոսն ու Պասքալիսը դառնում են մրցակիցներ։ Ըստ այդմ նաև համարվում են հակապապեր։ Երբեմն Թեոդորոսի հակապապ լինելը վիճարկվում է, քանի որ նա չի ձեռնադրվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան վիճահարույց ընտրությունները Թեոդորոսը եղել է արքեպիսկոպոս։ Ըստ «Liber Pontificalis» տեղեկագրքի, նրա և Պասքալիսի կողմնակիցներն առգրավել էին Լաթերանը։ Քանի որ նրանցից ոչ ոք չէր ցանկանում զիջել ճանապարհը մյուսին, գտնվում էին հսկողության և արգելափակման մեջ։ Այդ ժամանակահատվածում կայազորի ներկայացուցիչները և հոգևորականների մեծամասնությունը հանդիպում են կայսերական պալատում և, ի վերջո, որպես Կոնոն պապի իրավահաջորդ ընտրում են Սանտա Սուսաննա եկեղեցու քահանա Սարգիս I-ին։ Այնուհետև վերջինիս բերում են Լաթերան և հարկադրում իրենց ներս թողնել։ Թեոդորոսն անմիջապես զիջում է և խոնարհվում Սարգիս I պապի առաջ[1]։

Պասքալիսը մնում է անդրդվելի, և մինչ ձևացնում է, թե ընդունում է Սարգիսին, պատգամաբերներ է ուղարկում Ռավեննայի էկզարխություն՝ խոստանալով ոսկով փոխհաատուցում ռազմական աջակցության դիմաց։ Յոհան II Պլատին եկսարքոսը ժամանում է և պահանջում ոսկին, ապա թալանում է հին Սուրբ Պետրոսի բազիլիկը։ Հեռանում է Սարգիս I պապի օծումից հետո (687 թվական, դեկտեմբերի 15)[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Raymond Davis (translator), The Book of Pontiffs (Liber Pontificalis), first edition (Liverpool: University Press, 1989), p. 83
  2. Ekonomou, Andrew J. (2007). Byzantine Rome and the Greek Popes: Eastern influences on Rome and the papacy from Gregory the Great to Zacharias, A.D. 590–752. New York: Lexington Books. p. 216. ISBN 9780739119778.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]