Քրիստափոր (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստափոր
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 9-րդ դար
Հռոմ, Պապական մարզ
Մահ 904
Հռոմ, Պապական մարզ


Քրիստափոր (լատին․՝ Christophorus, 9-րդ դար, Հռոմ, Պապական մարզ - 904, Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պապ (հակապապ) 903 թվական (հոկտեմբեր)-904 թվականներին (հունվար)[1]։ Մինչև 20-րդ դարի առաջին կեսը ընդգրկված է եղել օրինական ընտրված պապերի ցանկում, սակայն հետագայում համարվել է հակապապ և հեռացվել ցուցակից։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստափորի կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Վստահելի, հաստատուն աղբյուրների բացակայության պատճառով դժվար է ընդհանրացնել նրա հակիրճ կենսագրությունը։ Ենթադրվում է, որ նա եղել է հռոմեացի։ Նրա հայրը՝ Լեոն, եղել է Սուրբ Դամասոսի կարդինալ քահանան այն ժամանակ, երբ Քրիստոփորը պապ է դարձել։ Նրա նախորդը Լևոն V պապը գահընկեց է արվել և բանտարկվել 903 թվականի հոկտեմբերին։ Քանի որ ենթադրվում է, որ վերջինս մահացել է բանտում, հնարավոր է, որ նրան հաջորդել է Քրիստափորը։ Այնուամենայնիվ կա նաև տեսակետ (Auxilius of Naples -ի աղբյուրներում), որ նրանց երկուսին սպանել է Սարգիս III պապը։

Քրիստափորը պապականությունից հեռացվել է Սարգիս III պապի կողմից (904–911)։ Hermannus Contractus պատմիչ վանականը պնդում է, որ իր կյանքի վերջին տարիները Քրիստափորն անցկացրել է որպես վանական[2]։ Այնուամենայնիվ ըստ Eugenius Vulgarius պատմիչի նա իր մահկանացուն կնքել է բանտում[3]։

Օրինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանց կարծիքով, Քրիստափորը համարվում է օրինական պապ, անկախ նրանից, թե ինչ ապօրինի միջոցներով է պապ դարձել։ Նրա անունը ընդգրկված է է եղել 20-րդ դարի բոլոր խոշոր տեղեկագրքերի մեջ[4]։ Նրա դիմանկարները այլ պապերի կողքին պատկերված է Սուրբ Պողոսի բազիլիկի պատերին։ Ինչպես նաև Պիզայի Սան Պիետրո Ապոստոլո բազիլիկի 13-րդ դարի որմնանկարներում նա ևս պատկերված է 10-րդ դարի պապերի շարքում։

Ավելին, նա նաև ճանաչված է որպես պապի իր հաջորդների կողմից։ Այնուամենայնիվ դադարել է պապ համարվել 20-րդ դարի առաջին կեսից, և Annuario pontificio պապերի ցուցակից հեռացվել է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wikisource-logo.svg Chisholm, Hugh, ed. (1911). "Christophorus". Encyclopædia Britannica. 6 (11th ed.). Cambridge University Press. p. 295.
  2. Chronicle of Hermannus Contractus, ad an. 904.
  3. Ernst Dümmler, Auxilius und Vulgarius (Leipzig, 1866), 160, 135.
  4. Liber Pontificalis, II, ed. Duchesne; Watterich, Pontificum Romanorum Vitae, I; and Origines de l'Église romaine, I, par les membres de la communauté de Solesmes, Paris, 1836.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]