Փելիքս II (հակապապ)
Փելիքս II | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Մահ | նոյեմբերի 22, 365 Ceri, Չերվետերե, Հռոմ, Լացիո, Իտալիա |
Փելիքս II (լատ.՝ Felix Secundus, անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - նոյեմբերի 22, 365, Ceri, Չերվետերե, Հռոմ, Լացիո, Իտալիա), Հռոմի սարկավագ, որ պապ է դարձել 355 թվականին, այն բանից հետո, երբ Կոստանդիոս II կայսրն աքսորեց գործող՝ Լիբերիոս պապին։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
357 թվականի մայիսին այն հռոմեացիները, որոնք հավատարիմ էին մնացել Լիբերոս պապին, պահանջում են, որ Կոստանդինոս II կայսրը Հռոմ այցելելիս ետ կանչի Լիբերոս պապին։ Կայսրը պլանավորում է, որ Փելիքսը և Լիբերոսը միասին կառավարեն, բայց երբ Լիբերոսը վերադառնում է, Փելիքսը ստիպված հեռանում է դեպի Պորտո։ Վերջինս այնտեղ իրականացնում է Հռոմում հաստատվելու անհաջող մի փորձ և 365 թվականի նոյեմբերի 22-ին մահանում է[1][2]։
Փելիքս հակապապին ավելի ուշ շփոթում են հռոմեացի նահատակ Փելիքսի հետ, և արդյունքում նա ներառվում է Հռոմի պապերի ցանկում որպես Փելիքս II, և հաջորդիվ միևնույն անվամբ (Փելիքս III (II) և Փելիքս IV (III)) պապերին տրվել են սխալ թվեր, ինչպես և Փելիքս V հակապապին[3]։
«Catholic Encyclopedia»-ն (1909) այս խառնաշփոթն անվանում է «իրական փաստերի աղավաղում» և մեկնաբանում, որ դա առաջացել է «Liber Pontificalis» տեղեկագրքի պատճառով։ Վերջինում ասվում է, որ այս Փելիքսը կառուցել է եկեղեցի Վիա Ավրելիայի վրա, որտեղ ավելի վաղ ամփոփվել է հռոմեացի նահատակի մարմինը[4]։ Այնուամենայնիվ ավելի վաղ աղբյուրներում նշվում է, որ Փելիքս նահատակի մասին ոչինչ հայտնի չէ, բացի նրա անունից, նրանից, որ նա եղել է նահատակ և որ նա թաղված է Վիա Պորտուենսիսի գերեզմանաթմբում, որը կրում է նրա անունը[5]։
Հռոմեացի նահատակ Փելիքսի հիշատակության օրը հուլիսի 29-ին է[6]։ Փելիքս հակապապը, ինչպես վերևում նշվեց, մահացել է նոյեմբերի 22-ին, և նրա մահը չի համարվել նահատակություն[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica: Felix (II)
- ↑ The Papal Schism between Liberius and Felix, 1–4
- ↑ Annuario Pontificio 2012 (Libreria Editrice Vaticana 2012 ISBN 978-88-209-8722-0), p. 9*
- ↑ Catholic Encyclopedia: Felix II
- ↑ Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana, 1969), p. 132
- ↑ Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana, 2001 ISBN 88-209-7210-7)
- ↑ 1911 Encyclopædia Britannica: Felix II
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Papal Schism between Liberius and Felix (a primary source)
- Catholic Encyclopedia: Felix II
- Encyclopædia Britannica: Felix (II)
- 1911 Encyclopædia Britannica: Felix II
|
|