Բենեդիկտոս XIV II (հակապապ)
Բենեդիկտոս XIV II ֆր.՝ Jean Carrier | |
Մասնագիտություն | կրոնական ծառայող |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Jean Carrier |
Ծնունդ | մոտ 1370 Rouergue, Ֆրանսիա |
Մահ | 1437 Ֆուա |
Բենեդիկտոս XIV II (լատին․՝ Benedictus Quartus Decimus, մոտ 1370, Rouergue, Ֆրանսիա - 1437, Ֆուա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1429-1437 թվականներին։ Աշխարհիկ անունը՝ Ժան Կարրիեր։ Հակապապ է եղել Մարտինոս V և Եվգինեոս IV պապերի ծառայության օրոք։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1406 թ.-ին Ժան Կարրիերը եղել է Թուլուզի արքեպիսկոպոսին ուղղված ապստամբության առաջնորդներից մեկը։ Ավելի ուշ Բենեդիկտոս XIII հակապապը նրան նշանակեց Թուլուզում Սեն-Ժան վանքի դատավոր, այնուհետև՝ Արմանյակում գլխավոր փոխերեց և կարդինալ։ Որոշ ժամանակ նա ստիպված էր թաքնվել Մարտինոս V պապի ենթակայության կողմնակիցներից, որոնք դատապարտում էին նրան իրեն չհնազանդվելու համար։
Մահից որոշ ժամանակ առաջ Բենեդիկտոս XIII հակապապը իր մոտ է կանչում իր հավատարիմ չորս կարդինալներին, որոնց մեջ էր նաև Ժան Կարրիերը, և նրանց կարգադրեց ընտրելու իրենց իրավահաջորդը։ 1423 թվականի հունիսի 10-ին, չորս կարդինալներից երեքը նոր ավինյոնյան պապ ընտրեցին կարդինալ Խիլ Սանչես Մունոզ է Կարբոնին, որը վերցրեց Կղեմես VIII անունը։ Չորրորդ կարդինալը՝ Ժան Կարրիերը, որն այդ ժամանակ ուղարկվել էր Արմանյակ, և այդ պատճառով բացակայում էր, իմանալով ընտրությունների արդյունքները, նրանց հայտնեց իր անհամաձայնությունը։
Շուտով նա հավաքեց աստվածաբանների և կանոնիկոսների Ռուերգի կոմսությունում, հռչակեց իրեն «կարդինալների կոլեգիում, որը բաղկացած էր մեկ անձից, և պապ նշանակեց Բեռնարդ Գարնիեին։ Վերջինս վերցրեց Բենեդիկտոս XIV անունը։ Կարրիերը ամեն կերպ թաքցրել է ընտրված պապին անծանոթներից, վախենալով նրա կյանքի համար։ Բացի այդ, նրան միայն մի փոքրիկ մարդկանց խումբ էր ընդունում։ Դրանց մեջ էր նաև Արմանյակի կոմսը։ 1429 թվականին, այն բանից հետո, երբ Գարնիեն մահացավ, իր ձեռնադրած չորս կարդինալներից բաղկացած կոլեգիումը պապ ընտրեց Կարրիերին։ Վերջինս վերցրեց իր նախորդի անունը։ Իր պապության ժամանակաշրջանում նա ձեռնադրել է վեց կարդինալ։ Սակայն, շուտով նա կորցնում է իր բոլոր կողմնակիցներին, իսկ 1433 թվականին գերի ընկնում Ֆուա քաղաքի կոմսի մոտ, որն էլ բանտարկում է նրան։ 1437 թվականին Բենեդիկտոս XIV II հակապապը մահանում է, և նրան հուղարկավորում են ժայռի ստորոտում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Жан Каррье на сайте «The Cardinals of The Holy Roman Church»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
|
|