Կալիստոս III (հակապապ)
Կալիստոս III | |
Մասնագիտություն | քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ Արեցո, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահ | 1179 Բենևենտո, Պապական մարզ |
Կալիստոս III (լատ.՝ Calixtus III, անհայտ, Արեցո, Սրբազան Հռոմեական կայսրություն - 1179, Բենևենտո, Պապական մարզ[1]), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը ծառայել է 1168-1178 թվականներին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կալիստոսի իրական անունը եղել է Ջիովաննի։ Նա եղել է Ֆրիդրիխ I Բարբարոսայի կողմնակիցներից, ինչպես նաև աջակցել է Վիկտոր IV հակապապին։ Վերջինս նրան նշանակել է Ալբանոյի կարդինալ-եպիսկոպոս։
Նա ճանաչվել է որպես Պասքալիս III հակապապի իրավահաջորդ մի խումբ փոքրաթիվ կարդինալների կողմից։ Կալիստրատոսը հիմնականում գործիք էր Ֆրիդրիխ I կայսեր համար, որպեսզի ճնշում գործադրվեր Ալեքսանդր III-ի վրա, և ունեցել է սահմանափակ աջակցություն է վերջինիս կողմից։ Կալիստրատոսը բնակվում էր Վիտերբոյում։ Լեգնանոյի պարտությունից հետո, երբ քաղաքականապես նպատակահարմար դարձավ, Ֆրիդրիխը փոխեց իր դիրքորոշումը Ալեքսանդր պապի հանդեպ։ 1177-ին Վենետիկում պապի հետ խաղաղություն կնքելով, նա հրաժարվում է Կալիստոսից։ Վերջինս համակերպվելով 1178 թվականի օգոստոսի 29-ինմ ներկայանում է Ալեքսանդր պապին, որը նրան ընդունում է բարությամբ։ Այնուհետև Ալեքսանդրը նրան նշանակում է Բենևենտոյի նահանգապետ[2], որտեղ, մի քանի տարի անց Կալիստոսը մահանում է։ Նրա խիզախ կողմնակիցներից ոմանք ձգտում էին նոր հակապապ ունենալ, և ընտրեցին ոմն Լանդո դի Սեզզին` Իննովկենտիոս III անունով[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ambrogio Piazzoni, Historia wyboru papieży, Wyd. M Kraków 2003, p. 171
- ↑ Корелин М. С. (1890–1907)։ «Каликст, римские папы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
- ↑ Herbermann, Charles, ed. (1913). "Third Lateran Council (1179)". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Каликст III» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-24-ին։ Վերցված է 2012-02-23
|
|