Հովհաննես XVI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես XVI
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ 10-րդ դար
Ռոսանո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Մահ օգոստոսի 26, 1001(1001-08-26)[1]
Fulda monastery, Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա


Հովհաննես XVI (հունարեն՝ Ιωάννης Φιλάγαθος, Ioannis Philagathos[2], իտալ.՝ Giovanni Filagato, լատին․՝ Johannes Philagathus, 10-րդ դար, Ռոսանո, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - օգոստոսի 26, 1001(1001-08-26)[1], Fulda monastery, Ֆուլդա, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ 997-998 թվականներին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննեսը ծագումով հույն էր[4][5][6]՝ (Ջովաննի Ֆիլագատտո անվամբ) Կալաբրիա մարզի Ռոսանո քաղաքից[6]։ Այդ ժամանակ տվյալ տարածքը պատկանում էր Բյուզանդական կայսրությանը, և Հովհաննեսը Օտտոն II կայսեր կնոջ՝ ազգությամբ հույն Ֆեոֆանոի[7] քահանան էր։ Երկու անգամ նա հանդես է եկել որպես կայսերական կանցլեր (980-982), ինչից հետո նշանակվել է Նոնանտոլայի վանահայր (991-992)։ Նաև եղել է կայսեր որդու՝ ապագա կայսր Օտտոն III-ի կնքահայրը[8], հետագայում նաև դաստիարակը, երբ վերջինս 7 տարեկան էր։ Կայսրուհու թույլտվությամբ Հովհաննեսը նշանակվում է Պյաչենցայի քահանա և ուղարկվում Կոստանդնուպոլիս, որպեսզի ուղեկցի բյուզանդական արքայադստերը։ 996 թվականին Օտտոն II-ի մահից հետո երիտասարդ Օտտոն III-ը գնում է Հովհաննես XV պապի (985-996) մոտ՝ օգնություն խնդրելու, որպեսզի ճնշի Հովհաննես Կրեշենցու ապստամբությունը։ Նա կանգ է առնում Պավիայում, որտեղ նրան ընդունում են որպես Իտալիայի կայսր, և մինչև պապի մահը չի կարողանում հասնել Հռոմ։ Վերջինիս մահից հետո Օտտոն III-ը կազմակերպում է իր զարմիկ Բրունո Կարինթիայի ընտրությունները որպես Գրիգոր V պապ, և 996 թվականի մայիսի 21-ին նա թագադրում է Օտտոն III-ին։

Երբ կայսր Օտտոն III-ը վերադառնում է Գերմանիա, Հովհաննես Կրեշենցու կողմնակիցները գահընկեց են անում Գրիգոր V պապին։ Բյուզանդացի կայսր Վասիլ Բ-ի օգնությամբ գահ է բարձրանում Հովհաննեսը՝ որպես Հովհաննես XVI։ 997 թվականին արևմտյան եպիսկոպոսների սինոդը ժողով է գումարում և որոշում ընդունում հօգուտ Գրիգոր V-ի։

Օտտոն III-ը Հռոմ է հասնում 998 թվականի փետրվարին և վճռորոշ կերպով ճնշում Հովհաննես Կրեշենցու ապստամբությունը։ Հովհաննես XVI-ը փախչում է, սակայն կայսեր զորքերը հետապնդում և բռնում են նրան։ Դաժանաբար կտտանքների ենթարկելով նրան բերում են Հռոմ, ծաղրանքի ենթարկում, ապա եպիսկոպոսի շորեր հագցնելով՝ նրան ուղարկում են Ֆուլդա (Գերմանիա)։ Այնտեղ մահանում է 1001 թվականին։

Քանի որ Հովհաննես XVI-ը օրինական պապ չի եղել, նրան հաջորդող Հովհաննես պապերը կրել են XVI, XVII և XVIII անունները։ Սակայն միջնադարյան պատմաբաններն ուղղել են այդ անունները՝ նրան ընդգրկելով պապերի ցուցակում։ Այդ սխալ դասակարգումը այլևս չի ուղղվել և մինչև օրս շարունակվում է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Rocca, Silvana (2004). Latina didaxis 19. Compagnia dei librai. p. 234. ISBN 978-88-88784-27-4. Othon learnt the Greek letters and culture by his mother and by the Greek monk from Kalavria, Ioannis Philagathos. The influence of the Greek culture to his personality contributed in being his personality analogous to that of the kings of Byzantium.
  3. "John (XVI) (antipope [997–998]." www.britannica.com. Retrieved December 9, 2010. John (XVI), original name Giovanni Filagato, Latin Johannes Philagathus (b. , Rossano, Calabria—d. Aug. 26, 1001), antipope from 997 to 998.
  4. "John (XVI) (antipope [997–998].". www.britannica.com. Retrieved December 9, 2010. John (XVI), original name Giovanni Filagato, Latin Johannes Philagathus (b. , Rossano, Calabria—d. Aug. 26, 1001), antipope from 997 to 998. A monk of Greek descent whom the Holy Roman emperor Otto II named abbot of the monastery of Nonantola, Italy, he attained an influential position at the court of Otto’s widow, the empress Theophano.
  5. Bunson, Matthew (1995). The pope encyclopedia: an A to Z of the Holy See. Crown Trade Paperbacks. p. 196. ISBN 978-0-517-88256-6. JOHN XVI Antipope from 997 to 998, a Greek from Calabria, Giovanni Filagato had a long career that was much assisted by the imperial court.
  6. 6,0 6,1 Duckett, Eleanor Shipley (1988). Death and Life in the Tenth Century. University of Michigan Press. p. 124. ISBN 978-0-472-06172-3. This John, known as John Philagathos, Greek by birth, was a native of Rossano in Calabria, southern Italy
  7. Arnulf of Milan, Liber gestorum recentium, I.11–12.
  8. Herbermann, Charles, ed. (1913). "John XVI (XVII)". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Корелин М. С. Иоанн, римские папы // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես XVI» հոդվածին։