Անաստաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անաստաս
 
Մասնագիտություն գրադարանավար, քահանա, արխիվագետ, թարգմանիչ և գրող
Ծնունդ մոտ. 815
Հռոմ, Պապական մարզ
Մահ 879[1]
Հռոմ, Պապական մարզ

Անաստաս (լատ.՝ Anastasius Bibliothecarius, մոտ. 815, Հռոմ, Պապական մարզ - 879[1], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 855 թվականին։ Հայտնի է «Անաստաս Գրադարանավար» անունով։ Եղել է նաև պատմիչ և թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասը Օրտեի եպիսկոպոս Արսենիոսի զարմիկն էր։ Նա, որպես պապական ներկայացուցիչ, կարևոր ժողովներ էր գումարում։ Անաստասը ծնվել է Իտալիայի Տոսկանա մարզում։ Ստացել է փայլուն կրթություն։ Գիտեր հունարեն, լատիներեն, շատ զբաղվել է թարգմանչությամբ։ Լինելով հոգևորական Լևոն IV պապի օրոք՝ Անաստասը հանդես է եկել Սուրբ աթոռի հակակայսերական քաղաքականության դեմ, ինչի պատճառով վտարվել է եկեղեցուց և գահընկեց արվել։

Սանտա Մարիայի վանահայր և Նիկողայոս I պապի քարտուղար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս I պապի օրոք (858–867) Անաստասը եղել է Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցու վանահայրը։ Այլ գործերից զատ նա նաև ստանձնել է պապի քարտուղարի դերը՝ այդ տարիներին կատարելով պաշտոնական նամակագրություն։ Բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է։ Դրանցից մեկը Հովհաննես Ողորմածի կենսագրությունն է, որը նվիրել է Նիկողայոս I պապին։

Լաթերանյան արխիվների ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս I պապի հաջորդ Ադրիանոս II (867–872) պապը նշանակում է Անաստասին Հռոմեական եկեղեցու գրադարանավար՝ արխիվների ղեկավար, որ կարևոր կառույց էր Լաթերանյան պալատում։

Թարգմանիչ և հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասը ստացել է այնպիսի կրթություն, որը բնորոշ չէր իր ժամանակաշրջանին, և համարվում էր 9-րդ դարի ամենակիրթ հոգևորականներից մեկը։ Նա հռոմեացի վանականներից սովորել էր հունարեն[2], և հունարենից լատիներեն է թարգմանել «Atti» (անգլ.՝ «Acts») աշխատությունը, ինչպես նաև մի շարք լեգենդներ սրբերի մասին։

Նա նաև հավաքագրել է «Chronographia tripartita» պատմական աշխատությունը, և կազմել է Ոնորիոս I գործերի վերաբերյալ փաստաթղթերի հավաքածու։ Նրա կողմից գրված որոշ կարևոր նամակներ պահպանվել են[3]։

Հակապապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն IV պապի մահից հետո Լյուդովիկոս II կայսրը փորձում էր Անաստասին հարկադրաբար նստեցնել պապական գահին՝ օրինաբար ընտրված Բենեդիկտոս III պապի փոխարեն։ Սակայն հանրության ճնշման պատճառով Անաստասը ստիպված է լինում հրաժարվել։ Նրան աքսորում են վանք, որտեղ շուտով նա նորից սկսում է ակտիվորեն զբաղվել քաղաքական ու հոգևոր գործերով։

Կյանքի վերջին տարիներին հնարավոր է, որ մասնակցություն է ունեցել պապական ընտանիքի դեմ ուղղված դավադրության մեջ, որի համար կրկին աքսորվել է։ Մահացել է 879 (880) թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
  2. Leonardi, Claudio (1999). "Intellectual Life". In Reuter, Timothy. The New Cambridge Medieval History. III. Cambridge University Press. p. 189. ISBN 0-521-36447-7.
  3. His writings are to be found in Patrologia Graeca, XXVIII; Patrologia Latina, LXXIII, CXXII, CXXIX.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Серёгина А.Ю. Анастасий Библиотекарь // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2001. — Т. II. — С. 246-247. — 752 с. — 40 000 экз. — ISBN 5-89572-007-2.
  • Анастазий, аббат // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]