1100 թվականի սեպտեմբերի 8-ին Կղեմես III պապի մահից հետո նրա կողմնակիցները գիշերը գաղտնի հանդիպում են և հին Սուրբ Պետրոսի տաճարում պապ ընտրում Ալբանոյի եպիսկոպոս կարդինալ Թեոդորիկոյին։ Այդուհետ վերջինս ստանում է Թեոդորիկ անունը[1]։ Նա լքում է Հռոմը, սակայն երեք ու կես ամիս անց Պասքալիս II պապի կողմնակիցները բռնում են նրան և բերում պապի մոտ։ Վերջինս Թեոդորիկին հակապապ է հռչակում և աքսորում Սալերնոյի Լա Կավա վանք[2] Ըստ վանքի նկուղի տապանագրի Թեոդորիկը մահանում է 1102 թվականին[3]։
Լա Կավայի հուշատախտակի վրա նա կրում է «Սիլվեստեր III» պապական անունը, քանի որ Սիլվեստեր III պապն այդ ժամանակ համարվել է հակապապ։
Նրա կարճ պապականությունը կարևոր էտապ է եղել հակապապերի գահակալության մեջ։ Այն տևել է 105 օր։ 1084 թվականին Թեոդորիկը կապ է հաստատել Կղեմես III պապի հետ և հանդես է եկել չորս՝ Գրիգոր VII, Վիկտոր III, Ուրբանոս II և Պասքալիս II պապերի դեմ։ Նրան հաջորդը եղել է Ալբերտոսը (1101)։