Փիլիպպոս (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փիլիպպոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 8-րդ դար
Մահ հուլիսի 31, 769(0769-07-31)
Հռոմ, Պապական մարզ

Փիլիպպոս (լատ.՝ Philippus, 8-րդ դար - հուլիսի 31, 769(0769-07-31), Հռոմ, Պապական մարզ)[1], Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը ծառայել է միայն մեկ օր՝ 768 թվականի հուլիսի 31-ին։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

768 թվականին Փիլիպպոսը եղել է քահանա, որը ծառայություն էր մատուցում Էսկվիլին բլրի վրա գտնվող Սբ․ Վիտուս վանքում[2]։ Հռոմն այդ ժամանակ իրարանցման մեջ էր, քանի որ մահացել էր Պողոս I պապը։ Եվ մրցակից խմբակցությունները ձգտում էին ընտրել մի այնպիսի պապ, որը հաջողություն կունենար ինչպես Պողոս I-ը։ Պրիմիցերիոսը, Քրիստափորը և նրա որդին՝ Սարգիսը, որը պապական գանձապետն էր, ձգտում էին օգնել Լանգոբարդներին, որպեսզի հեռացնեին Կոստանդինոս II հակապապին, որը ռազմական խմբակցության թեկնածուն էր[3]։

Լանգոբարդների արքա Դեզիդերիոսը համաձայնվում է զորք տրամադրել, և որպես իր ներկայացուցիչ, ուղարկում է իրենց քահանաներից Վալդիպերտին, որը պետք է օգներ Քրիստափորին և Սարգիսին։ Վերջիններս միասին հարձակվում են Հռոմի վրա և, պարտության մատնելով, վերջ դնում Կոստանդինոսի պապականությանը։ Այնուհետև, հուլիսի 31-ին Վալդիպերտն առանց Սարգսին տեղյակ պահելու և առանց Դեզիդերիոսի ցուցումների[4], հավաքում է մեծ թվով հռոմեացիներ և մտնում Սբ․ Վիտուս վանք։ Այնտեղ նրանք մոտենում են Փիլիպպոսին ու հայտարարում, թե Սուրբ Պետրոսը նրան ընտրել է որպես պապ, և ուղեկցում են դեպի Լաթերանի բազիլիկ եկեղեցի։

Այստեղ այդ իրադարձության առթիվ եպիսկոպոսը կարդում է ավանդական աղոթքներ, որից հետո Փիլիպպոսն անցկացնում է ավանդական ծեսը, որին մասնակցում էին բարձրաստիճան հոգևորականներ և պետական այրեր։ Այդ ժամանակ Քրիստափորը վերադառնում է Հռոմ և, մոտենալով քաղաքի դարբասներին, տեղեկանում է Փիլիպպոսի ոչ կանոնական ընտրության մասին և իրեն դիմավորող հռոմեացիներին հայտնում, որ, մինչ Փիլիպպոսը չհեռանա, ինքը մուտք չի գործի Հռոմ[5]։ Վերջինիս ընտրությունը չեղյալ է համարվում, նրա դեմ մեղադրանք է ներկայացվում, հայրապետական զգեստները հեռացնում են, և Փիլիպպոսը ստիպված վերադառնում է իր վանք[6]։ Քրիստափորը մտնում է Հռոմ և վերհսկում Ստեփանոս III (IV) պապի ընտրությունները։ Վերջինիս օրոք, մեկ տարի անց Փիլիպպոսը մահապատժի է ենթարկվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Philip: Antipope -- Encyclopædia Britannica
  2. Mann, pg. 367
  3. Mann, pg. 366
  4. Mann, pgs. 366-367
  5. Mann, pg. 368
  6. DeCormenin, Louis Marie; Gihon, James L., A Complete History of the Popes of Rome, from Saint Peter, the First Bishop to Pius the Ninth (1857), pg. 197

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]