Բոնիփակիոս VII
Բոնիփակիոս VII Bonifacius VII | ||
![]() | ||
| ||
---|---|---|
974, 984 թ․ — 985 թ․ | ||
Եկեղեցի՝ | Կաթոլիկ եկեղեցի | |
Նախորդող՝ | Քրիստափոր (հակապապ) | |
Հաջորդող | Հովհաննես XVI | |
Մասնագիտություն | քահանա | |
Ծննդյան անուն | Ֆրանկո Ֆերրուչչի | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Francone di Ferruccio | |
Ծնունդ | 10-րդ դար Հռոմ, Պապական մարզ | |
Մահ | հուլիսի 20, 985 Հռոմ, Պապական մարզ | |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար | |
Եպիսկոպոսական ձեռնադրություն | 974 թ․ հուլիս |
Բոնիփակիոս VII (լատին․՝ Bonifacius VII, ավազանի անունը՝ Ֆրանկո Ֆերրուչչի 10-րդ դար, Հռոմ, Պապական մարզ - հուլիսի 20, 985, Հռոմ, Պապական մարզ), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 974, 984 թվականներից մինչև 985 թվական։ Ենթադրվում է, որ նա է մահապատժի ենթարկել Բենեդիկտոս VI պապին։ Կարճ կառավարումից հետո նա ևս մահացել է կասկածելի հանգամանքներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոնիփակիոս VII պապը եղել է Ֆերրուչչիի[1] որդին և կրել է Ֆրանկո անունը։ Նա ծնվել է Իտալիայում 920-ականների վերջում կամ 930-ականների սկզբում, ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Քանի որ նրա անունը Ֆրանկո է եղել, ենթադրվում է, որ նա պատկանել է մի ընտանիքի, որի անունը հաճախակի նշված է եղել 10-րդ դարի փաստաթղթերում, և հավանաբար այն ունեցել է ֆրանսիական ծագում։ 972 թվականին նա դարձել է կարդինալ-սարկավագ, որը կրել է մինչև պապ դառնալը։
973 թվականին Հռոմի պապ է ընտրվում Բենեդիկտոս VI պապը, որը Օտտոն I կայսեր կողմնակիցն էր։ Սակայն վերջինիս հակառակորդները չէին համակերպվում դրա հետ։ 974 թվականի հունիսին Կրեսցենտի Ավագի գլխավորությամբ ապստամբություն է բարձրացվում, որի արդյունքում պապը գահընկեց է արվում։ Երկու ամիս անց բանտում սպանվում է։ Պապական գահին նստում է Ֆրանկո Ֆերրուչչի սարկավագը՝ ընդունելով Բոնիփակիոս VII անունը։ Սակայն 974 թվականի օգոստոսին կայսերական բանագնաց Սիկկոն ստիպում է Կրեսցենտիոսին ու Բոնիփակիոսին իրենց կողմնակիցների հետ փախչել Հռոմից։ Նրանք իրենց հետ վերցնում են կայսերական գանձարանն ու թաքստոց գտնում Կոստանդնուպոլսում։ 983 թվականի դեկտեմբերի 7-ին մահանում է Օտտոն I կայսրը։ Նրա որդին դեռ 3 տարեկան էր։ Ապստամբներն օգտվում են իշխանության թուլությունից և Հռոմ վերադառնում 984 թվականի ապրիլին։ Հովհաննես XIV պապը գահընկեց է արվում և ձերբակալվում։ 4 ամիս անց մահանում է սովից և տանջանքներից։
Բոնիփակիոս VII-ի կառավարման մասին քիչ բան է հայտնի։ Հռոմում նա ձեռք էր բերել վատ համբավ՝ դաժան կառավարման պատճառով։ Նա մահացել է 985 թվականի հուլիսի 20-ին։ Նրա տանջահար եղած մարմինը հայտնաբերվել է Լաթերանյան պալատի դիմաց, Մարկոս Ավրելիոսի հեծյալ արձանի մոտ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oestereich, Thomas. "Boniface VII (Antipope)." The Catholic Encyclopedia Vol. 2. New York: Robert Appleton Company, 1907. 25 January 2016
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Бонифаций, папы римские». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Биография на сайте «Все монархии мира» Արխիվացված 2007-07-07 Wayback Machine
- Биография (англ.)
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնիփակիոս VII» հոդվածին։ |
|