Հովհաննես VIII (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես VIII
լատ.՝ Pope John VIII
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ մոտ. 790
Մահ հունվարի 1, 874


Հովհաննես VIII կամ Հովհաննես (լատ.՝ Ioannes VIII, մոտ. 790 - հունվարի 1, 874), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ։ 844 թվականին անօրեն կերպով ընտրվել է պապ, սակայն կարճ ժամանակ անց գահընկեց է արվել։ Հետագա ճակատագիրն անհայտ է։

844 թվականին, երբ մահանում է Գրիգոր IV պապը, Հռոմի հասարակ ժողովուրդը պապ է ընտրում Հովհաննես սարկավագին։ Նրանք առգրավում են Լաթերանյան պալատը և նրան գահ բարձրացնում։ Միևնույն ժամանակահատվածում Հռոմի ազնվականները պապ են ընտրում Սարգիս II-ին, որն ուներ ազնվական ծագում։ Նրա կողմնակիցներից վտարում են Հովհաննեսին Լաթերանից և ցանկանում են վերջինիս մահապատժի ենթարկել։ Սակայն Սարգիսը խնայում է նրա կյանքը, և Հովհաննեսը փակվում է մի վանքում, որից հետո այլևս ոչինչ նրա մասին հայտնի չէ[1]։ Անմիջապես իրականացվում է Սարգիս II-ի գահակալությունը՝ առանց սպասելու, թե Ֆրանկական թագավորության միապետը կհաստատեր նոր պապի թեկնածությունը։ Ըստ ավանդույթի, Հովհաննես VIII-ը ոչ այլ ոք էր, քան Հովհաննա պապուհին։ Ժամանակակից պատմաբանների և աստվածաբանների կարծիքով Հովհաննա պապուհու գոյությունը դիտարկվում է որպես հակապապական երգիծանք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Walsh, Michael J., ed. (2015), "John", A Dictionary of Popes (3 ed.), Oxford University Press, ISBN 9780191795459

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liber Pontificalis, ed. L. Duchesne (Paris, 1886–92). A collection of papal biographies from St Peter to Pius II (d. 1464), compiled in its first redaction in the middle of the 6th century and extended by later hands. While much of the material embodied, especially in the earlier section, is apocryphal, the work is in the main based on valuable sources, and while it is often biased it is indispensable for the history of the papacy.
  • P. Jaffé, Regesta Pontificum Romanorum ab condita Ecclesia ad Annum post Christum natum MCXCVIII, 2nd edn. by G. Wattenbach (Leipzig, 1885–8; photo-repr. Graz, 1956)
  • P. Levillain (ed.), The Papacy: An Encyclopedia (London and New York, 2002)
  • Enciclopedia cattolica (Vatican City, 1949–54)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]