Կելեստինոս II (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կելեստինոս II
Caelestinus II
հակապապ
1124 թ․ դեկտեմբերի 16 — 1124 թ․ դեկտեմբերի 16
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն Տեոբալդո Բուկկապեկկի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Teobaldo Boccapecora
Ծնունդ 11-րդ դար
Հռոմ, Պապական մարզ
Մահ 1126

Կելեստինոս II (լատին․՝ Caelestinis Secundus, ավազանի անունը՝ Տեոբալդո Բուկկապեկկի, 11-րդ դար, Հռոմ, Պապական մարզ - 1126), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ 1124 թվականի դեկտեմբերի 16-ին (մեկ օրվա ընթացքում)[1]։ Չնայած նրան որ համարվել է օրինական պապ, սակայն եղել է Ոնորիոս II պապի հակառակորդը։

Նա դարձել է Կարդինալ քահանա Պասքալիս II-ի կողմից։ Որպես պապ ընտրվել է խճճված ու քաոսային ընտրություններում, որտեղ Տեոբալդոյին ու մեկ այլ կարդինալի՝ Սաքսոյին աջակցում էր Պիերլեոնի ընտանիքը։ Կելեստինոսի ձեռնադրման ժամանակ Ռոբերտ Ֆրանգիպանին մի խումբ զինվորների հետ միասին ներխուժում է եկեղեցի և պապ հռչակում Լամբերտո Կարդինալ Սկաննաբեկչիին։ Կելեստինոսի հրաժարականի արդյունքում Սկաննաբեկչին դառնում է պապ, որը կրում է Ոնորիոս II անունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грегоровиус Ф. История города Рима в Средние века (от V до XVI столетия) / Перевод с немецкого М. Литвинова, В. Линде, В. Савина. — М.: Издательство АЛЬФА-КНИГА, 2008. — 1280 с. — (Полное издание в одном томе). — 6000 экз. — ISBN 978-5-9922-0191-8.
  • Ковальский Ян Веруш. Папы и папство. — М.: «Политиздат», 1991.