Իննովկենտիոս III (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իննովկենտիոս III
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 1110
Սեցե, Լատինա, Լացիո, Իտալիա
Մահ մոտ. 1183
Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա


Իննովկենտիոս III (լատ.՝ Innocentius Tertius, մոտ. 1110, Սեցե, Լատինա, Լացիո, Իտալիա - մոտ. 1183, Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը կառավարել է 1179-1180 թվականներին։ Աշխարհիկ անունը՝ Լանդո Դի Սեցա։ Ալեքսանդր III պապի կառավարման ժամանակաշրջանի չորս հակապապերից վերջինն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իննովկենտիոս III պապը սերում է գերմանական ծագում ունեցող ընտանիքից։ 1179 թվականի սեպտեմբերի 29-ին մի խումբ ընդդիմադիրներ, որոնք չէին ընդունում Ալեքսանդր III պապին, Լանդո դի Սեցեին ընտրում են պապ։ Նա հաստատվում է Հռոմից ոչ հեռու մի փոքր ամրոցում, որը ստացել էր իր եղբորից՝ Վիկտոր IV հակապապից։ Ընտրությունից մի քանի ամիս անց նա հրաժարվում է գահից և 1180 թվականին մահանում է Լա-Կավա վանքում։

Ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1179 թվականին Ալեքսանդր III պապի թշնամիները ստիպում են նրան փախչել Հռոմից։ Սակայն շատ եվրոպական երկրներ որպես պապ ընդունում էին նրան, իսկ նորընտիր՝ Իննովկենտիոս III-ին սատարում էր Ֆրիդրիխ I Բարբարոսա կայսրը։

Հռոմում նրա աջակիցները եղել են հռոմեական հզոր Տուսկուլում ընտանիքները, ովքեր նաև աջակցում էին նախորդ երկու հակապապերին ՝Վիկտոր IV-ին և նրա հաջորդ Պասքալիս III-ին։ Վերջինիս եղբայրը՝ Վիկտոր IV-ը, Լանդոյին տալիս է մի ամրոց Պալոմբարայում, որպեսզի այնտեղ նա պաշտպանվի Ալեքսանդր III-ի կողմնակիցներից։ Մի քանի ամիս անց կարդինալ Հուգոն կաշառելով պահակներին՝ ներխուժում է ամրոց։ Իննովկենտիոս III-ն ու նրա կողմնակիցները փակվում են Լա Կավա վանքում 1180 թվականին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]