Նիկողայոս V (հակապապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողայոս V
Portrait of Pope Nicholas V 1447-1455.jpg
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 1260
Բորգորոզե, Ռիետի, Լացիո, Իտալիա
Մահ հոկտեմբերի 16, 1333[1]
Ավինյոն


Նիկողայոս V (լատ.՝ Nicolaus Quintus, մոտ. 1260, Բորգորոզե, Ռիետի, Լացիո, Իտալիա - հոկտեմբերի 16, 1333[1], Ավինյոն), Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հակապապ, որը կառավարել է 1328 թվականի մայիսի 12-ից մինչև 1330 թվականի հուլիսի 25-ը, Հովհաննես XXII-ի պապության օրոք։ Աշխարհիկ անունը՝ Պիետրո Ռայնալդուչի։ Եղել է վերջին կայսերական հակապապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիետրո Ռայնալդուչին ծնվել է Կորվարոյում, որը հին քաղաք էր Լացիոյում։ Նրա աշխարհիկ կյանքի մասին ոչինչ հայտնի է, բացի նրանից, որ նա ամուսնացած է եղել Ջովանե դի Մատեոյի հետ և երեխաներ է ունեցել։

1310 թվականին նա թողել է իր ընտանիքն ու մեկուսացել ֆրանցիսկյան վանքում՝ դառնալով քարոզիչ։ Պիետրոն եղել է ծայրահեղական ֆրանցիսկյան հոգևորականների կողմնակից, որոնք կողմ էին եկեղեցու բացարձակ չքավորությանը։ Հովհաննես XXII պապի հետ ունեցած հակամարտության ժամանակ Լյուդվիգ IV Բավարացի կայսրը Պիետրոյին պապ է հռչակում՝ կոչելով նրան Նիկողայոս V։ Նա վերջին հակապապն էր, որ առաջադրվել էր կայսեր կողմից։ Որոշ ժամանակ անց Լյուդվիգ IV-ը զիջում է իր դիրքերը Իտալիայում, իսկ Նիկողայոս V-ը չորս ամիս Հռոմում մնալուց հետո հեռանում է սկզբում Վիտերբո, իսկ հետո Պիզա, որտեղ դեռևս կայսրը պահպանում էր իր իշխանությունը։

1329 թվականի ապրիլին Հովհաննես XXII պապը Նիկողայոսին արտաքսում է եկեղեցուց։ 1330 թվականին կայսրը լքում է Իտալիան։ Նիկողայոս V-ը որոշ ժամանակ մնում է Պյոմբինոյում, իսկ հետ նամակ է գրում պապին՝ նրանից ներողություն խնդրելով։ 1330 թվականի օգոստոսի 25-ին նա գնում է Ավինյոն և պապի ու կարդինալների ներկայությամբ հասարակայնորեն խոստովանում իր մեղքը, ինչից հետո Հովհաննես XXII պապը ներում է շնորհում նրան։ Նրան այլևս չեն թողնում հեռանալ Ավինյոնից։ Երեք տարի անց՝ 1333 թվականի հոկտեմբերին անտեղ էլ մահանում է[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #100955223 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Nicholas s.v. Nicholas V. (Pietro Rainalducci)»։ Encyclopædia Britannica 19 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 651