Կելեստինոս I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կելեստինոս I
Caelestinus PP. I
Coelestinus I.png
Դրոշ
43-րդ Հռոմի Պապ
սեպտեմբերի 10 422 — հուլիսի 27 432
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Բոնիփակիոս I
Հաջորդող Սիքստոս III
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Արևմտյան Հռոմեական կայսրություն
Մահ հուլիսի 27, 432
Հռոմ, Հռոմեական կայսրություն

Կելեստինոս I (լատ.՝ Caelestinus PP. I), 4-րդ դար, Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն - հուլիսի 27, 432, Հռոմ, Հռոմեական կայսրություն, Հռոմի Պապ 422 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 432 թվականի հուլիսի 27-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Liber Pontificalis ժողովածույի, նա Պապ է դարձել նոյեմբերի 3-ից, սակայն պատմաբան Թիլեմոնը նշում է սեպտեմբերի 10-ը:

Կելեստինոս I հռոմեացի էր՝ ծնունդով Կամպանիայից: Նրա երիտասարդական տարիների մասին ոչինչ հայտնի չէ, բացառությամբ այն, որ հոր անունը Պրիսկ էր: Տեղեկություններ կան, որ նա որոշ ժամանակ ապրել է Միլանում՝ Ամբրոսիոս Մեդիոլանցու հետ: Նրա կողմից առաջին հայտնի գրությունը արվել է Իննոկենտիոս I փաստաթղթում, որտեղ նրա մասին խոսվում է որպես «Կելեստինոսի սարկավագ»: Կելեստինոսի ժամանակ աֆրիկյան թեմերը դուրս եկան Հռոմի տիրապետությունից: Միաժամանակ Կելեստինոսը պայքարում էր նեստորականության և պելագիանկանության հետ 430 թվականին նա Հռոմում հավաքեց եկեղեցական ժողով և դատապարտեց Նեստորի ուսմունքը: Եպիսկոպոս Կյուրեղ Ալեքսանդրացու կողմից, որի հետ Կելեստինոսը նամակագրության մեջ է եղել, ներկայացվել պատվիրակի լիազորությունները, որոնք առաջարկում էին հանձնարարականով ներկայացնել Հռոմի արքեպիսկոպոսին 431 թվականի Եփեսոսի Գ տիեզերական ժողովում:

431 թվականին նա Իռլանդիա որպես եպիսկոպոս ուղարկեց Պալադիին: Պալադիի միսիոներական գործունեությունը շարունակեց եպիսկոպոս Պատրիցին (Սուրբ Պատրիկ): Կելեստինոսի հայրը կտրականապես դեմ էր Հռոմի նովացիային: Ինչպես գրում է Սոկրատ Սքոլաստիկոսը «Կելեստինոսը վերցրել է Հռոմի եկեղեցիները և պարտավորեցրել բոլորին անցկացնել ժողովները մասնավոր տներում»: Կելեստինոսը մահացել է 432 թվականի հուլիսի 26-ին: Նա թաղված է Սուրբ Պրիսցիլայի գերեզմանատանը, սակայն շուտով նրա մարմինը տեղափոխեցին Սանտա Պրեսսեդե բազիլիկ: Կելեստինոսը դասվել է սրբերի շարքը, նրա հիշատակը Ուղղափառ եկեղեցում նշվում է ապրիլի 8-ին (21), Կաթոլիկ եկեղեցում՝ ապրիլի 6-ին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]