Մարկեղիանոս (Հռոմի պապ)
Մարկեղիանոս լատ.՝ Marcellinus | |
![]() | |
Մասնագիտություն | հոգևորական և կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ Հռոմ, Հին Հռոմ[1] |
Մահ | ապրիլի 26, 304 Հռոմ, Հին Հռոմ |
Հռոմի պապ Մարկեղիանոս (մահացել է 304 թ.) hռոմի պապ է դարձել 296 թ. հունիսի 30-ից մինչև մահը` 304 թ.-ին: Լիբերիայի կատալոգի համաձայն` նա Պրոջեքտուսի որդին է: Նրա նախորդը Պապ Գայիոսն էր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկեղիանոսի պոնտիֆիկատը սկսվել է այն ժամանակ, երբ Դիոկլետյանը հռոմեական կայսր էր, բայց դեռ չէր սկսել հալածել քրիստոնյաներին: Նա այս ժամանակ հանգիստ հեռացավ քրիստոնեությունից, այդ պատճառով էլ քրիստոնյաների թիվը աճեց։ Կեսար Գալյեոսը ղեկավարում էր հեթանոսական շարժումը քրիստոնեության դեմ և 302 թվականին Դիոկլետյանին հանեց քրիստոնեության դեմ. առաջին քրիստոնյա զինվորները ստիպված էին դուրս գալ բանակից, այնուհետև եկեղեցու գույքը բռնագրավվել, իսկ քրիստոնեական գրքերը ոչնչացնել: Դիոկլետյանի պալատում երկու հրդեհից հետո նա ավելի խիստ միջոցներ ձեռնարկեց քրիստոնյաների դեմ, նրանք ստիպված եղան կամ հալածվել կամ դատապարտվել մահվան[3]։
Մարկեղիանոսը հիշատակվեց «Գլխավոր Հռոմեական Օրացույց»-ում։ Նրա տոնը նշվում էր ապրիլի 26-ին: Երկու տոների անորոշության պատճառով այս համատեղ տոնը հեռացվեց օրացույցից 1969 թվականին[4][5][6]:
Մարկեղիանոսի հովանու ներքո Հայաստանը դարձավ առաջին քրիստոնեությունը պաշտոնական ընդունած պետությունը 301 թ.-ին, Տրդատ III-ի գահակալության ժամանակ:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ↑ 1,0 1,1 http://www.britannica.com/EBchecked/topic/364113/Saint-Marcellinus
- ↑ Duchesne (ed). Liber Pontificalis. I, 6–7.
- ↑ Kirsch, Johann Peter. "Pope Saint Marcellinus." The Catholic Encyclopedia Vol. 9. New York: Robert Appleton Company, 1910. 28 September 2017
- ↑ Calendarium Romanum (Libreria Editrice Vaticana 1969), p.121
- ↑ Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana 2001 88-209-7210-7)
- ↑ http://www.stnicholasredbank.com/june1-8.htm