Սովտեր (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովտեր
լատին․՝ Soterius
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ հավանաբար՝ 2-րդ դար
Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա
Մահ մոտ 175
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար


Սովտեր (լատին․՝ Soterius, հավանաբար՝ 2-րդ դար, Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա - մոտ 175, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 167-174 թվականներին[1]։ Ըստ «Annuario Pontificio» տեղեկագրքի նրա պապության ժամանակաշրջանը եղել է 162-168 թվականներից մինչև 170-177 թվականները[2]։ Ծնվել է Իտալիայի Կամպանիա մարզի Ֆոնդի քաղաքում[3]։ Սովտերը հայտնի է նրանով, որ հայտարարել էր, որ ամուսնությունն ընդունելի է, եթե այն օրհնված է քահանայի կողմից։ Նա հանդիսավոր կերպով բացում էր Զատկի ամենամյա տոնը Հռոմում[4]։ Սովտերի անունը հունարենից «σωτήρ» նշանակում է «փրկիչ», որը հավանաբար նրա անվանակոչումն է եղել։

«Martirologio Romano»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սովտերի հիշատակության օրը տոնվում է ապրիլի 22-ին, ինչպես և Սուրբ Գայիոսինը[5]։ «Martirologio Romano» գրքում Սովտերի մասին գրված է․«Հռոմում Դիոնեսիոս Կորինթոսցին բարձր է գնահատել Սուրբ Սոտվեր պապին իր ականավոր բարեգործության համար, որը նա ցուցաբերել էր իր մոտ եկած աքսորված անապահով քրիստոնյաների նկատմամբ, և նրանց նկատմամբ, ովքեր արդեն դատապարտված էին»[5]։

Ենթադրվում է, որ վաղ շրջանի բոլոր պապերը նահատակվել են, սակայն «Martirologio Romano» գրքում Սովտերը նահատակ չի համարվում[5]։ «Calendarium Romanum» գրքի 1969 թվականի կրկնօրինակում նշվում է․ «Սովտեր և Գայոս պապերին նահատակների շարքը դասելու որևէ հիմք չկա»[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chapman, John (1908). "Caius and Soter, Saints and Popes" in The Catholic Encyclopedia. Vol. 3. New York: Robert Appleton Company.
  2. Annuario Pontificio 2012 (Libreria Editrice Vaticana, ISBN 978-88-209-8722-0), p. 8*
  3. Biography: Pope Soter
  4. Pope Saint Soter » Saints.SQPN.com
  5. 5,0 5,1 5,2 Martyrologium Romanum (Libreria Editrice Vaticana 2001 ISBN 88-209-7210-7)
  6. Calendarium Romanum (Editrice Vaticana 1969), p. 120
Նախորդող
Անիկետոս
Հռոմի պապ
Սովտեր

167 - 174
Հաջորդող
Ելևթերոս