Մաքսիմինոս Թրակիացի
Արտաքին տեսք
Մաքսիմինոս Թրակիացի | |
|---|---|
| Ծնվել է՝ | 173 |
| Ծննդավայր | Թրակիա |
| Մահացել է՝ | մայիսի 10, 238 մարդասպանություն |
| Վախճանի վայր | Ակվիլեյա |
| Երկիր | Հին Հռոմ |
| Մայր | Ababa? |
| Երեխաներ | Gaius Julius Verus Maximus? |
| Հավատք | հին հռոմեական կրոն |
| Առողջական վիճակ | Գիգանտիզմ |
Գայոս Հուլիոս Վերոս Մաքսիմինոս[1] Թրակիացի (լատիներեն՝ Gaius Julius Verus Maximinus Augustus, 173, Թրակիա - մայիսի 10, 238, Ակվիլեյա), Հռոմի կայսր 235-ից առ 238 թվականը, այսպես կոչված «զինվորական կայսրերից» առաջինը։ Եղել է թրակիացի նախկին հովիվ և ապա դարձել հեծելազորի բարձրագույն սպա։ Կայսր է հռչակվել բանակի կողմից Ալեքսանդր Սևերոսի սպանությունից հետո։ Առանձնանում էր հսկա հասակով և ահռելի ֆիզիկական ուժով։ Իր գահակալության ամբողջ ընթացքում պատերազմել է Հռենոսի և Դանուբի մոտ գերմանական ցեղերի դեմ։ Սպանվել է դավադրության արդյունքում՝ սեփական զինվորների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմինոս Թրակիացի» հոդվածին։ |
| ||||||||||||||||