Փիլիպոս I Արաբ
Փիլիպոս I Արաբ Marcus Iulius Philippus | |
---|---|
Զինվորական կայսր Հռոմեական Կայսրության պրինցեպս | |
Իշխանություն | 244, սեպտեմբեր կամ հոկտեմբեր – 249 |
Ծնվել է՝ | մոտ 204[1] |
Ծննդավայր | Շահբա, Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | 249[2][1], սեպտեմբեր 249 կամ հոկտեմբեր 249 մարդասպանություն |
Վախճանի վայր | Վերոնա, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն |
Երկիր | Հին Հռոմ |
Ազգություն | հռոմեացի |
Նախորդ | Գորդիանոս lll |
Ավագ որդի | Փիլիպոս II Կրտսեր |
Հաջորդող | Դեցիոս Տրայանոս |
քաղաքական գործիչ | |
Հայր | Julius Marinus? |
Երեխաներ | Philippus II? |
Հավատք | Կին հռոմեական կրոն |
Մարկոս Հուլիոս Փիլիպոս (պատմագրության մեջ հայտնի է որպես Փիլիպոս I Արաբ, լատին․՝ Marcus Iulius Philippus, մոտ 204[1], Շահբա, Արաբիա, Հռոմեական կայսրություն - 249[2][1], սեպտեմբեր 249 կամ հոկտեմբեր 249, Վերոնա, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն), Հռոմի կայսր (244-249)։
Ծագում է Հռոմեական Արաբիա նահանգից։ Գորդիանոս III-ի կառավարման տարիներին նշանակվել է պրետորական պրեֆեկտ։ Հետագայում Փիլիպոս Արաբը մասնակցել է Գորդիանոսի սպանությանը և դարձել կայսր։ Նա իր իշխանությունը սկսել է Սասանյան Պարսկաստանի հետ խաղաղություն հաստատելով և մեծ հռչակ ձեռք բերել Հռոմեական սենատում։ 248 թվականի ապրիլին Փիլիպոսը անցկացրել է Հռոմի հիմնադրման հազարամյակին նվիրված տոնակատարությունը։ Նույն տարվա ամռանը գոթերը ներխուժել են Հռոմեական կայսրության դանուբյան գավառներ։ Դրանից հետո նրանք հայտնվել են նաև Բալկաններում և Փոքր Ասիայում։
Առաջացած խնդիրները լուծելու համար Փիլիպոսը նշանակել է ականավոր զորահրամանատար Դեցիոս Տրայանոսին Դանուբյան լեգեոնների հրամանատար, սակայն այդ քայլը հանգեցրել է նրան, որ վերջինս հռչակել է իրեն Հռոմի կայսր, քանի որ Փիլիպոս I Արաբը զոհվել էր Վերոնայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում[3]։
Կյանքը մինչ կայսր դառնալը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկոս Հուլիոս Փիլիպոսը ծնվել է մոտ 204 թվականին։ Այս ամսաթիվը մեզ հայտնի է «Զատկական ժամանակագրություն» կոչվող աշխատությունից (այն հավաստի աղբյուր է համարվում), որտեղ ասվում է, որ Փիլիպոս I Արաբն իր մահվան ժամանակ՝ 249 թվականին, եղել է 45 տարեկան։
Սեքստոս Ավրելիոս Վիկտորը իր «Հռոմեական ժողովրդի ծագումը» աշխատությունում նշում է, որ 249 թվականին Փիլիպոսը եղել է բավականին հասուն և հիվանդ մարդ[4]։ 243 թվականին Փիլիպոսը դառնում է պրեֆեկտ։ Այդ ժամանակ ամենայն հավանականությամբ նա եղել է մոտ քառասուն տարեկան։ Փիլիպոսը ծննդավայրը արաբաբնակ Շահբա քաղաքն էր (Ներկայիս Սիրիայի Արաբական Հանրապետությունում)։ Այն գտնվում է Դամասկոսից 55 մղոն (89 կմ) դեպի հարավ-արևելք։ Այդ գյուղը պատկանում էր Հռոմեական Արաբիա նահանգին[5]։ Փիլիպոսը ստացել է «Արաբ» մականունը, քանի որ ըստ աղբյուրների սերել է Արաբիայից։ Նրա հայրը՝ Հուլիոս Մարին, եղել է Հին Հռոմի հեծյալների դասի ձիավոր։ Սեքստոս Ավրելիոս Վիկտորը նաև գրում է, որ Փիլիպոսի հայրը եղել է «հայտնի հեծյալ տոհմապետ»[6]։
Շատ պատմաբաններ համաձայն են, որ Փիլիպոսը ունեցել է արաբական ծագում, սակայն ստացել է հռոմեական քաղաքացիություն իր հորից[7][8]։ Փիլիպոս կայսեր մոր անունը պատմությանը անհայտ է։ Նա նաև ունեցել է եղբայր՝ Գայ Հուլիոս Պրիսկը, ով ծառայել է Գորդիանոսի պրետորական գվարդիայում։ Փիլիպոսի վաղ տարիների գործունեությունը եղել է բավականին անհասկանալի։ Փոխարենը մեզ հայտնի է, որ իր իշխանության գալուց հետո նա բարձրացրել է իր եղբոր կոչումը։ 230 թվականին Փիլիպոսը ամուսնացել է Մարցի Օտացիլի Սեվերի հետ՝ ով եղել է հռոմեական կառավարչի դուստր։ Նրանց ամուսնությունից ծնվել է Փիլիպոս Կրտսերը՝ 238 թվականին։
Գահակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիլիպոսի հեղինակությունը բարձրացավ հատկապես 243 թվականին, երբ սրվեց Սասանյան Պարսկաստանի թագավոր Շապուհ I-ի և Գորդիանոս III-ի հարաբերությունները։ Փիլիպոսը սկսեց քարզչություն։ Նախ և առաջ նա մահափորձ կազմակերպեց նախորդ պրեֆեկտ Ակվիլա Թիմեսիֆեի դեմ և զբաղեցրեց նրա պաշտոնը։ Փիլիպոսի օգնությամբ պարսկական կողմին հաջողվում է սպանել Գորդիանոսին։ Գորդիանոսի մահվան մասին կա մի քանի վարկած։ Ըստ առաջին վարկածի, Գորդիանոսը սպանվել է Փիլիպոսի դավադրության հետևանքով, իսկ մյուս՝ պարսկական աղբյուրներում առավել շատ կիրառվող տարբերակը դա այն է, թե Գորդիանոսը մահացել է պարսիկների դեմ ճակատամարտի ժամանակ։ Գորդիանոսի մահից հետո Փիլիպոսը կարողացավ ստանալ սենատի համաձայնությունը և օծվեց Հռոմի կայսր։ Նա ծերակույտին համոզեց, թե Գորդիանոսը մահացել է բնական մահով։ Այս փաստերի մասին մեզ հայտնի է անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնի խոսքերից։ Փիլիպոս I Արաբը չի ցանկացել կրկնել նախորդ կայսրերի սխալները և այդ իսկ պատճառով իր կառավարության հենարանը դարձրել է հռոմեական սենատը։
Նա ստիպված է լինում արագ վերադառնալ Հռոմ և աջակցել սենատին։ Այնուամենայնիվ, նրա առաջնային խնդիրն էր կնքել խաղաղության պայմանագիր Պարսից թագավորի Շապուհ I-ի հետ և կանխել պոտենցիալ աղետալի իրավիճակը, որը կարող է հանգեցնել Միջագետքում հռոմեական բանակի շարունակական պատերազմներին։ Բացի այդ, հռոմեական լեգեոնները թուլացել էին հատկապես Մասիսի ճակատամարտից հետո, որը ավարտվել էր հռոմեացիների պարտությամբ։ Երկրի լճացումը կանխելու համար Փիլիպոսը հաշտություն է խնդրում Շապուհից։ Պայմանագիրը ստորացուցիչ էր Հռոմեական կայսրության համար, սակայն վերջինս ուներ իր առավելությունները։ Ըստ պայմանագրի՝ Փոքր Հայքը և Միջագետքում հաստատվում էր բացարձակ հռոմեական գերիշխանությունը, իսկ Մեծ Հայքում աճում էր պարսկական ձևական տիրապետությունը։ Փիլիպոսը ստանում է «պարսկական մեծագույն» պատվանունը[9]։
Սակայն նա նաև պարտավորվում էր 500 000 ոսկե դինար ռազմատուգանք Պարսկաստանին՝ մարդկային և նյութական վնասները փոխհատուցելու համար։ Դրանից հետո Փիլիպոսը իր զորքերը տեղաքփոխում է Եփրատ գետի ափերի մոտ և հանդիսավոր կերպով արձանագրություն թողում Գորդիանոսի մասին։ Կայսերական օծումից հետո նա իր եղբայրներին և ազգականներին նշանակում էր Հռոմեական կայսրության տարբեր նահանգների կառավարիչներ[10]։ Փիլիպոս I Արաբ կայսրը աստվածացնում էր իր հորը, որը երբև կայսր չէր եղել։
Վարչակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր իշխանությունը ամրապնդելու համար, Փիլիպոսը փորձել է պահպանել երկրի կայունությունը և պահպանել լավ հարաբերությունները սենատի հետ և նա ի սկզբանե վարել է այնպիսի քաղաքականությւոն, որով պահպանել է հռոմեական արժանիքները ու ավանդույթները։ Իր կայսր հռչակումից որոշ ժամանակ անց Փիլիպոսը վերանվանել է իր հայրենի գյուղը և նրան տվել Ֆիլիպոպոլ անվանումը (լատին․՝ Philippopolis)։ Նա բնակավայրում հիմնադրել է մի շարք կառույցներ՝ շենքեր, թատրոններ, մարզադաշտեր, կենտրոնական հրապարակ, հռոմեական ստորերկրյա բաղնիք և այլն։ Նա նաև քաղաքին տվել է գաղութի կարգավիճակ։ Ֆիլիպոպոլը ըստ էության կառուցել էր մյուս հռոմեական քաղաքների օրինակով։ Քաղաքում կառուցվել են նաև շատ տաճարներ, որոնք նվիրված էին իրեն նախորդող հռոմեացի կայսրերին։
Փիլիպոսը և իրեն հաջորդող կայսրերը ֆինանսներ չունեին, քանի որ պարտավորվում էին հարկեր վճարել պարսիկներին և նվիրաբերումներ կատարել հռոմեական լեգեոններում ծառայող իտալիկ, արաբ և հույն զինվորներին։ Փիլիպոսին նաև սնանկացրել էր իր հայրենի քաղաքի վերակառուցմանը տարվող շինարարությունը։ Կայսեր մահից հետո քաղաքի չինարարությունը այդ իսկ պատճառով կանգնեցվեց։ Փիլիպոսը շատ հետևողական էր դանուբյան սահմանի նկատմամբ, քանի որ դա համարվում էր Հռոմեական կայսրության ամենավտանգավոր սահմանամերձ գոտին և այնտեղ ծառայում էին միայն մասնագիտացված զինծառայողները։ 245 թվականի վերջին Փիլիպոսը պարտավորված հեռանում է Հռոմից, քանի որ ավերածություններ էին տեղի ունենում երկրի սահմանամերձ գոտիներում։ Գորդիանոսի կողմից նվաճված արաբական տարածքները բարձրացնում էին ապստամբություն։ Փիլիպոսը ակրողանում է կանխել ռազմական գործողությունները հօգուտ հռոմեացիների։
Փիլիպոսի տերության հաջորդ վտանգը դա բարբարոսական ցեղերն էին։ 245 թվականին Մեծ Հայքի Արշակունիների դինաստիան ապստամբում է Պարսկաստանի թագավոր Շապուհ I-ի դեմ։ Պատերազմ է սկսվում Հայաստանի և Պարսկաստանի միջև։ Հռոմեական բանակը օգնություն է տրամադրում պարսիկներին։ 247 թվականի օգոստոսին Փիլիպոսը կրկին վերադառնում է Հռոմ։ Այստեղ նա անցկացնում է Հռոմ քաղաքի հազարամյակին նվիրված աշխարհիկ միջոցառում, որին մասնակցում էին տարբեր պետությունների ներկայացուցիչներ։ Տոնակատարությունը նվիրված էր Հռոմի ստեղծմանը։ Հունական ծագումով Էնեասի լեգենդը հետագայում փոխարինվեց իտալական ծագմամբ Հռոմուլոսի և Հռեմոսի լեգենդով, որոնք, ըստ պատմագիտական հաշվարկների, ծնվել են մոտ մ.թ.ա. 771 թվականին։ Ենթադրվում է, որ նրանք Ռեա Սիլվիայի և Մարսի` պատերազմի աստծո զավակներն էին։ Մարգարեության պատճառով նրանք պիտի տապալեին իրենց քեռի Ամուլիուսին, ով սպանել էր Սիլվիայի հորը` Նումիտորին։ Բազմաթիվ դիցաբանական կերպարների նման, նրանք ծնվելու պահից արդեն լքված էին։ Նրանց կերակրում էր էգ գայլը, մինչև Ֆաուստուլուս անունով մի հովիվ գտավ նրանց և մեծացրեց իր երեխաների նման։ Ֆաստուլուսն ու նրա կինը՝ Ակկա Լարենցիան, մեծացրին երեխաներին։ Երբ նրանք չափահաս դարձան, սպանեցին Ամուլիուսին և վերականգնեցին Նումիտորը։ Նրանք որոշեցին քաղաք հիմնել։ Ինչևէ, նրանք վիճում են, և Հռոմուլոսը սպանում է եղբորը։ Այսպիսով, Հռոմը հիմնադրվեց եղբայրասպանությամբ՝ մի պատմությամբ, որը հետագայում էլ շարունակվեց քաղաքի՝ պայքարով ու արյունահեղությամբ լի պատմության մեջ։
Կառավարման ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած լավ մթնոլորտի, Հռոմեական պրովինցիաների ներսում կային բազմաթիվ խնդիրներ։ 248 թվականի վերջին, Պաննոնիա և Մոեսիա լեգիոնները հայտարարեցին, որ դժգոհ են կարպերի դեմ մղվող պատերազմի արդյունքներից։ Դրանից հետո Տիբերիոս Կլավդիոս Պակացիան ապստամբեց Փիլիպոս I Արաբի կառավարության դեմ։ Նա իր գրություններում գրել է, «Հավերժական Հռոմում հազար և մեկ տարի»։ Նրա կառավարության վերջին շրջանում սկսվեց Ժողովուրդների մեծ գաղթը։ Գերմանական ցեղերը ապաստակեցին հռոմեական տարածքները, սակայն կնքվեց պայմանագիր Հռոմի և գերմանների միջև։ Հռոմեական կայսրերը հոգում էին գերմանական ցեղերի ծախսերը, իսկ գերմանները խաղաղ ապրում էին Հռոմեական կայսրության կազմում։ Սակայն Փիլիպոսը դրժեց պայմանը, որի արդյունքում արևելյան գոթերը՝ օստգոթերը, ներխուժեցին Թրակիա և թալանեցին Պարկիանոպոլ խոշոր քաղաքը։ Հռոմի արևմտյան հատվածում ստեղծվեց գերմանների իշխանությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ «Հռոմեական կայսրերը. Փիլիպոս I Արաբ». Մ. Գրանտ. Ծնունդը, գործունեությունը և մահը Վերոնայի ճակատամարտում. 1998. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Վիկտոր Ավրելիոս. Հռոմեական կայսրության կայսրերի մասին. XXVIII. 10.
- ↑ Bowersock, Glen W. Հռոմեական Արաբիա. Հարվարդի համալսարանի ատենախոսություն. 1994. — էջ 122.
- ↑ Վիկտոր Ավրելիոս. Քաղվածքներ հռոմեական կայսրերի կենացների և բարքերի մասին. XXVIII. 4.
- ↑ Բոլ Վավրիք. Rome in the East: the transformation of an empire. — էջ 417.
- ↑ The Houghton Mifflin Dictionary of Biography. Houghton-Mifflin. Լոնդոն, Միացյալ Թագավորություն. 2003. — էջ 1203.
- ↑ Զոսիմ. Նոր պատմություն. Փիլիպոս I Արաբ կայսր. Հռոմեական կայսրություն I. 19.
- ↑ Potter, David Stone. The Roman Empire at Bay, AD 180-395. — Routledge, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիլիպոս I Արաբ» հոդվածին։ |
|