Գելիոս Մաքսիմուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Գելիոս Մաքսիմուս
Ծնվել է՝ 2-րդ դար
Մահացել է՝ 219
Քաղաքացիություն Հին Հռոմ
քաղաքական գործիչ

Գելիոս Մաքսիմուս (լատ.՝ Gellius Maximus) (մահ. 219), հռոմեական կայսր, ուզուրպատոր 219 թվականին։

Չնայած, որ Գելիոս Մաքսիմուսը եղել է սովորական բժիշկի որդի, նա հասել է հռոմեական սենատորի կոչման[1]։ Նրա փառասիրական բնավորությունը առաջ է եկել այն ժամանակ, երբ նա ծառայել է լեգատ IV Սկյութական լեգեոնում՝ Սիրիայում։ 219 թ. օգտվելով երկրում տիրող խառնաշփոթից, նա ապստամբել է Հելիոգաբալոսի դեմ և իրեն հռչակել կայսր[2]։ Շուտով ապստամբությունը ճնշվել է, իսկ Գելիոս Մաքսիմուսը մահապատժի է ենթարկվել Հելիոգաբալոսի հրամանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. For further information on his father see Vivian Nutton, L. Gellius Maximus, Physician and Procurator, in: The Classical Quarterly, New Series, Vol. 21, No. 1 (1971), pp. 262–272.
  2. The main source for Gellius Maximus’ uprising is Cassius Dio, 80, 7. See also Phoebe Peacock, Usurpers under Elagabalus, De Imperatoribus Romanis.