Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս
Aureus Diadumenianus (obverse).jpg
Ծնվել է՝սեպտեմբերի 14, 208
Մահացել է՝հունիսի 8, 218 (9 տարեկանում)
Վախճանի վայրԱնտոք, Provincia Syria-Coele, Հռոմեական կայսրություն
Անտոք
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՏոհմՍևերոսներ
կառավարիչ
ՀայրMacrinus?
ՄայրNonia Celsa?

Մարկոս Օպելիոս Անտոնիոս Դիադումենիանոս, կամ Դիադումենիանոս (լատ.՝ Marcus Opellius Antoninus Diadumenianus), հռոմեացի կայսր, ով կառավարել է 217-218 թվականներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիադումենիանոսը Մարկինոս կայսեր որդին էր, որը ծառայում էր հորը որպես Կեսար (մայիս 217–218) և որպես Օգոստոս (218)։ Նրան կոչել են այդպես, քանի որ ծնվել է «գլխադիրով», որն ուներ «թագի» տեսք[1]։ Դիադումենիանոսը ծնվել է 208 թվականի սեպտեմբերի 14-ին։ Ըստ «Historia Augusta» տեղեկագրքի նա ծնվել է սեպտեմբերի 19-ին, միևնույն օրը, երբ ծնվել է Անտոնինոս Պիոսը։ Նրա մայրը եղել է կայսրուհի Նոնիա Կելսան, որի մասին քիչ բան է հայտնի։ Նրա մասին միայն նշված է «Historia Augusta» գրքում։ Դիադումենիանոսի անունը սկզբում Մարկոս Օպելիոս Դիադումենիանոս էր, բայց հետո փոխվում է և ավելացվում Անտոնիոսը, որպեսզի ամրապնդվեր կապը Մարկոս Ավրելիոսի ընտանիքի հետ, այնպես, ինչպես արվել էր Կարակալլայի կողմից։

Դիադումենիանոսը իր դիրքը վայելելու կամ որևէ բան սովորելու հնարավորություն չունեցավ, քանի որ Սիրիայի լեգեոններն ապստամբեցին և Հռոմեական կայսրության կառավարիչ հռչակեցին Էլագաբալուսին։ 218 թվականի հունիսի 8-ին Անտիոքում Մարկինոսին պարտության մատնելուց հետո, մահանում է նաև Դիադումենիանոսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фёдорова Е. В. Императорский Рим в лицах. Москва, 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[* http://www.roman-emperors.org/macrinus.htm De imperatoribus Romanis: an on-line encyclopedia of Roman emperors.]