Դիդիուս Հուլիանուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Մարկոս Դիդիուս Սալվիոս Հուլիանուս Սևերոս
Marcus Didius Slvius Julianus
Հռոմի կայսր
DidiusJulianusSest.jpg
Դիդիուս Հուլիանուս
Ծնվել է՝ 133
Ծննդավայր Mediolanum, Հին Հռոմ[1][2]
Մահացել է՝ հունիսի 1, 193({{padleft:193|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:1|2|0}}) Մարդասպանություն
Վախճանի վայր Հռոմ
Քաղաքացիություն Հին Հռոմ
Հռոմեական կայսրություն
Տոհմ Didius
քաղաքական գործիչ, Հռոմի կայսր և զինծառայող
Հայր Քվինտիոս Պետրոնիուս Դիդիուս Սևերոսի
Մայր Aemilia Clara
Երեխաներ Դիդիա Կլարա

Դիդիուս Հուլիանուս (Մարկոս Դիդիուս Սալվիոս Հուլիանոս Սևերոս, լատ.՝ Marcus Didius Slvius Julianus[3] Severus)-133 թվական, հունվարի 30, Մեդիոլան-193 թվական, հունիսի 1, հռոմեական կայսր (մարտի 28-հունիսի 1, 193 թվական

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիանուսը ծնվել է Քվինտիոս Պետրոնիուս Դիդիուս Սևերոսի և Ամելիա Կլարայի ընտանիքում[4]։ Հուլիանուսի հայրը ծագում էր միանյան բարձրաշխարհիկ հասարակությունից, իսկ մայրը ուներ Հյուսիսային Աֆրիկայից հռոմեական ծագումով։ Կլարա ծագում է կոնսուլական ընտանիքից։ Նրա եղբայրներն են Դիդիուս Պրոցուլուս և Դիդիուս Նումիուս Ալբինուս[4] Նրա ծննդյան թիվը Դիոն Կասիոսը դնում է 133 թվականի հունվարի 30-ին[5] և 137 թվականի փետրվարի 2-ին[6]։

Դիդիուս Հուլիանուսը բարձրացվել է Դոմիցիա Լուցիլիայի՝ Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսի, մոր միջոցով[7]։ Դոմիցիայի օգնությամբ, նա սկսեց շատ արագ առաջադիմել առաջին քայլը հասարակական գործունեությունն է[8]։ Նա ամուսնացավ հռոմեացի Մանիլիա Սկանտիլա անունով աղջկա հետ, այնուհետև մոտ 153 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Դիդիա Կլարան[9]։

Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիանուսը հաջողությամբ առաջ էր ընթանում քաղաքական հասարակական ոլորտում Մարկոս Ավրելիոսի մոր՝ Դոմիտիայի օգնությամբ։ Նա այնքան արագ էր առաջ ընթանում, որ մի քանի բարձր պաշտոններ[8][10] զբաղեցնելուց հետո մոտ 162 թվականին նշանակվեց պրետոր[10]։ Նա հետագայում ղեկավարեց XXII լեգիոնը տեղակայված Մոգոնտիացում (այժմ. Մայնց)[11]։ 170 թվականին նա դարձավ հռոմեական Գալիա պրովինցիայի նահանգապետ և այդ պաշտոնին մնաց հինգ տարի[12]։ Չաուսի ապստամբությունը ճնշելու համար նա իր ծառայության ժամանակ իբրև պարգևատրում կալվածք ստացավ Էլբեում[12], 175 թվականին Պերտինաքսի հետ ներկայացվեց կոնսուլության[13]։

Նա հեռուն գնացող նպատակներ ուներ[14] և շուտով նշանակվեց Դալմաթիա պրովինցիայի կառավարիչ[15] կամ Գերմանիա պրովինցիայի ինֆերիոր[16] և հետագայում կաշառքի միջոցով նշանակվեց Իտալիայի կառավարիչ։[16]։ Նրա շուրջ սկսվեցին ծուղակներ հյուսվել, սակայն նրանա մեծ ապագա էր սպասվում[16] Կոմմոդոսից հետո նա Պերտինաքսի կառավարման ժամանակ դարձավ Աֆրիկա պրովինցիայի նահանգապետ։[17]

Իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

193 թվականի մարտի 28-ին Պերտինաքսի սպանությունը Դիդիոս Հուլիանոսին ետ բերեց Հռոմ։ Երբ պրետորիականները ձեռք բերելով իրական իշխանություն հայտարարեցին, որ նրանք իշխաությունը կտան նրան, ով իրենց շատ կվճարի Դիդիուս Հուլիանոսը որոշեց փորձել բախտը։ Երբ նա հայտնվեց պրետորիականների ճամբարի մոտ իմացավ, որ իր մրցակից Սուլպիցիանոսը՝ նոր սպանված կայսեր աները, գտնվում է բանակատեղիում, Սկսվեց բացահայտ գահի վիճակահանություն։ Երբ Սուլպիցիանոսը առաջարկեց 20.000 սեստերց ամեն մի պրետորիականի, սրան հակառակ Սուլպիցիանոսը առաջարկեց 25.000 և բարձրացնել նրանց աշխատավարձերը հինգ անգամ հազար սեստերցից բարձրացնելով հինգ հազար սեստերց։ Այսպես պատմության մեջ առաջին անգամ կայսերական գահը վաճառվեց։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիդիուս Հուլիանուսը չկարողացավ վճարել պրետորիականներին։ Հավանաբար, այդ իսկ պատճառով, երբ Սեպտիմոս Սևերոսի զորերը մոտեցան Հռոմին պրետորիականները հրաժարվեցին պաշտպանել Դիդիուս Հուլիանուսին։ Վերջինս մի կերպ հավաքեց պրետորիականների համար նախատեսված գումարը և նրանցից ամեն մեկին բաժին հասավ 30.000 սեստերց ոսկի, բայց դա չբարձրացրեց նրանց մարտական ոգին։

Դիդիուս Հուլիանոսը սենատի կողմից դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց։ Համաձայն Դիոն Կասիոսի, սպան, որ ուղարկվել էր մահապատիժն իրականացնելու կայսերը հանդիպեց ծնկաչոք աղոթելուց։

Դիդիուս Հուլիանոսը կառավարեց ընդամենը 66 օր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.vcoins.com/en/landing/twih20150125.aspx
  2. http://olivier.jeulin.free.fr/lettres/latin/calendarium/menses/januarius.htm
  3. In Classical Latin, Julianus' name would be inscribed as MARCVS DIDIVS IVLIANVS AVGVSTVS.
  4. 4,0 4,1 Historia Augusta, Didius Julianus, 1.2
  5. Cassius Dio, lxxiv, 17.5
  6. Historia Augusta, Didius Julianus, 9.3
  7. Historia Augusta, Didius Julianus, 1.3
  8. 8,0 8,1 Historia Augusta, Didius Julianus, 1.4
  9. Historia Augusta, Didius Julianus, 3.4
  10. 10,0 10,1 Historia Augusta, Didius Julianus, 1.5
  11. Historia Augusta, Didius Julianus, 1.6
  12. 12,0 12,1 Historia Augusta, Didius Julianus, 1.7
  13. Historia Augusta, Didius Julianus, 1.8, 2.3; Pertinax, 14.5
  14. Historia Augusta, Didius Julianus, 1.8
  15. Historia Augusta, Didius Julianus, 1.9
  16. 16,0 16,1 16,2 Historia Augusta, Didius Julianus, 2.1
  17. Historia Augusta, Didius Julianus, 2.3; Pertinax, 4.1, 14.5