Jump to content

Ավրելիանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավրելիանոս
Զինվորական կոչումԻմպերատոր (Հին Հռոմ)
Ծնվել է՝սեպտեմբերի 9, 214(0214-09-09)[1][2][3]
ԾննդավայրՍիրմիում
Մահացել է՝ոչ վաղ քան սեպտեմբերի 25, 275 և ոչ ուշ քան նոյեմբեր 275 մարդասպանություն
Վախճանի վայրԿենոֆրուրիում, Թրակիա, Հռոմեական կայսրություն
ԵրկիրՀին Հռոմ
ՀաջորդողBosnian royal family?
ՀայրUlpius Crinitus?
ԵրեխաներDomitica?

Լուցիոս Դոմիցիոս Ավրելիանոս (լատին․՝ Lucius Domitius Aurelianus, սեպտեմբերի 9, 214(0214-09-09)[1][2][3], Սիրմիում - ոչ վաղ քան սեպտեմբերի 25, 275 և ոչ ուշ քան նոյեմբեր 275, Չորլու), Հռոմի կայսր 270 - 275 թթ.։ Կլավդիոս Գոթացի կայսեր օրոք զորահրամանատար էր, Կլավդիոսի մահից հետո 270 թ. բանակի կողմից հռչակվում է կայսր։ Սենատն անմիջապես ճանաչում է Ավրելիանոսի լիազորությունները։

Ավրելիանոսի կառավարումը նշանավորվել է մի շարք փայլուն հաղթանակներով. նա հետ է մղել կայսրության Դանուբյան սահմանի վրա բարբարոսների հարձակումները, ճնշել է Եգիպտոսում բռնկված ապստամբությունը և նորից միացրել է Գալլիան Հռոմեական կայսրությանը։ Արևելքում Ավրելիանոսը երկու կայծակնային ռազմարշավների արդյունքում ջախջախել է Պալմիրայի տերությունը՝ գերելով նրա թագուհի Զենոբիային։

Բացի դրանից Հռոմ քաղաքը արտաքին թշնամու հարձակումներից պաշտպանելու նպատակով Ավրելիանոսը շրջապատել այն 19,3 կմ երկարություն ունեցող հզոր պարսպներով։ Անցկացրել է նաև ֆինանսական համակարգի բարեփոխում՝ վերականգնելով հռոմեական դրամի արժեքը։ Պետական կրոն է հռչակել Արևի պաշտամունքը՝ հալածանքներ ծավալելով քրիստոնյաների դեմ։

Սպանվել է Սասանյան պետության դեմ իր նախաձեռնած ռազմարշավի նախապատրաստության ժամանակամիջոցում տեղի ունեցած դավադրության արդյունքում[4]։

Ավրելիանոսը Հռոմի կայսրերից առաջինն է եղել, որ հարկադրել է պաշտոնապես իրեն դիմել «տեր և աստված» տիտղոսով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • White, John (2015). The Roman Emperor Aurelian: Restorer of the World. Casemate Publishers and Book Distributors. ISBN 978-1-4738-4569-5.
  • Aurelius Victor Epitome de Caesaribus, xxxv "Epitome de Caesaribus" (4th century)
  • Eutropius, Breviarium historiae Romanae, IX. 13–15 (4th century)
  • Historia Augusta Aurelianus Life of Aurelian Part 1 Part 2 Part 3
  • Zosimus, Historia Nova Translation of the Historia Nova (published in 1814), book 1, (5th–6th century)
  • Joannes Zonaras, Compendium of History Compendium excerpt: Claudius to Diocletian 268–284 (12th century)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Quintillus
Roman emperor
270–275
Հաջորդող:
Tacitus
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Flavius Antiochianus
Consul of the Roman Empire
271
համատեղ իշխող Pomponius Bassus
Հաջորդող:
T. Flavius Postumius Quietus
Նախորդող՝
M. Claudius Tacitus
Consul of the Roman Empire
274–275
համատեղ իշխող Capitolinus (274)
Marcellinus (275)
Հաջորդող:
Tacitus Augustus II
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավրելիանոս» հոդվածին։