Նիկոպոլիս (Էպիրոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոպոլիս
Տեսակհնագիտական հուշարձան, group of structures or buildings? և անտիկ քաղաք
Երկիր Հունաստան
ՎարչատարածքՊրևեզա
ԲԾՄ1 մետր
Ձևավորումմ. թ. ա. 28
Անվանված էՆիկե
Քարտեզ
Քարտեզ
Նիկոպոլիսի ամֆիթատրոնի ավերակները
Քաղաքի հին դարպասները
Ակվեդուկի մնացորդները Սուրբ Գեորգիոսի մոտ
Մանուիս Անտոնիուսի հռոմեական վիլլայի խճանկարը

Նիկոպոլիս (հին հունարեն՝ Νικόπολις, անվանումը նշանակում է հաղթանակի քաղաք՝ հաղթանակի աստվածուհի Նիկեի անունից) կամ՝ Ակտիա Նիկոպոլիս (հուն՝. Άκτία Νικόπολίς) - հնագույն քաղաք Հունաստանում, Էպիրուս մարզի հարավարևմտյան ծայրամասում՝ ներկայիս Պրևեզա քաղաքից 6 կիլոմետր դեպի հյուսիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Օգոստոս Օկտավիանոս կայսեր կողմից՝ Մարկոս Անտոնիոսի նկատմամբ Ակտիումի ճակատամարտում տարած վճռորոշ հաղթանակից հետո[1]։ Կայսրը քաղաքը կառուցել է այն վայրում, որտեղ ճակատամարտի նախօրյակին կանգնած է եղել իր բանակը, իսկ որտեղ խփված է եղել իր վրանը, նա հետագայում կառուցել է տվել Նեպտունի տաճարը, որի մերձակայքում ամեն տարի անց են կացվել Ապոլլոնին նվիրված ռազմական մրցումներ[1] (հետագայում դրանք վերածվել են մարզական ու արվեստների տոնախմբության՝ Ակտիական խաղեր անվանումով)։ Նորակառույց քաղաքը նա բնակեցրել է Ամբրասիա, Անակտորիա քաղաքներից[2] և մինչև անգամ իր կողմից նվաճված Եթովպիայից[3] տեղափոխված մարդկանցով։

Ըստ պատմիչ Հովսեփոսի՝ Նիկոպոլիսի հասարակական շենքերից շատերը կառուցվել են Հերովդես Մեծի ֆինանսական աջակցությամբ[4]։

Նիկոպոլիսը դարձել է Էպիրուսի գլխավոր քաղաքը՝ ինքնավար կառավարմամբ՝ ըստ հունական եղանակի։

268 թվականին գոթերի՝ Հունաստան կատարած արշավանքից հետո Նիկոպոլիսն աստիճանաբար անկում է ապրել, դադարեցրել է իր մետաղադրամի հատումը։ 293 թվականին Դիոկղետիանոսի ձեռնարկած վարչատարածքային բարեփոխումների արդյունքում այս քաղաքը դարձել է Հին Էպիրուս (լատ՝. Epirus Vetus) պրովինցիայի կենտրոնը։ Կոստանդին Մեծի օրոք Հին ու Նոր Էպիրուսները մտել են Մակեդոնիա դիոցեզի կազմի մեջ։ Հուստինիանոս Առաջինը վերականգնել է Հին Էպիրուսը՝ Նիկոպոլիս կենտրոնով, բայց արդեն միջնադարից սկսած՝ այս քաղաքն այլևս չի հիշատակվում պատմիչների կողմից։

Պահպանվել են նրա ավերակները (երկու թատրոն, ակվեդուկ, մարզադաշտ և այլն)։

Նիկոպոլիսը և քրիստոնեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոպոլիսը մեկ անգամ հիշատակված է Աստվածաշնչում՝ «Նոր կտակարան»«Գործք առաքելոց» բաժնում։ Պողոս առաքյալը որոշել էր այս քաղաքում ձմեռն անցկացնել և իր մոտ է հրավիրում Տիտուսին՝ իր հետ հանդիպում ունենալու այստեղ։ Դա տեղի է ունենում Պողոսի՝ երկրորդ անգամ բանտարկվելուց և Հռոմում նահատակվելուց մի փոքր առաջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jacob Isager (Hrsg.): Foundation and Destruction. Nikopolis and Northwestern Greece. The archaeological evidence for the city destructions, the foundation of Nikopolis and the synoecism. University Press, Aarhus 2001 (Monographs of the Danish Institute at Athens, 3), ISBN 87-7288-734-6.
  • William M. Murray, Photios M. Petsas: Octavian's campsite memorial for the Actian war. American Philosophical Society, Philadelphia 1989 (Transactions of the American Philosophical Society, N.S. 79,4), ISBN 0-87169-794-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dião Cássio, História romana, Livro LI, 1.3 [em linha]
  2. Pausânias, Descrição da Grécia, 5.23.3 [em linha]
  3. Pausânias, Descrição da Grécia, 7.18.8 [em linha]
  4. Jewish Antiquities (Antiguidades Judaicas), XVI, 147 (v, 3)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոպոլիս (Էպիրոս)» հոդվածին։