Կոստանդիանոս Ա Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոստանդին Մեծից)
Jump to navigation Jump to search
Կոստանդիանոս Ա Մեծ
0 Gaius Flavius Valerius Constantinus - Palatino.JPG
Ծնվել է՝փետրվարի 27, 274[1]
ԾննդավայրՆիշ, Սերբիա[1]
Մահացել է՝մայիսի 22, 337 (63 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՆիկոմեդիա, Թուրքիա
Սուրբ Առաքյալների եկեղեցի
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմConstantinian dynasty?
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ՀայրԿոնստանդիոս I Քլոր[1][2]
ՄայրՀեղինե Կոստանդնուպոլսեցի[1][3]
ԵրեխաներHelena?, Կոստանտինա, Կոստանս, Constantine II?[4], Կոստանդիոս II և Crispus?
Հավատքքրիստոնեություն և հին հռոմեական կրոն

Կոստանդիանոս Ա Մեծ (լատիներեն անունն ամբողջությամբ՝ լատ.՝ Flavius Valerius Aurelius Constantinus, փետրվարի 27, 274[1], Նիշ, Սերբիա[1] - մայիսի 22, 337, Նիկոմեդիա, Թուրքիա), Հռոմի կայսր։

Հոր մահից հետո՝ 306 թվականին, զորքի կողմից հռչակվել է «օգոստոս», 312 թվականին Մուլվիյան կամրջի մոտ Մակսենտիոսի և 323 թվականին Լիկիանոսի նկատմամբ տարած հաղթանակներից հետո դարձել է Հռոմեական կայսրության միանձնյա տիրակալ։ 313 թվականին Միլանի հրովարտակով թույլատրել է քրիստոնեական դավանանքը, իսկ հետագայում սկսել է բացահայտորեն հովանավորել քրիստոնեությանը։ 330 թվականին պետության մայրաքաղաքը տեղափոխել է Կոստանդնուպոլիս, իրականացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումներ։ Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճին ընդունելով քրիստոնեական մկրտությունը։ Կոստանդիանոս կայսրը մի շարք քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը։

Հայ միջնադարյան մատենագրության մեջ Կոստանդիանոս Ա կայսրը հայտնի է հիմնականում Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմության» և բյուզանդական պատմիչների տվյալներով։ Ագաթանգեղոսը և Մովսես Խորենացին հաղորդում են կայսեր և Հայոց արքա Տրդատի կապերի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png