Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
Այա Սոֆիա
Aya sofya.jpg
'
Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)ը գտնվում է Թուրքիաում
Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)
Կոորդինատներ 41°0′30.7″ հս․ լ. 28°58′47.7″ ավ. ե. / 41.008528° հս․. լ. 28.979917° ավ. ե. / 41.008528; 28.979917Կոորդինատներ: 41°0′30.7″ հս․ լ. 28°58′47.7″ ավ. ե. / 41.008528° հս․. լ. 28.979917° ավ. ե. / 41.008528; 28.979917
Գտնվում է Թուրքիա, Ստամբուլ
Կառուցվել է 537 թ.
Շինության ձևը Բյուզանդական մայր տաճար (537-1204)
Հռոմի կաթոլիկ մայր տաճար (1204-1261)
Բյուզանդական մայր տաճար (1261-1453 )
Օսմանյան մզկիթ (1453-1935)
Թանգարան (1935-Ներկա ժամանակ)
Կառուցել է Հուստինիանոս I
Ներկա վիճակը Վերականգնվել է 2007—2009 թ.թ.

Սուրբ Սոֆիայի տաճար, Այա Սոֆիա (հուն.՝ Ἁγία Σοφία, անունն ամբողջությամբ՝ Ναός τῆς Ἁγίας τοῦ Θεοῦ Σοφίας; թուրք.՝ Ayasofya), բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թթ. Հուստինիանոս Ա կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և ԱնթիմիոսԹրալացուկողմից։