Բարձրաքանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձրաքանդակ Գեղարդի Կաթողիկե եկեղեցու մուտքի վերևում

Բարձրաքանդակ ( ֆր.՝ hautrelief, haut բարձր և relief ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագործության տեսակ, բարձր քանդակ, որի ուռուցիկ մասի ծավալի կեսից ավելին դուրս է ցցված ֆոնի հարթությունից, երբեմն քանդակապատկերը միայն հպվում է ֆոնին, իսկ որոշ դեպքերում նրանից անջատվում է մանրամասներով։ Մոնումենտալ դեկորատիվ Բարձրաքանդակը կիրառվում է ճարտարապետության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 330