Սուլթանահմեդ

Սուլթանահմեդ (թուրքերեն՝ Sultanahmet), թաղամաս Ստամբուլի պատմական հատվածում, Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։ Սուլթանահմեդ թաղամասը տեղակայված է Ոսկեղջյուրի, Բոսֆորի նեղուցի և Մարմարա ծովի միջև[1]։ Թաղամասը իր անվանումը ստացել է համանուն մզկիթից, որը գտնվում է թաղամասի կենտրոնում։ Թաղամասը գտնվում է պատմական Սարայբուրնու թերակղզու վրա։
Թաղամասը գտնվում է քաղաքի պատմական հատվածում` Կոստանդնուպոլսի երկրորդ բլրի վրա։ 1985 թվականին թաղամասի պատմական հատվածը՝ Սարայբուրնուն, մտցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։
Թաղամասում են գտնվում համաշխարհային ճարտարապետության այնպիսի գոհարներ, ինչպիսիք են Սուրբ Սոֆիայի տաճարը, Կապույտ մզկիթը, օսմանյան սուլթանների նստավայր Թոփքափը ամրոցը, Ցիստեռնա բազիլիկան և այլն[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Район Султанахмет в Стамбуле: фото, отели, как добраться»։ turktrip.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-24
- ↑ «Стамбул. Султанахмет: Голубая мечеть, Святая София, Дворец Топкапы, Цистерна Базилика. Турция»։ www.biancoloto.com։ Վերցված է 2019-03-24