Սոկրատ Սքոլաստիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոկրատ Սքոլաստիկոս
Ծնվել էմոտ. 380[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Europa, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ
Մահացել էմոտ. 440[1][2]
ՔաղաքացիությունByzantine imperial flag, 14th century according to Pietro Vesconte.png Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունաստվածաբան, եկեղեցական պատմաբան, գրող և պատմաբան
Socrates Scholasticus Վիքիպահեստում

Սոկրատ Սքոլաստիկոս (կամ Սոկրատես Սքոլաստիկոս (հուն․՝ Σωκράτης ο Ιστορικός կամ Σχολαστικός, լատ.՝ Socrates Scholasticus, մոտ. 380[1][2], Կոստանդնուպոլիս, Europa, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ - մոտ. 440[1][2]), բյուզանդացի եկեղեցական պատմիչ՝ ծագումով հույն։ Հեղինակ է 7 գրքից բաղկացած «Եկեղեցական պատմության» («Historia Ecclesiastica»), որով Սոկրատը շարունակում է Եվսեբիոս Կեսարացու նույնանուն երկը՝ հասցնելով շարադրանքը 305 թվականից մինչև 439 թվականը։ Սոկրատի «Եկեղեցական պատմությունը» արժեքավոր աղբյուր է IV-V դդ. Արևելյան Հռոմեական կայսրության պատմության ուսումնասիրության համար։ Այն դեռևս վաղ միջնադարում՝ 696/7 թթ[3], թարգմանվել է հայերեն Փիլոն Տիրակացի վարդապետի կողմից՝ նախարար Ներսեհ Կամսարականի մեկենասությամբ[4]։ Ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով Սոկրատի աշխատության հայերեն թարգմանությունը եղել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» աղբյուրներից մեկը[5]։ Այս հանգամանքը հիմք է տալիս որոշ ուսումնասիրողներին վիճարկել Մովսես Խորենցաու 5-րդ դարի պատմիչ լինելը։ Հայ ուսումնասիրողները, սակայն գտնում են, որ Պատմահայրը օգտվել է անմիջականորեն հունարեն բնագրից, և Սոկրատեսի հայ թարգմանությունը ինքը կրել է Խորենացու ազդեցությունը[6]։

Հայկական միջավայրում Սոկրատի երկին է կցվել «Սեղբեստրոսի վարք» աշխատությունը, որը թարգմանվել էր 678 թ.։ Դրա հետևանքով վարքի հեղինակ լինելը սխալմամբ վերագրվել է հույն պատմիչին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]