Ռուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուներ
CodexRunicus.jpeg
Տեսակ Այբուբեն
Լեզուներ Գերմանական լեզուներ
Ժամանակաշրջան Հին Ֆուտարկը՝ սկսած մ.թ. 2-րդ դարից
Ուղղություն Ձախից աջ
ISO 15924 Runr, 211

Ռուներ, Ռունական այբուբենի տառեր, որոնք օգտագործվում էին Գերմանական լեզուներում մինչև Լատինական այբուբենի ներմուծումը։ Այբուբենի Սկանդինավյան անվանումն է Ֆուտարկ, անգլոսաքսոնական անվանումը՝ Ֆուտորկ։

Ռունոլոգիան ռունական այբուբենը, ռունական գրերը, ռունական քարերը և դրանց պատմությունն ուսումնասիրող գիտություն է։ Ռունոլոգիան Գերմանական լեզվաբանության մասնագիտացված ճյուղ է։ Ամենահին ռունական գրերը թվագրվում են մ․թ․ 150 թ․։ Ռուները հետագայում փոխարինվել են լատինական տառերով, քանի որ ռունական այբուբենն օգտագործող մշակույթները, Եվրոպայում մինչև 700թ․ , իսկ կենտրոնական Եվրոպայում մինչև 1100 թ․, քրիստոնեություն ընդունեցին։ Այնուամենայնիվ, ռուները շարունակեցին օգտագործվել հատուկ նպատակներով Հյուսիսային Եվրոպայում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը ռուները օգտագործվում էին դեկորատիվ նպատակներով Շվեդիայի ծայրամասում, Դալարնայում և ռունական օրացույցներում։

Ամենահայտնի ռունական 3 այբուբեններն են Հին Ֆուտարկը (մ․թ․ 150-800 թթ․), անգլոսաքսոնական Ֆուտորկը(մ․թ․ 400-1100թթ․) և Նոր Ֆուտարկը(մ․թ․800-1100 թթ․)։

Պատմականորեն ռունական այբուբենը ծագել է Հին Իտալական գրերից, որին ավելացվել են նոր տարրեր։ Սակայն դեռ հայտնի չէ, թե Հին Իտալական գրերից որն է ընկած ռուների հիմքում։ Ամենահին գրերը հայտնաբերվել են Դանիայում և Հյուսիսային Գերմանիայում։

Պատմությունը և գործածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս արձանագրությունում օգտագործված են ռունական գաղտնագրեր, Հին Ֆուտարկ և Նոր Ֆուտարկ: Այս ռունաքարը գտնվում է Շվեդիայում: Թվագրվում է 9-րդ դ.-ին:

Մ․թ․ 1-ին և 2-րդ դարերից սկսած ռուները օգտագործվում էին գերմանական ժողովուրդների կողմից։ Լեզվաբանության տեսանկյունից այս ժամանակաշրջանը համընկնում է հին բարձր գերմաներենի փուլի հետ, երբ դեռ առանձնացված չէին բարբառները՝ հյուսիսային գերմաներենը, արևմտյան գերմաներենը և արևելյան գերմաներենը։

Գոյություն ունեցող ռունական գրերում երկար և կարճ ձայնավորների միջև տարբերակում չկա, սակայն այդ տարբերակումները առկա էին այդ ժամանակի բանավոր խոսքում։ Նման կերպով, Հին Ֆուտարկում չկային շրթայնացած բաղաձայններ։

«Ռուներ» տերմինն օգտագործվում է այս նշանները Լատինական և հունական տառերից տարբերակելու համար։ Այս եզրը ծագում է գերմաներենի «ռուն» արմատից, որը նշանակում է «գաղտնիք» կամ «շշնջյուն»։[1]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուները զարգացում են ապրել Հին Իտալերենից դարեր անց, որից և հավանաբար ծագել են։ Ռունական գրերի զարգացման վերաբերյալ քննարկումներում փորձում են պարզել, թե Իտալական այբուբեններից որն է ընկած ռուների հիմքում, և որոնք են այն նոր տարրերը, որոնք ավելացվել են այդ այբուբեններից մեկին, որի արդյունքում էլ ստեղծվել է ռունական այբուբենը։ Գրերի ծագման պատմական կոնտեքստը գերմանական ժողովուրդների միջև մշակութային կապն է։ Այդ ժողովուրդները հաճախ հռոմեական բանակում ծառայել են որպես վարձկաններ։ Հին Ֆուտարկը առաջացել է մինչև վաղ 5-րդ դարը։

Արձանագրություն Նոր Ֆուտարկով: Այս ռունական քարը գտնվում է Շվեդիայում: Թվագրվում է 12-րդ դ.-ին:

Շատ գիտնականներ համարում են, որ ռուների հիմքում ընկած է Բոլցանոյի ռետական այբուբենը, քանի որ ռունական այբուբենի միայն 5 ռուներ Բոլցանոյի այբուբենում չունեն նմանակներ։ Սկանդինավիայի գիտնականները համարում են, որ ռուների հիմքում ընկած է լատինական այբուբենը։ [2]

Ռուների անկյունային գրելաձևը ընդհանուր էր դրա ժամանակակից այբուբենների համար, քանի որ այդ ժամանակ գրելու համար օգտագործվում էր փայտ կամ քար։ Փայտի վրա գրելիս դժվար էր հորիզոնական գծեր անել, քանի որ դրանք համընկնում էին փայտի հորիզոնական կառուցվածքի հետ և դրա պատճառով փայտը հաճախ կոտրվում էր։

Վաղ շրջանի արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

150-550 թվականների միջև ընկած ժամանակահատվածը ռունական արձանագրւթյունների 1-ին փուլն է համարվում։ Այս արձանագրությունները հիմնականում արված են Հին Ֆուտարկով, սակայն որոշ տառերի ձևը տարբերվում է սովորական գրելաձևից։

Էստեի, Մագրեի, Բոլցանոյի, Սոնդրիոյի, Լուգանոյի այբուբենները

Հյուսիսային Եվրոպայում գտնված նիզակների ծայրերին և վահանների վրա արված արձանագրությունները պատկանում են մ․թ․ 200 թվականին։ Հյուսիսային Գերմանիայում գտնվել են արտեֆակներ, որոնց վրայի արձանագրությունները էլ ավելի հին են։ Սրանց թվում են գերեզմաններից գտնված սանրեր, մազակալներ, և համարվում են ամենահին գտածո իրերը, որոնց վրա առկա են ռունական արձանագրություններ։

Կան որոշ ապացույցներ, որ գոյություն են ունեցել առանձին գոթական ռուներ, չնայած այն բանին, որ դրանք համարվում են Ֆուտարկի հիմքում ընկած այբուբենը։ Նույնիսկ եթե երբևէ գոյություն են ունեցել իսկական գոթական ռուներ, ապա դրանք շուտով փոխարինվել են Գոթական այբուբենով։ Այնուամենայնիվ, գոթական այբուբենի տառերը ակնհայտորեն որոշակի կապ ունեն ֆուտարկի հետ։ Բրիտանիկա հանրագիտարանում նույնիսկ նշված է, որ ռուները առաջացել են Գոթերի շնորհիվ։[3]

Կախարդության կամ գուշակության նպատակով գործածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեֆակտների վրա հայտնաբերված ամենահին ռունական արձանագրությունների վրա նշված է լինում տիրոջ կամ քանդակագործի անունը, հակառակ դեպքում դա մնում է լեզվաբանական առեղծված։ Հնարավոր է, որ ռուները ուղղակի գրային համակարգ չէին, դրանք նաև կախարդական նշաններ էին, որոնք օգտագործվում էին կախարդանքներում։ Չնայած որ որոշ մարդիկ ասում են, որ ռուները օգտագործվել են գուշակության նպատակով, դրա մասին ապացույցներ, որպես այդպիսին, չկան։ Հենց ռուների անվանումը, որ նշանակում է «գաղտնիք, որևէ թաքնված բան», կարծես հուշում է, որ ռուները նախատեսված էին միայն նվիրյալների և վերնախավի համար։

Գործածությունը միջնադարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Djupbrunns I bracteate.jpg
CodexRunicus.jpeg

Գերմաներենի զարգացմանը զուգընթաց բառերը, որոնք գրվում էին ռուներով և հնչյունները, որոնք ներկայացնում էին հենց այդ ռուներին, սկսեցին ինչ-որ չափով չհամապատասխանել, և տարբեր մշակույթներ կամ սկսեցին ստեղծել նոր ռուներ, փոխարինել անունները այլ անուններով, կամ էլ ընդհանրապես դադարեցին օգտագործել ռուներ այս փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Այսպիսով, անգլո-սաքսոնական Ֆուտորկը ունի իրեն հատուկ ռուներ, որոնք ներկայացնում են երկձայն հնչյունները, որոնք հատուկ են անգլո-սաքսոնական բարբառին։ Ինչևէ, այն փաստը, որ Նոր ֆուտարկը ունի 16 ռուներ, այնինչ Հին Ֆուտարկը՝ 24, չի բացատրվում Հյուսիսային Գերմանական լեզվախմբում հնչյունային փոփոխություններով։ Ավելի ուշ ժամանակաշրջանի ռուները փորագրված են հուշարձանների (ռունական քարեր) վրա, որոնցում ներառված են մահացած, կամ հերոսական արարքներ կատարած մարդկանց մասին հանդիսավոր գրություններ։ Երկար ժամանակ համարվում էր, որ սա ռուների սկզբնական գործածությունն է։

1950-ական թվականների կեսերին Բերգենում հայտնաբերվել են մոտ 600 արձանագրություններ, հայտնի որպես Բրեգենյան արձանագրություններ։ Այս արձանագրությունները արված են փայտի կամ ոսկորի վրա և պարունակում են առօրյա կյանքից դրվագներ։ Սրանից ենթադրվում է, որ ռուները օգտագործվում էին որպես սովորական գրային համակարգ։ Ուշ միջնադարում ռուները օգտագործվում էին օրացույցներում։

Ռուները Էդդայական երգերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիական առասպելաբանության մեջ ռունական գրերը ունեն աստվածաբանակն ծագում։ Սա հաստատվում է տարբեր ռունաքարերի վրայի արձանագրություններում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ռուները ստեղծվել աստվածների կողմից։[4] [5]

Ռունական այբուբեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Ֆուտարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Ֆուտարկ
Հին Ֆուտարկով արձանագրություն

Հին ֆուտարկը, որը օգտագործվում էր որպես նախանորվեգերենի գրային համակարգ, բաղկացած է 24 ռուներից, որոնք դասավորված են 3 շարքով՝ յուրաքանչյուրում 8 ռուներ: Հավանաբար յուրաքանչյուր ռուն ուներ իր անունը, որը ներկայացնում էր տվյալ ռունի արտասանությունը: Սակայն այդ անունները ուղղակիորեն կապված չեն Հին Ֆուտարկի հետ: Նախագերմաներենում կային վերականգնված անուններ, որոնք կապված են ռունական բանաստեղծություններում օգտագործված ավելի նոր այբուբենների ռուների անունների և գոթական այբուբենի տառերի անունների հետ:

/Ա/ տառի անունը վերցված է ռունական «Անսուզ» կոչվող տառից: Ռուների անունների դիմաց դրված աստղանիշը նշանակում է, որ դրանք չհաստատված վերականգնություններ են: Հին Ֆուտարկի 24 ռուներն են.

Ռուներ Գրադարձություն ՄՀԱ Նախագերմանական անունը նշանակությունը
f /f/ *fehu «Հարստություն»
u /u(ː)/ ?*ūruz «վայրի ցուլ»
þ /θ/, /ð/ ?*þurisaz «հսկա»
a /a(ː)/ *ansuz «Ասեր»
r /r/ *raidō «ճանապարհորդություն»
k (c) /k/ ?*kaunan «խոց, կամ էլ ջահ»
g /ɡ/ *gebō «նվեր»
w /w/ *wunjō «ուրախություն»
ᚺ ᚻ h /h/ *hagalaz «կարկուտ»
n /n/ *naudiz «կարիք»
i /i(ː)/ *īsaz «սառույց»
j /j/ *jēra- «տարի, բերք»
ï (æ) /æː/(?) *ī(h)waz/*ei(h)waz «կարմրածառ»
p /p/ ?*perþ- «տանձենի»
z /z/ ?*algiz «հյուսիսային եղջերու»
ᛊ ᛋ s /s/ *sōwilō «արև»
t /t/ *tīwaz/*teiwaz «Տիր աստված»
b /b/ *berkanan «կեչի»
e /e(ː)/ *ehwaz «ձի»
m /m/ *mannaz «մարդ»
l /l/ *laguz «ջուր, լիճ»
ᛜ ᛝ ŋ /ŋ/ *ingwaz աստված Ինգվազ
o /o(ː)/ *ōþila-/*ōþala- «ժառանգություն, սեփականություն»
d /d/ *dagaz «օր»

Անգլոսաքսոնական ռուներ(5-11 -րդ դարեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտորկը սկզբում կազմված է 29 ռուներից, ապա 33: Այն հավանաբար սկսել է գործածվել 5 -րդ դարից: Անգլոսաքսոնական ֆուտորկի առաջացման վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան: Համաձայն դրանցից մեկի՝ ֆուտորկը առաջացել է Ֆրիսլանդիայում և տարածվել է մինչև Անգլիա: Մի ուրիշ տեսության համաձայն՝ ռուները Անգլիա են եկել Սկանդինավիայից և փոփոխության են ենթարկվել:

Անգլոսաքսոնական ռուներն են՝

 ᚠ feoh, ᚢ ur, ᚦ thorn, ᚩ os, ᚱ rad, ᚳ cen, ᚷ gyfu, ᚹwynn, ᚻ haegl, ᚾ nyd, ᛁ is, ᛄ ger, ᛇ eoh, ᛈ peordh, ᛉ eolh, ᛋ sigel, ᛏ tir, ᛒ beorc, ᛖ eh, ᛗ mann, ᛚ lagu, ᛝ ing, ᛟ ethel, ᛞ daeg, ᚪ ac, ᚫ aesc, ᚣ yr, ᛡ ior, ᛠ ear.

Ավելացվել են ևս մի քանի ռուներ՝

 ᛢ cweorth, ᛣ calc, ᛤ cealc, և ᛥ stan. Վերջիններս գտնվել են միայն ձեռագրերում:

Մարկոմանական ռուներ (8-9- րդ դարեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա ռունական այբուբեն է, որը Հին Ֆուտարկի և անգլոսաքսոնական ֆուտորկի խառնուրդ է: Այն հիշատակվում է «De Inventione Litterarum» կոչվող մի քննախոսության մեջ, որը վերագրվում է Ռաբանուս Մաուրուսին: Այն պահպանվել է գլխավորապես Կարոլինգյան թագավորության՝ 8-9-րդ դարերի ձեռագրերում:[6]

Նոր Ֆուտարկ (9-11-րդ դարեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Ֆուտարկ

Նոր Ֆուտարկը, որ կոչվում է նաև Սկանդինավյան Ֆուտարկ, Հին Ֆուտարկի կրճատված տարբերակն է: Այն բաղկացած է ընդամենը 16 ռուներից: Կրճատումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախանորվեգերենը վերածվել է հին նորվեգերենի, և հնչյունային համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ: Նոր Ֆուտարկը օգտագործվել է սկսած 9-րդ դարից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dictionary of the Lithuanian Language»։ LT: LKZ։ Վերցված է 2010-04-13 
  2. Dictionary of the Middle Ages (under preparation), Oxford, http://ariadne.uio.no/runenews/odmarune.htm .
  3. «runic alphabet», Encyclopædia Britannica, http://www.britannica.com/EBchecked/topic/512796/runic-alphabet, «A likely theory is that the runic alphabet was developed by the Goths, a Germanic people, from the Etruscan alphabet of northern Italy and was perhaps also influenced by the Latin alphabet in the 1st or 2nd century BC» .
  4. «Vg 63», Rundata (entry) (2.0 for Windows տպ.) .
  5. «Vg 119», Rundata (entry) (2.0 for Windows տպ.) .
  6. Grimm, William (1821), «18» (german), Ueber deutsche Runen [Concerning German runes], pp. 149–59 .