Սուրբ Սավվայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սավվայի տաճար
սերբ.՝ Храм светог Саве
Temple Saint Sava.jpg
Սուրբ Սավվայի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրՍերբիա Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՀասցեKrusedolska 2a
ԴավանանքՍերբ ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
ԹեմArcheparchy of Belgrade and Karlovci?
Ներկա վիճակգործող
ՆվիրվածSaint Sava?
ԱնվանվածSaint Sava?
ՃարտարապետԱլեքսանդր Դերոկո
Բրակո Պեսիչ
Ճարտարապետական ոճՍերբ-Բյուզանդական
Նեո-բյուզանդական
Հիմնադրված1989
Բարձրություն77,34 մետր
Արտաքին գմբեթի բարձրություն70
Շինանյութապար, մարմար և ոսկի
Map
Map
hramsvetogsave.rs(սերբ.)

Սուրբ Սավվայի տաճար (սերբ.՝ Храм светог Саве/Hram svetog Save), Սերբ ուղղափառ եկեղեցի Բելգրադում, Վրաչար բարձրավանդակում։ Համարվում է աշխարհում ամենամեծ ուղղափառ եկեղեցին և դասակարգվում է աշխարհի ամենամեծ տասը եկեղեցիների շարքում[1]։ Տաճարը նվիրված է Սուրբ Սավվային (1175-1236 թթ.)՝ Սերբ ուղղափառ եկեղեցու հիմնադրին։ Տաճարը դասվում է քաղաքի հուշարձանների շարքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի կառուցման աշխատանքներն սկսվել են 1894 թվականին Վրաչար բարձրավանդակի այն վայրում, որտեղ 1595 թվականին Օսմանյան Սինան փաշան այրել է Սուրբ Սավվայի աճյունը[2][3]։

Մի քանի տասնամյակների պլանավորման և բազմաթիվ մրցույթներից հետո շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են 1935 թվականին և մինչև 1939 թվականը կանգնեցվել են 12 մետր բարձրությամբ պատերը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տաճարի շինարարությունը դադարեցվեց և շարունակվեց միայն 1986 թվականին։ Տաճարի գմբեթի կառուցումն ավարտվեց 1989 թվականին։

1999 թվականի ապրիլի 20-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ II-ն այցելել է Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն և Սերբիայի պատրիարք Պավելի հետ պատարագ մատուցել տաճարում (մինչև մեծ մուտք, այսուհետև՝ դեպի տաճարի դիմացի հրապարակ). աղոթք է բարձրացվել Հարավսլավիայի ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար[4]։

2004 թվականին տեղի է ունեցել դեռևս ոչ ամբողջությամբ ավարտված տաճարի բացման արարողությունը։

2008 թվականի մարտին օծվել է տաճարի մատուռը։

Բելգրադի Վրաչար բարձրավանդակում են գտնվում նաև Սերբիայի ազգային գրադարանը և հսկայական զբոսայգին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В дар собору святого Саввы в Белграде будет передан резной крест из России Официальный сайт МП, 6 июля 2008.
  2. Мы строим храм — храм строит нас(չաշխատող հղում) «Православная Москва» № 2 (январь 2009 г.)
  3. Nikolaj Velimirović (January 1989)։ The Life of St. Sava։ St. Vladimir's Seminary Press։ էջ 159։ ISBN 978-0-88141-065-5 
  4. Сятейший Патриарх Алексий II посетил Белград(չաշխատող հղում) Официальный сайт РПЦ, 21 апреля 1999

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]