Ֆաթիհ (մզկիթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաթիհ
թուրք.՝ Fatih Camii
FatihMosque.jpg
Տեսակմզկիթ, տեսարժանություն և կառույց
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Հիմնվել է1463
Կառուցման ավարտ1463
Առաջին հիշատակում1771
ՀիմնադիրՄուհամմեդ II
Ճարտարապետություն
ՃարտարապետԱթըք Սինան և Մեհմեդ Թահիր աղա
Ոճօսմանյան ոճ
Գմբեթ12
Արտաքին գմբեթի
բարձրություն
50 մետր
Արտաքին գմբեթի
տրամագիծ
26 մետր
Մինարեթներ2
Շինանյութմարմար, գրանիտ
Կոորդինատներ: 41°1′10.999200100006″ հս․ լ. 28°56′58.999200100005″ ավ. ե. / 41.01972200002777669° հս․. լ. 28.94972200002777996° ավ. ե. / 41.01972200002777669; 28.94972200002777996

Ֆաթիհ մզկիթ կամ Նվաճողի մզկիթ (թուրք.՝ Fatih Camii), Ստամբուլի ամենամեծ և ամենահին մզկիթներից մեկը։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում՝ Ֆաթիհ թաղամասում։

Կառուցվել է 1470 թվականին բյուզանդական Առաքյալների եկեղեցու փոխարեն։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ կործանվել է 1766 թվականին։ Վերականգնվել է 1771 թվականին։ Գմբեթի տրամագիծը կազմում է 26 մետր։ Մզկիթի բակում կան գերեզմանատուն, դամբարան, որտեղ թաղված է Կոստանդնուպոլիսի նվաճող, օսմանյան սուլթան Մեհմեդ II Ֆաթիհը։ Դամբարանը համարվում է Ստամբուլի ամենահայտնի սրբավայրերից մեկն է։ Մզկիթի կազմում գործում է նաև մեդրեսե[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիհ մզկիթը, որը կառուցվել է 1463-1470 թվականներին սուլթան Մեհմեդ II Ֆաթիհի հրամանով, ներկայացնում է ահռելի չափեր ունեցող կրոնահասարակական համալիր։ Այն կառուցվել է բյուզանդական Առաքյալների եկեղեցու վայրում։ Մզկիթը կառուցվել է Սինան Աթըքի նախագծով։ Ֆաթիհ մզկիթը առաջին մզկիթն է, որը կառուցվել է օսմանյան ավանդական ոճով։

Սկզբնական շրջանում համալիրը բաղկացած է եղել մզկիթից և հարակից ենթակառուցվածքներից։ Համալիրի կազմում մտել են 8 մեդրեսեներ, գրադարան, հիվանդանոց, որբանոց, իջևանատուն, շուկա, համամ, տարրական դպրոց և իմարեթ, որտեղ սնունդ է բաժանվել աղքատներին։ Այնուհետև ավելացվել են նաև թյուրբեներ։ Այդ ժամանակ մզկիթը զբաղեցրել է 325 քառ. մետր տարածք՝ ձգվելով Ֆեվզիփաշա փողոցի երկայնքով։

Մզկիթը մեծապես տուժել է 1509 թվականին տեղի ունեցած Կոստանդնուպոլսի երկրաշարժից, որից հետո վերականգնվել է, սակայն տուժել է նաև 1557 և 1754 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ։ Մզկիթը ամբողջությամբ կործանվել է 1766 թվականի մայիսի 22-ին, որի ժամանակ գմբեթը և պատերը ամբողջությամբ փլուզվել էին։ Մզկիթի ներկայիս շենքը, որը կառուցվել է այլ նախագծով, կառուցվել է 1771 թվականին՝ Մուստաֆա III սուլթանի օրոք։ Ճարտարապետը եղել է Մեհմեդ Թահիր աղան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]