Օմար իբն ալ-Խատտաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ումար իբն ալ-Խաթաբից)
Jump to navigation Jump to search
Օմար իբն ալ-Խատտաբ
արաբ․՝ عُمَرُ بْنُ الْخَطَّابِ‎‎
Rashidun Caliphs Umar ibn Al-Khattāb - عُمر بن الخطّاب ثاني الخلفاء الراشدين.svg
Ծնվել էմոտ. 585
ԾննդավայրՄեքքա, Հիջազ
Մահացել էնոյեմբերի 3, 644[1]
Մահվան վայրՄադինա, Սաուդյան Արաբիա
ՔաղաքացիությունՈւղղահավատ խալիֆների պետություն
Ազգությունարաբ
Կրոնիսլամ
Մասնագիտությունպետական գործիչ
ԱմուսինUmm Kulthum bint Asim?, Ումմ Քուլսում բինթ Ալի և Atiqa bint Zayd?
Ծնողներհայր՝ Khattab ibn Nufayl?, մայր՝ Hàntama bint Hixam?
Զբաղեցրած պաշտոններուղղահավատ խալիֆ
ԵրեխաներAbdullah ibn Umar?, Asim ibn Umar?, Հաֆսա բինթ Օմար և Obaidullah bin Omar bin al-Khattab?
Ստորագրություն
Signature Believed To Be Of ʿUmar B. Al-Khaṭṭāb.png
Umar Վիքիպահեստում

Օմար իբն ալ-Խատտաբ (/ˈmɑːr/), անվանվում է նաև Օմար (/ˈmɑːr/; {{lang-{ar|عمر بن الخطاب}} ʻUmar ibn al-Khaṭṭāb ˈʕomɑr-,ˈʕʊmɑr ɪbn alxɑtˤˈtˤɑːb|}}, "Օմար՝ ալ-Խատտաբի որդի". մոտ. 585, Մեքքա, Հիջազ - նոյեմբերի 3, 644[1], Մադինա, Սաուդյան Արաբիա), եղել է առավել հզոր ու ազդեցիկ խալիֆներից մեկը արաբական խալիֆայության ողջ պատմության ընթացքում[2]: Մուհամեդ մարգարեի ավագ ընկերակիցն էր և որպես Ռաշիդյան խալիֆայության երկրորդ խալիֆ՝ հաջորդել է Աբու Բաքրին (632–634)՝ գահ բարձրանալով 634 թվականի օգոստոսի 23-ին: Համբավվել է որպես ճշմարիտ, մուսուլման արդարադատ դատավոր, հռչակվել իր աստվածահաճո, անկեղծ վարքուբարքով, որի շնորհիվ արժանացել է Al-Farooq պատվավոր մականվանը (բառացի թարգմանությամբ նշանակում է "ճիշտն ու սխալը զանազանող, ճշտի ու սխալի միջև կողմնորոշվող"): Մուսուլման պատմաբանների կողմից նա երբեմն անվանվում է Օմար Առաջին, քանի որ հետագայում՝ Ումայադների տոհմի խալիֆ ներկայացուցիչներից մեկը ևս Օմար անունն է կրել (ինքնըստինքյան հասկանալի է, որ վերջինիս էլ անվանակոչում են Օմար Երկրորդ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմարի գահակալության օրոք խալիֆայությունն աննախադեպ մասշտաբներով ընդարձակել է տիրույթները՝ իր տիրապետության տակ գցելով ամբողջ Սասանյան կայսրությունը, ինչպես նաև Բյուզանդական կայսրության երկու երրորդից ավելին[3]: Սասանյան կայսրության վրա նրա զինավառ հարձակումների արդյունքում մուսուլմանները երկու տարուց էլ քիչ ժամանակամիջոցում նվաճել են զրադաշտական Պարսկաստանը (642–644 թթ.): Օմարը մի կողմ է դրել քրիստոնյաների սահմանած արգելքը և հրեաներին թույլ է տվել մուտք գործելու Երուսաղեմ և պաշտամունքի ծես կատարելու այնտեղ՝ իրենց սուրբ վայրերում[4]: Հենց պարսկական արշավանքների ժամանակ էլ՝ 644 թվականին նա սպանվել է մի պարսիկի՝ Փիրուզ Նահավանդիի ձեռքով, որը արաբների շրջանում հայտնի է ‘Abū-Lū‘lū‘ah անունով:

«Օմարի պատմությունը» գրքի կազմը
Օմարի գերեզմանը Մադինայում

Սուննիական ավանդույթների համաձայն՝ Օմարը դիտվում է իբրև մեծ ղեկավար և մուսուլմանի առաքինությունները մարմնավորած տիպար[5], իսկ որոշ հադիթներ նրան բնորոշում են որպես Սահաբայի երկրորդ մեծությունը ՝ Աբու Բաքրից հետո[6][7]: Սակայն ըստ շիաների ավանդույթի՝ Օմարը ներկայացվում է բացասական լույսի ներքո[8]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմարի մզկիթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Ahmed, Nazeer, Islam in Global History: From the Death of Prophet Muto the First World War, American Institute of Islamic History and Cul, 2001, p. 34. 0-7388-5963-X.
  3. Hourani, p. 23.
  4. Dubnow Simon (1968)։ History of the Jews: From the Roman Empire to the Early Medieval Period 2։ Cornwall Books։ էջ 326։ ISBN 978-0-8453-6659-2 
  5. Bonner, M.; Levi Della Vida, G.։ «Umar (I) b. al-K̲h̲aṭṭāb»։ in P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel, W.P. Heinrichs։ Encyclopaedia of Islam 10 (Second ed.)։ Brill։ էջ 820 
  6. «Hadith - Book of Companions of the Prophet - Sahih al-Bukhari - Sunnah.com - Sayings and Teachings of Prophet Muhammad (صلى الله عليه و سلم)»։ sunnah.com 
  7. «Hadith - Book of Companions of the Prophet - Sahih al-Bukhari - Sunnah.com - Sayings and Teachings of Prophet Muhammad (صلى الله عليه و سلم)»։ sunnah.com 
  8. Bonner, M.; Levi Della Vida, G.։ «Umar (I) b. al-K̲h̲aṭṭāb»։ in P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel, W.P. Heinrichs։ Encyclopaedia of Islam 10 (Second ed.)։ Brill։ էջ 820։ «Shi'i tradition has never concealed its antipathy to Umar for having thwarted the claims of Ali and the House of the Prophet.» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]