Մասջիդ ան-Նաբավի
Մասջիդ ան-Նաբավի արաբ․՝ المسجد النبوي | |
---|---|
Տեսակ | Ուրբաթյա մզկիթ և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Սաուդյան Արաբիա |
Վարչատարածք | Մադինա |
Ճարտարապետություն | |
Ոճ | իսլամական ճարտարապետություն |
Բարձրություն | 105 մետր |
Ալ-Մասջիդ ան-Նաբավի (արաբ․՝ المسجد النبوي՝ Մարգարեի մզկիթ), մզկիթ Մադինայում։ Իսլամի երկրորդ սրբավայրն է Ալ-Հարամ մզկիթից հետո (Մեքքայում)։ Երրորդը Ալ-Ակսա մզկիթն է Երուսաղեմում։ Մուհամմադի թաղման վայրն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս վայրում առաջին մզկիթը կառուցվել է դեռևս Մուհամմադի կյանքի ընթացքում, հետագայում իսլամական ղեկավարները ընդլայնել և զարդարել են սրբավայրը։ Կանաչ գմբեթի տակ է (Մարգարեի գմբեթ[1]) գտնվում Մուհամմադի գերեզմանը։ Գմբեթի կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, բայց նրա նկարագրությունը կարելի է գտնել 12-րդ դարի սկզբի ձեռագրերում։ Առաջին երկու ուղղահավատ խալիֆաները՝ Աբու Բաքրը և Օմար իբն ալ-Խատտաբը, նույնպես թաղված են Աիշայի տանը։
Հիջրայից հետո Մուհամմադը բնակություն է հաստատել Յասրիբում (հետագայում կոչվել է Մեդինա)՝ այն տանը, որտեղ նա հետագայում սկսել է մզկիթի կառուցումը, ինքն էլ անձամբ մասնակցել է այդ աշխատանքներին։ Այս շենքի նախագծման սկզբունքը ընդունվել է աշխարհի այլ մզկիթների համար[2][3]։ Շինության մեջ դրվել են սյունավորված մզկիթի հիմնական տարրերը. բաց ուղղանկյուն բակ և ապագա սյունապատ դահլիճի նախատիպ, որը սկզբում կողմնորոշված էր դեպի Երուսաղեմը, իսկ ավելի ուշ՝ Մեքքան, որը ճանաչվել է որպես մուսուլմանների գլխավոր սուրբ քաղաք։ Մզկիթը նաև ծառայել է որպես մշակութային և հասարակական միջոցառումների անցկացման վայր, ինչպես նաև որպես դատարան և կրոնական դպրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tore Kjeilen Madina Արխիվացված 2008-02-24 Wayback Machine // LookLex Encyclopaedia
- ↑ Akel Ismail Kahera Deconstructing the American mosque: space, gender, and aesthetics. — University of Texas Press, 2002. — P. 29. — 194 p. — ISBN 9780292743441
- ↑ Akel Ismail Kahera, Latif Abdulmalik, Craig Anz Design Criteria for Mosques and Islamic Centers: Art, Architecture and Worship. — Elsevier, 2009. — P. 16. — 93 p. — ISBN 9780750667968
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Munt H. The Holy City of Medina: Sacred Space in Early Islamic Arabia. — Cambridge University Press, 2015. — ISBN 978-1-107-04213-1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասջիդ ան-Նաբավի» հոդվածին։ |
|