Հիջրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիջրա, (արաբ. هجرة` գաղթ, վերաբնակեցում) Մուհամմադ մարգարեի գաղթը կամ փախուստը Մեքքայից Յասրիբ (Մադինա) 622 թվականին։ Օմար խալիֆի օրոք (634—644) Հիջրայի տարին դարձավ իսլամական թվականության սկիզբ։ Հիջրայի օրացույցը լուսնային Է, տարին ունի 354 կամ 355 օր, 12 ամիս՝ մեկընդմեջ 30 և 29 օրով։ Այդ պատճառով Հիջրայի տարեթվերը տարբեր են գրիգորյան տոմարի համեմատ։ Իրանում, Աֆղանստանում և Պակիստանում հիջրայի լուսնային օրացույցից զատ գործում Է նաև 9-րդ դարում մշակված հիջրայի արեգակնային օրացույցը, որը նույնպես սկսվում Է 622 թվականից՝ ըստ արեգակնային տարիների։ Հիջրայի արեգակնային օրացույցը Իրանում և Աֆղանստանում գործում է որպես պաշտոնական օրացույց:

Մեծ Հիջրայի սկիզբն ընդունված է համարել 622 թվականի հուլիսի 16-ը. այդ օրը 17 տարի հետո մուսուլմանների կողմից հայտարարվել է դարասկիզբ։ Սակայն մուսուլմանների տեղահանությունը Մեքքայից ավելի վաղ է սկսվել։ Մուսուլմանները Մեքքան թողնում էին ոչ մեծ խմբերով, նաև միայնակ։ Այն բանից հետո, երբ Մուհամմադը պայմանավորվեց յասրիբցիների հետ և վերջիններս ընդունեցին իսլամ, զանգվածաբար տեղափոխվեցին Յասրիբ։ Վերջիններս ստացան «մուհաջիրներ» անունը։ Հիջրան համարվում է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական ակտ: Այս առումով Հիջրան նշանակում է հին ցեղային կարգերի խզում և նոր կարգերի ձևավորում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 423 CC-BY-SA-icon-80x15.png