Իսլամական ճարտարապետություն

Իսլամական ճարտարապետություն, իրենից ներկայացնում է այնպիսի ճարտարապետական կառույցների ձևեր, որոնք կապված են իսլամի հետ: Այն ընդգրկում է իսլամական աշխարհի պատմության և արդի շրջանի և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր արժեքները: Վաղ շրջանի իսլամական ճարտարապետության վրա մեծ ազդեցություն են ունեցել հին հռոմեական, բյուզանդական, պարսկական, միջագետքյան և այլ այնպիսի շրջանների ճարտարապետական շունչը, որտեղ յոթից ութերորդ դարերում տարածված էր իսլամը[1][2]: Արևելյան շրջանները կրում են չինական և հնդկական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ իսլամը տարածում է գտել նաև Հարավարևմտյան Ասիայում: Ավելի ուշ կառույցների ճարտարապետության մեջ որոշակի գծեր զարգանում են, և արտաքին տեսքի մեջ ավելանում են իսլամական գեղագրությունն ու միմյանց միահյուսված զարդաքանդակները: Հայտնագործվում են նոր ճարտարապետական էլեմենտներ, ինչպիսիք են գլանաձև մինարեթները, սրածայր կամարները: Իսլամական ճարտարապետության հիմնական ձևերն են՝ մզկիթները, դամբարանները, պալատները, ամրությունները: Այս չորս տարատեսակներից իսլամական ճարտարապետությունը ժառանգել է և օգտագործել այլ կառույցների ստեղծման համար, ինչպիսիք են՝ հասարակական բաղնիքները, շատրվանները և տների ճարտարապետական շինվածքները:[3][4]
Հոդվածում նշված կառույցները համարվում են համաշխարհային ժառանգության արժեքներ: Նրանցից որոշները, ինչպես օրինակ Հալեպի բերդը, ենթարկվեցին հսկայական ավերածությունների հատկապես Սիրիական ճգնաժամի և Միջին Արևելքի բազմաթիվ պատերազմների ժամանակ[5]:
Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութից տասնմեկերորդ դարերում իսլամական ճարտարապետական ոճը կրել է երկու տարբեր ավանդույթների ազդեցությունը.
- Հունահռոմեական՝ հիմնականում Բյուզանդական կայսրության նոր գրավված շրջաններում (Հարավարևմտյան Անատոլիան, Սիրիան, Եգիպտոսը և Մաղրեբը) ապրել են բավականին հմուտ ճարտարագետներ, քարտաշներ, խճանկարիչներ, վարպետներ, որոնք ծառայել են Իսլամական կառավարիչների մոտ: Այս արվեստագետներն ու արեստավորները մասնագիտական հմտությունների սկսել են տիրապետել Բյուզանդիայում՝ ծանոթանալով բյուզանդական և դեկորատիվ արվեստի բազմաթիվ ճյուղեր: Նրանք իսլամական տիրակալների ապարանքները կառուցել և ձևավորել են բյուզանդական ոճով, որն առավել մեծ թափով զարգացել է հելլենիզմի շրջանում և կրել հին հունական ճարտարապետության ազդեցությունը:
- Արևելյան, ընդգրկում է Միջագետքն ու Իրանը, չնայած հելլենիստական և հռոմեական ներկայացուցչական ոճերի որոշակի տարրերի ընդունման՝ շարունակել է պահպանել իրեն բնորոշ ճարտարապետական անկախ ավանդույթները, որոնց արմատները ձգվում են մինչև Սասանյանների կառավարման և նրանց նախորդածների շրջանները[7]:
Հնագույն շրջանի կամ նախադասական շրջանի և իսլամական ճարտարապետության միջև կատարված փոփոխության համար օրինակ են ծառայել Հյուսիսային Սիրիայից, Բիլադ ալ-Շամից և Պաղեստինից հայտնաբերված հնագիտական գտածոները, որոնք պատկանում են Օմայանների և Աբբասյան խալիֆայության ժամանակաշրջանին: Բիլադ ալ-Շամի շրջանում ուշ շրջանի կամ քրիստոնեական ճարտարապետական ավանդույթները հարմարեցվել են նախաիսլամական արաբական նվաճողների ժառանգությանը: Իսլամական արվեստի և ճարտարապետության պատմության վերաբերյալ վերջին հետազոտությունները վերանայել են գաղութատիրական մի շարք գաղափարներ: Մասնավորապես, հետևյալ հարցերը ներկայումս ենթակա են նորացված քննարկումների՝ վերջին բացահայտումների և մշակութային պատմության նոր հասկացությունների ֆոնին.այդ հարցերն են՝
- Իսլամական ճարտարապետության մեջ գծային զարգացման առկայություն,
- Միջմշակութային հիերարխիայի ոճերի առկայություն,
- մշակութային վավերականության և դրա սահմանազատման հարցերը[8]:
Նախկինում կատարված ուսումնասիրությունների համեմատությամբ, նախնական գոյություն ունեցող ճարտարապետական ավանդույթների ձուլումը և վերափոխումը ուսումնասիրվում է գաղափարների, տեխնոլոգիաների և ոճերի, ինչպես նաև նկարիչների, ճարտարապետների և նյութերի փոխադարձ և ներմշակութային փոխանակման տեսանկյունից: Արվեստի և ճարտարապետության բնագավառում իսլամի տարածումը դիտվում է որպես շարունակական վերափոխման գործընթաց, որը սկսվում է ուշ շրջանից: Տարածքաշրջանում կատարված վաղ շրջանի հետազոտությունները կենտրոնանում են վաղ իսլամական ճարտարապետության վրա՝ այն համարելով անցյալից «կտրված» ժամանակաշրջան, որից էլ ակնհայտորեն բարձրացել է արվեստի աղավաղված և պակաս արտահայտիչ ձևը[9], ինչն էլ պատճառ է հանդիսացել նախադասական ճարտարապետական ոճի դեգեներացված իմիտացիայի[10]:
Ռոքի գմբեթ, Երուսաղեմ
Ալ-Մասջիդ ալ-Նաբավի մզկիթի ներքնամասը, Մադինա, Հիջազ, Սաուդյան Արաբիա
Յազդի Ուրբաթ մզկիթի ներքնամասը, Իրան
Լոնդոնի արևելյան մզկիթ, Անգլիա
Միր-ի-Արաբ Մադրասայի բարդ սալիկապատ աշխատանքը Բուխարայում, Ուզբեկստան
Բադշահի մզկիթը Լահորում, Պակիստան, որը կառուցվել է մոնղոլական շահ Աուրանգզեբի մեկենասությամբ մեր թվարկության 1671 թվականին (Մոնղոլական ճարտարապետություն)
Մեքքայի մզկիթը համարվում է Հնդկաստանի ամենամեծ ու ամենահին մզկիթներից մեկը (Հնդե-իսլամական ճարտարապետություն)
Կայրուանի Մեծ մզկիթի աղոթարանը, որը ներկայումս թվագրվում է իններորդ դարով, Թունիս, Կայրուան
Մեծ մզկիթ Ջեննեն Արևմտյան Աֆրիկայի Մալի պետությունում
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ ժառանգվել են նախաիսլամական շրջանից, միչդեռ որոշները, ինչպիսիք են մինարեթները, երկկողմանի պահոցները, արաբեսկաները, իսլամական երկրաչափական նմուշները, լավ ընդգծված և բազմաշերտ կամարները, սոխուկանման գմբեթները, զարգացել են ավելի ուշ:
Դրախտ պարտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտեզները և ջուրը դարեր շարունակ կարևոր տեղ են զբաղեցրել իսլամական մշակույթի մեջ և հաճախ համեմատվում են դրախտի հետ: Այս համեմատության արմատները ձգվում են մինչև Աքեմենյան պետություն: Իր «Օյկոնոմիկա» աշխատության մեջ Քսենոփոնը ներկայացնում է Սոկրատեսի պատմությունը կապված Սպարտայի գեներալ Լիսանդրի՝ Պարսկաստանի Կյուրոս Կրտսեր մոտ հյուրընկալվելու մասին, որը հույներին ցուցադրում է իր «Սարդիսի դրախտը»[11]: Պարսկական դրախտը կամ Չարբախը բաղկացած է եղել ուղղանկյունաձև ոռոգվող տարածությունից, որոնք կապվել են վերամբարձ ուղիներով և պարտեզը բաժանել միմյանց հավասար չորս հատվածների:
Պարսկական պարտեզների առանձնահատկություններից մեկը չորս մասից բաղկացած պարտեզն է, որը կառուցված է առանցք ունեցող արահետներով, որոնք հատվում են պարտեզի կենտրոնում: Այս խիստ կառուցվածքով երկրաչափական սխեման, որը կոչվում է Չահաղ Բաղը, դարձավ հզոր փոխաբերություն լանդշաֆտի կազմակերպման համար՝ համարվելով ինքնին քաղաքական տարածքի խորհրդանիշ[12]:
Հնագիտական պեղումների շնորհիվ Պասարգադ քաղաքի մոտ հայտնաբերվել է Աքեմենյան շրջանի չարբաղներ: Դրանցից են՝ Չեհել Սոթուն (Սպահան), Ֆին այգի (Քաշան), որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության կազմում[7][13]:
Բակ (Սեհան)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդական իսլամական բակը՝ սեհանը (արաբ․՝ صحن), հանդիպում է աշխարհիկ և կրոնական կառույցներում:
Ժամանակակից իսլամական ոճի ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆազլուր Ռահման Խան
- Աբդել Վահիդ Էլ-Վաքիլ
- Վեդաթ Դալոկայ
- Կամրան Աֆշար Նադերի
- Աբդուլ Հուսեին Թաիրանի
- Ֆահրադին Միրալայ
- Մուզարուլ Իսլամ
- Մուբաշրա Իլյաս
- Նաբիֆ Յուսուֆ
- Բաշիրուլ Հաք
- Զահա Հադիդ
- Նայար Ալի Դադա
- Հաբիբ Ֆիդա Ալի
- Հասսան Ֆաթի
- Միմար Սինան
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աբլաք
- Արչնետ, Իսլամական ճարտարապետական բազա
- Աուրանգաբադ
- Բիբի-Կա-Մաքբարա
- Քարվանսարա
- Անապատային ամրոցներ
- Գոզո ագարակ
- Կասբահ
- Կյուլյե
- Մարոկիական ռադ
- Սեբիլ
- Թուրբահ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չովմալլա պալատը Հայդարաբադում
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
- ↑ Krautheimer, Richard. Early Christian and Byzantine Architecture Yale University Press Pelican History of Art, Penguin Books Ltd., 1965, p. 285.
- ↑ Fletcher, Banister A History of Architecture on the Comparative Method 4th Edition, London, p. 476.
- ↑ Copplestone, p. 149
- ↑ «A Tour of Architecture in Islamic Cities»։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-17-ին։ Վերցված է 2018-12-10
- ↑ UNESCO: Syria's Six World Heritage sites placed on List of World Heritage in Danger". 20 June 2013, accessed 1 February 2016
- ↑ Huff D.։ «ARCHITECTURE iii. Sasanian Period – Encyclopaedia Iranica»։ www.iranicaonline.org։ Encyclopaedia Iranica։ Վերցված է մարտի 16, 2019
- ↑ 7,0 7,1 Hoag John D. (2004)։ Islamic architecture։ Milan: Electaarchitecture։ էջեր 7–9։ ISBN 978-1-904313-29-8
- ↑ Karin Bartl, Abd al-Razzaq Moaz, eds. (2009)։ Residences, castles, settlements. Transformation processes from late antiquity to early Islam in Bilad al-Sham։ Rahden/Germany: Marie Leidorf GmbH։ էջ XV։ ISBN 978-3-89646-654-9
- ↑ Bourgoin Jules (1867)։ Les arts Arabes։ Paris: A. Morel
- ↑ Giovanni Theresia Rivoira, Gordon M. Rushforth (Transl.) (1918)։ Moslem (!) architecture. Its origin and development։ Oxford University Press online, accessed 26 January 2016
- ↑ Xenephon (January 1998)։ Oeconomicus։ Gutenberg Press։ Վերցված է հունիսի 11, 2015
- ↑ D. Fairchild Ruggles, Islamic Gardens and Landscapes, University of Pennsylvania Press, 2008, p.39
- ↑ Centre UNESCO World Heritage։ «The Persian Garden»։ Whc.unesco.org։ Վերցված է դեկտեմբերի 30, 2017
Աղբյուրներ
- Ali Wijdan (1999)։ the arab contribution to islamic art: from the seventh to the 15th centuries։ American Univ in Cairo Press։ ISBN 978-977-424-476-6։ Վերցված է 2013-03-17
- Bloom Jonathan M., Blair Sheila (2009)։ The Grove Encyclopedia of Islamic Art & Architecture։ Oxford University Press։ ISBN 978-0-19-530991-1։ Վերցված է 2013-03-15
- Ettinghausen Richard, Grabar Oleg, Jenkins Marilyn (2001)։ Islamic Art and Architecture: 650–1250։ Yale University Press։ ISBN 978-0-300-08869-4։ Վերցված է 2013-03-17
- Petersen Andrew (2002-03-11)։ Dictionary of Islamic Architecture։ Routledge։ ISBN 978-0-203-20387-3։ Վերցված է 2013-03-16
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fletcher, Banister, Cruickshank, Dan (1996) [1896]։ Sir Banister Fletcher's a History of Architecture (20th ed.)։ Architectural Press։ ISBN 978-0-7506-2267-7
- Yahya Abdullahi, Mohamed Rashid Bin Embi (2013)։ «Evolution of Islamic geometric patterns»։ Frontiers of Architectural Research 2 (2): 243–251։ doi:10.1016/j.foar.2013.03.002
- Abdullahi Y., Embi M. R. B. (2015)։ «Evolution Of Abstract Vegetal Ornaments On Islamic Architecture»։ International Journal of Architectural Research: Archnet-Ijar 9: 31։ doi:10.26687/archnet-ijar.v9i1.558։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-21-ին։ Վերցված է 2020-04-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Architecture of IRAN during Islamic times
- ARCHITECTURE OF ISLAM by Takeo Kamiya (Half in English and half in Japanese)
- ARCHNET Open access, online resource on architecture and art of Muslim societies, globally and throughout history to our times
- Fatimid-era Ayyubid Wall of Cairo Digital Media Archive (creative commons-licensed photos, laser scans, panoramas), data from an Aga Khan Foundation/CyArk research partnership
- Islamic Arts and Architecture website
- Tehranimages. Contemporary photos taken in some of the oldest districts of Tehran.
- 10,000+ Architectural collections worldwide Islamic Art And Architecture designs worldwide.
|