Jump to content

Սանտա Մարիա դելլա Սալյուտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Մարիա դելլա Սալյուտե
իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute
Հիմնական տվյալներ
Տեսակvotive church?, փոքր բազիլիկ և octagonal church?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածOur Lady of Good Health?
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԲալդասսարե Լոնգենա
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար
47 մետր
Երկարություն70 մետր
Լայնություն47 մետր
Շինանյութիստրական քար
Քարտեզ
Քարտեզ
45°25′50″N 12°20′05″E / 45.43057°N 12.33473°E / 45.43057; 12.33473
 Santa Maria della Salute (Venice) Վիքիպահեստում
basilicasalutevenezia.it

Սանտա Մարիա դելլա Սալյուտե (իտալ.՝ Basilica di Santa Maria della Salute), տաճար Վենետիկում՝ Դորսոդուրո շրջանի Մեծ ջրանցքի վրա։

Կառուցվել է 1630-1631 թթ. քաղաքի՝ ժանտախտի համաճարակը հաղթահարելու կապակցությամբ։ Ժանտախտի համաճարակը խլել է շուրջ 100․000 կյանք, որը կազմում էր քաղաքի բնակչության ավելի քան մեկ երրորդը։

1631 թվականին երիտասարդ ճարտարապետ Բալտասար Լոնգենը սկսել է շինարարությունը Մեծ Խորհրդի և դոժ Նիկոլո Կոտարինիի թույլտվությամբ։ Շինարարությունը շարունակվել է ավելի քան կես դար և ավարտվել 1681 թվականին։ Իսկ սրբագործվել է ճարտարապետի մահից հետո։

Ըստ պահպանված տվյալների՝ եկեղեցու հիմքի համար օգտագործվել են ավելի քան մեկ միլիոն փայտե գերաններ, որոնցից ավելի քան 100000 խփվել են ներքևի մասում՝ որպես սյուներ։

Նոյեմբերի 21-ին՝ այն օրը, երբ Կաթոլիկ եկեղեցին նշում է «Սուրբ Աստվածածնի տաճարի մուտքի» տոնը, նշվում է Ֆեստա դելա Սալյուտեում։ Այդ օրը Դոժերի պալատից մինչև տաճար ստեղծվում է պոնտոնային կամուրջ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազիլիկը կառուցվել է ութանիստ ձևով։ Խորանի վերևում ավելի ուշ կառուցվեց ավելի փոքր չափերով երկրորդ գմբեթը։ Գլխավոր գմբեթը տեղադրվել է 15 շերտերով թմբուկի վրա, որոնցից յուրաքանչյուրում կան զույգ պատուհաններ՝ շրջանակված կամարներով։ Տաճարի մուտքը զարդարված է հաղթական կամարներով։ Ճակատային մասը զարդարված է Միքայել հրեշտակապետի քանդակներով, ով սպանել էր քանդակներին։

2010 թվականի օգոստոսի 30-ին եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ ջրի մեջ էին մնացել Տիցիանի «Դավիդ և Գոլիաֆ» նկարը և երկու այլ նկարներ։ Նկարը պատկերում է երիտասարդ Դավիթին, սուրը իջեցրած և ձեռքերը դեպի երկինք պարզած՝ Գոլիաֆի անգլուխ մարմնի մոտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В Венеции во время тушения пожара пострадала картина Тициана». РИА Новости. 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելլա Սալյուտե» հոդվածին։