Միհրաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրաբը Կահիրեի մզկիթներից մեկում

Միհրաբ (արաբ․՝ محراب ‎‎), աղոթքի համար առանձնացված որմնախորշ, որը կառուցվում է մզկիթի քիբլայի (Մեքքայի ուղղությունը ցույց տվող) պատում։ Միհրաբների չափսերը տարբեր են լինում: Ներքին հատվածը սովորաբար նկարազարդվում է։ Միհրաբը առաջին անգամ կառուցվել է Օմայանների ժառանագության ներկայացուցիչ արաքայազն Ալ֊Վալիդի ժամանակ։ Այդ ժամանակահատվածում կառուցվում են Մեդինայի, Երուսաղեմի և Դամասկոսի մզկիթները։ Միհրաբի ձևը փոխառնված է ղպտիների եկեղեցիներում գտնվող խորաններից։ Միհրաբները պատկերվում են նաև աղոթքի համար նախատեսված գորգերի վրա։ Աղոթքի ժամանակ գորգը տեղակայվում է այնպես, որպեսզի պատկերված միհրաբը ցույց տա Մեքքայի ուղղությամբ[1]

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբերենում «միհրաբ» գոյականը նշանակում է «պատերազմի թատերաբեմ» կամ «ռազմադաշտ»։ «Միհրաբ» բառը սկիզբ է առնում արաբերեն ḥariba բայից, որը թարգմանվում է որպես «զայրածած լինել»։ Այլ տեղեր այն նշանակում է «կռվել» և «պատերազմ վարել»։ Որոշ մեկնաբանների կարծիքով այն նկարագրում է մարդու ներքն պայքարը իր էության չարորակ կողմերի դեմ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միհրաբ, Բրիտանիկա
  2. Փառաբանվածը և Կույսը(The Praised and the Virgin), էջ 112