Իսիդոր Միլեթացի
Արտաքին տեսք
Իսիդոր Միլեթացի | |
---|---|
Ծնվել է | 442[1] Միլեթ, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | 537[1] |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ազգություն | հույն |
Մասնագիտություն | ճարտարապետ, մաթեմատիկոս և ֆիզիկոս |
Իսիդոր Միլեթացի (հին հունարեն՝ Ἰσίδωρος ὁ Μιλήσιος; 442 Միլեթ, Բյուզանդիա - 537) — բյուզանդական մաթեմատիկոս և ճարտարապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 442 թվականին Բյուզանդիայի մաս կազմող Հոնիա պատմական երկրամասի Միլեթ քաղաքում։ 532-537 թվականներին, Հուստինիանոս I-ի հրամանով Անթեմիուս Թրալեսցու հետ միասին կառուցել է Սուրբ Սոֆիայի տաճարը[2]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսիդորը հնարել էր մի գործիք պարաբոլի անընդհատ գծագրության համար, որի օգնությամբ լուծեց Խորանարդի կրկնապատկման խնդիրը։ Այդ գործիքը, ըստ Եվդոկիա Ասկալանցու, համապատասխանում էր հունական «λ» տառին։ Իսիդորյան դպրոցից դուրս է եկել այսպես կոչված «XV գիրք „Սկզբունքներ“», որովհետև այդ գրքի կազմողը Իսիդորին համարում է իր ուսուցիչը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #100950973 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Իսիդոր Միլեթացի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միշել Շալ. Պատմական ակնարկ երկրաչափական մեթոդների ծագման և զարգացման Գլուխ 1, § 45. Մ., 1883.
|