Շեհզադե (մզկիթ)
| Շեհզադե թուրքերեն՝ Şehzade Camii | |
|---|---|
| Տեսակ | ճարտարապետական հուշարձան և Ուրբաթյա մզկիթ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ֆաթիհ |
| Տեղագրություն | Ֆաթիհ |
| Աշխարհագրական տեղադրաում | Մարմարածովյան տարածաշրջան |
| Հիմնվել է | 1548 |
| Կառուցման սկիզբ | 1543 |
| Կառուցման ավարտ | 1548 |
| Ճյուղ/ավանդույթ | Ջումա մզկիթ |
| Կարգավիճակ | գործող մզկիթ |
| Պատվիրող | Սուլեյման I |
| Անվանված է | Շեհզադե Մեհմեդ |
| Ճարտարապետություն | |
| Ճարտարապետ | Միմար Սինան |
| Ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ[2] և օսմանյան ճարտարապետական ոճ |
| Բարձրություն | 37 մետր |
| Առանձնահատկություններ | գերեզմաններ՝ Շեհզադե Մեհմեդ, Շեհզադե Ջիհանգիր, Հյումա Շահ սուլթան, Ռուստեմ փաշա, Մուստաֆա Դեստերի փաշա |
| Արտաքին գմբեթի բարձրություն | 37 |
| Արտաքին գմբեթի տրամագիծ | 18,42 |
| Մինարեթներ | 2 |
| Մինարեթի բարձրություն | 55 |
| Շինանյութ | գրանիտ, մարմար |
| 41°00′50″N 28°57′26″E / 41.013794444444°N 28.957175°E | |
![]() | |
![]() | |
Շեհզադեի մզկիթ (թուրքերեն՝ Şehzade Camii), Շեհզադեբաշ (թուրքերեն՝ Şehzadebaşı Camii) կամ Շեհզադե Մեհմեդի մզկիթ (թուրքերեն՝ Şehzade Mehmet Camii), գործող մզկիթ Ստամբուլի Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։
Կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1543 թվականին մահացել է Սուլեյման I-ի որդին՝ Շեհզադե Մեհմեդը (թուրքերեն՝ şehzade՝ արքայազն, ժառանգ), հայազգի ճարտարապետ Միմար Սինանը 1543- 1548 թվականներին կառուցել է Շեհզադեի մզկիթը։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մզկիթի գմբեթի տրամագիծը կազմում է 18,42 մետր։ Մզկիթը ունի նաև 4 փոքր գմբեթներ։ Մզկիթն ունի երկու մինարեթներ, որոնք ունեն 55 մետր բարձրություն։ Մզկիթի հիմքի բարձրությունը գրեթե հավասար է կառույցի բարձրությանը։ Հատակի տակ կա ավազան, որի շնորհիվ ամռանը այստեղ սառն է, իսկ ձմռանը՝ տաք։
Այստեղ՝ Շեհզադե Մեհմեդի թյուրբեում, շեհզադեի հետ միասին թաղված է նաև նրա եղբայրը՝ Շեհզադե Ջիհանգիրը, ինչպես նաև դուստրը Հյումա Շահ սուլթանը։ Մզկիթում հայտնաբերվել են նաև երեք չճանաչված անձանց մնացորդներ[3]։ Նախկինում համալիրի կազմում մտել են նաև մի քանի դամբարաններ, որտեղ թաղված են եղել Ռուստեմ փաշան և Մուստաֆա Դեստերի փաշան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- 1 2 https://islamansiklopedisi.org.tr/sehzade-kulliyesi
- ↑ «Şehzade Külliyesi. (ibb.gov.tr)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мечеть Шах-заде зодчего Синана(չաշխատող հղում)
- Turkish Museum of Architecture Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեհզադե (մզկիթ)» հոդվածին։ |
| ||||||

