Շեհզադե Մեհմեդ
Շեհզադե Մեհմեդ | |
---|---|
Ծնվել է | 1521 |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն կամ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1582 |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն |
![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Սուլեյման I, մայր՝ Ռոքսելանա |
Երեխաներ | Hümaşah Sultan |
Շեհզադե Մեհմեդ (թուրք.՝ Şehzade Mehmed, 1521, Օսմանյան կայսրություն և Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1582, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Սուլեյման I Քանունիի և Հյուրեմ սուլթանի ավագ որդին: 1541- 1543 թվականներին եղել է Մանիսայի նահանգի սանքաքբեյ (նահանգապետ):
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհմեդը ծնվել է 1521 թվականին Ստամբուլում: Նրա մայրը եղել է սուլթանի հարճ, ով արդյունքում դարձել է Սուլեյման Քանունիի օրինական կինը և ապագա վալիդե սուլթան:
1533 թվականին Քանունին իր ավագ որդուն՝ Շեհզադե Մուստաֆային, նշանակեց Մանիսայի նահանգապետ: Մանիսան ավանդաբար համարվում էր «Փադիշահի կամ թագաժառանգի սանջակը»: Նա, ով ղեկավարում էր Մանիսան, ուներ ամենամեծ շանսերը դառնալու Օսմանյան կայսրության հաջորդ սուլթան: 1537 թվականին Մեհմեդը վարել է մի շարք հաջող մարտեր մերձդանուբյան տարածաշրջանում[1]: 1541 թվականին Սուլեյմանը Մեհմեդին նշանակում է Մանիսայի նահանգապետ, իսկ Շեհզադե Մուստաֆան նշանակվում է Ամասիայի նահանգապետ: Սա նշանակում էր, որ Քանունին փոխել էր իր որոշումը և ենթադրաբար օսմանյան հաջորդ սուլթանը լինելու էր Շեհզադե Մեհմեդը:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1543 թվականին հանկարծակի մահանում է փադիշահ Մեհմեդը: Մի շարք հետազոտողների կարծիքով, Մեհմեդը մահացել է բնական ծաղիկ հիվանդությունից[2], իսկ մեկ այլ վարկածի համաձայն, նա մահացել է իր մահով[3]: Սկզբնական շրջանում Մեհմեդը թաղվել է Բայեզիդ մզկիթում[4]: Ավելի ուշ իր սիրելի որդու հիշատակին Սուլեյման Քանունին Ստամբուլում կառուցել է տվել Շեհզադե մզկիթը (թուրք.՝ Şehzade Camii, Şehzadebaşı Camii, Şehzade Mehmet Camii): Կարճ ժամանակում կառուցվել է դամբարանը, որտեղ էլ տեղափոխվել է Մեհմեդի դին, իսկ դրա վրա կառուցվել է գահ[4]: Համալիրը կառուցվել է հայազգի ճարտարապետ Միմար Սինանի կողմից 1543- 1548 թվականներին:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեհզադե Մեհմեդի մահից ոչ շատ առաջ ծնվել է փադիշահի միակ դուստրը՝ Հյումա Շահ սուլթանը (1540-1592 թվականներ): Հյուման ամուսնացել է երեք անգամ՝ ունենալով վեց որդի և չորս դուստր: Հյումա Շահ սուլթանը մահացել է 52 տարեկանում և թաղվել իր հոր՝ Մեհմեդի կողքին Շեհզադեի մզկիթում[4]:
Շեհզադե Մեհմեդը կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրքական «Հոյակապ Դար» հեռուստասերիալում Մեհմեդի դերը կատարում եմ Գյուրբեյ Իլերին, Արդա Արանաթը և Բերքեջան Աքայան:
- Թուրքական «Հյուրեմ Սուլթան» հեռուստասերիալում Շեհզադե Մեհմեդի դերը կատարում է Սեզգի Մենգին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Шехзаде Мехмед на сайте all-generals.ru
- ↑ Öztuna, Yılmaz. Kanuni Sultan Süleyman. Babıali Kültür Yayınları, 2006. s. 174—189
- ↑ Uzunçarşılı, İsmail Hakkı (1951, yeni ed. 1998), Osmanlı Tarihi: İstanbul’un Fethinden Kanunî Sultan Süleyman'ın Ölümüne Kadar , Ankara:Türk Tarih Kurumu Yayınları
- ↑ 4,0 4,1 4,2 К. Филиппович Мавзолей Шехзаде в Стамбуле hierapolis-info.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շեհզադե Մեհմեդը all-generals.ru կայք էջում
|