Շեհզադե Բայազիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեհզադե Բայազիդ
Şehzade Bayezid.jpg
Ծնվել է 1525
Ծննդավայր Ստամբուլ, Թուրքիա
Մահացել է սեպտեմբերի 25, 1561
Մահվան վայր Ղազվին, Իրան
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրոն իսլամ
Ամուսին Fatma Haseki Sultan[1]
Ծնողներ հայր՝ Սուլեյման I, մայր՝ Ռոքսելանա
Երեխաներ Q15578687? և Q24351596?

Շեհզադե Բայազիդ (1525[2], Ստամբուլ — սեպտեմբերի 25, 1561[3], Ղազվին), Սուլեյման I Քանունիի հինգերորդ և Հյուրեմ Սուլթանի չորրորդ որդին: Եղել է Կոնիայի, Քյոթահիա յի և Ամասիայի սանջաքբեյ[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեհզադե Բայազիդը ծնվել է 1525 թվականին Սուլեյման I-ի և Հյուրեմ Սուլթանի ընտանիքում: 1541 թվականին մասնակցել է դեպի Հունգարիա արշավանքին: 1546 թվականին նշանակվել է Կոնիայի սանջաքբեյ: 1548 թվականին իր եղբոր Շեհզադե Մուստաֆայի հետ մասնակցել է Թուրք- պարսկական պատերազմին[5]:

1553 թվականին թուրք- պարսկական պատերազմի ժամանակ նենգորեն սպանվել է Շեհզադե Մուստաֆան: Թագաժառանգ շեհզադե է դառնում Շեհզադե Սելիմը: Բայազիդը դարձել է երկրորդը: Միևնույն տարում Հալեպում մահանում է Բայազիդի եղբայրը՝ Շեհզադե Ջիհանգիրը: Մուստաֆայի մահվան բոթը դարձավ խժդժությունների տեղիք ողջ Օսմանյան կայսրությունում: Ըմբոստություններից մեկը գլխավորում էր Մեհմեդ փաշա Սոկոլլուն: Ըմբոստությունների կազմակերպման մեջ մեղադրեցին Բայազիդին[6][7]:

Ըմբոստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1558 թվականին Հյուրեմ սուլթանի մահվանից հետո եղբայրների միջև պայքարը թեժանում է: Այդ գործում մեծ դերակատարում է ունեցել Լալա Մուստաֆա փաշա, ով շեհզադեներից երկուսի դաստիարակն էր[6]: Սուլթան Սուլեյման Քանունին, վախենալով հեղաշրջումից, իր որդիներին ուղարկեց ղեկավարելու ծայրամասային նահանգները: Շեհզադե Սելիմը ուղարկվեց Մանիսայից Կոնիա, իսկ Բայազիդը՝ Ամասիա: Բայազիդը ըմբոստացավ այս որոշման դեմ, քանի որ դեռ օսմանյան ժողովրդի հիշողության մեջ տպված էր Շեհզադե Մուստաֆայի մահը, որին հաջորդեցին բնակչության խռովությունները և ենիչերիների ապստամբությունը: Այդ պատճառով Բայազիդը մնաց Քյոթահիայում, սակայն հոր պնդմամբ 1558 թվականի դեկտեմբերի 21-ին ժամանեց Ամասիա: Բայազիդը հավաքեց իր կողմնակիցներին, ինչով զբաղվում էր նաև Մուստաֆան: Բայազիդը համարվում էր ենիչերիների սիրելի[8]: Սելիմին սկսեց օգնել Սոկոլլուն: Քանունին գնահատեց կրտսեր որդու գործողությունները որպես ըմբոստություն և օգնեց Սելիմին: 1559 թվականի մայիսի 29-ին Բայազիդի զորերը Կոնիայի շրջանում մարտի բռնվեցին Սելիմի զորքերի հետ: Սելիմի զորքի մեծաքանակ լինելը օգնեց վերջինիս հաղթելու: Բայազիդը վերադարձավ Ամասիա, որտեղից էլ Մուհիդին Ջուրջանին ներման հղում ուղարկեց սուլթանին:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլեյման Քանունին մերժել է ներման դիմումը: Հուլիսի 7-ին Բայազիդը լքեց Ամասիան իր չորս որդիների հետ: Օգոստոսի կեսերին Բայազիդը ստիպված էր հանգրվան գտնել պարսից շահ Թահմասպ I-ի մոտ: Սուլթանի դեսպանները բանակցություններ են վարում Թահմասպի հետ՝ շեհզադե արտահանձնման կամ գլխատման համար: Թահմասպը փոխարենը պահանջում է «արքայական գերու» փոխարեն տարածքներ, որոնք օսմանյան թուրքերը գրավել էին Միջագետքում[8]: Սուլեյման սպառնաց պատերազմով և որպես նվեր պարսից շահին ուղարկեց 400 000 ոսկեդրամ:

1561 թվականին պարսիկները Բայազիդին հանձնեցին Քանունուն, իսկ շեհզադեի կողմնակիցներին, ովքեր գտնվում էին պալատում, սպանվեցին: 1561 թվականի սեպտեմբերի 25-ին Շեհզադեն խեղդամահ արվեց[9]: Դրա հետ զուգընթաց գլխատվեցին Բայազիդի հինգ որդիները ևս: Ամենափոքրը՝ եռամյա Մուրադը, Սուլեյման I-ի հրամանով, խեղդամահ արվեց Բուրսայում: Շեհզադեն իր երեք որդիների հետ միասին թաղվել է Սիվասում: Բայազիդի կրտսեր որդին թաղվել է Շեհզադե Մուստաֆայի կողքին Բուրսայում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բայազիդը ունեցել է 9[10] երեխա, որոնցից հինգի մայրը եղել է Ֆաթըմա սուլթանը:

Շահեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեհզադե Բայազիդը գրել է բանաստեղծություններ օսմաներեն և պարսկերեն լեզուներով՝ Շահեր անվամբ: Ձեռագրերի կրկնօրինակները պահվում են Ստամբուլի ազգային գրադարանի Էմիր Ալի էֆենդի հավաքածուում: Բայազիդի բանաստեղծությունները թարգմանվել են ժամանակակից թուրքերեն[13], սակայն որոշ թարգմանություններ բազմիցս քննադատվել են[14]:

Բայազիդի կերպարը կինեմատոգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://tr.wikipedia.org/wiki/%C5%9Eehzade_Bayezid
  2. Sakaoğlu, Necdet "Bayezid" (1999) Yaşamları ve Yapıtlarıyla Osmanlılar Ansiklopedisi, İstanbul:Yapı Kredi Kültür Sanat Yayıncılık A.Ş. C.1 s.302 ISBN 975-08-0072-9; sf. 18
  3. Uzunçarşılı, İsmail Hakkı (1983). Osmanlı Tarihi, II. cilt. Ankara. ISBN 975-16-0012-X.; sf. 408
  4. Fisher, Alain. «Suleyman and His Sons»
  5. Prof. Dr. Remzi KILIÇ։ «KANUNİ SULTAN SÜLEYMAN VE DİYARBAKIR» (թուրքերեն) 
  6. 6,0 6,1 Prof. Dr. Fahri UNAN։ «An essay on Süleyman's sons» (թուրքերեն) 
  7. Kenneth Meyer Setton։ «The Papacy and the Levant (p 591)» 
  8. 8,0 8,1 «Шехзаде Баязид»։ Все полководцы мира։ Վերցված է 2013-10-07 
  9. Joseph von Hammer, Abdülkadir Karahan Osmanlı Tarihi. — İstanbul: Milliyet yayınları. — Т. II. — С. 36-37.
  10. 10,0 10,1 Yılmaz Öztuna Kanuni Sultan Süleyman. — Ötüken Neşriyat A.Ş., 2016. — 208 с.
  11. 11,0 11,1 İsmail Hakkı Uzunçarşılı, Rıdvan Nafiz, Recep Toparlı Sivas şehri. — Sivas Ticaret ve Sanayi Odası Yayınları, 1997. — С. 199. — 213 с. — ISBN 9755122230, 9789755122236
  12. 12,0 12,1 12,2 «Тюрбе Мелик Аджем»։ Վերցված է 2016-10-26 
  13. Filiz KILIÇ Şâhî Divanı. — Ankara: Kültür Bakanlığı, 2000. — 591 с.
  14. Azad Ağaoğlu, "Şahi Divanı mı, Vâhî Divanı mı?", Toplumsal Tarih derg., SAYI:93 CİLT:16 EYLÜL 2001