Շեհզադե Ջիհանգիր
| Շեհզադե Ջիհանգիր | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 9, 1531[1][2] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Մահացել է | նոյեմբերի 27, 1553[3][4][5] (21 տարեկան) կամ նոյեմբերի 27, 1553 (21 տարեկան) |
| Մահվան վայր | Հալեպ |
| Գերեզման | Շեհզադե |
| Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
| Կրոն | իսլամ |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Ծնողներ | հայր՝ Սուլեյման I, մայր՝ Ռոքսելանա |
Շեհզադե Ջիհանգիր (թուրքերեն՝ Şehzade Cihangir, օսման.՝ الأمير جيهانغير ; դեկտեմբերի 9, 1531[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - նոյեմբերի 27, 1553[3][4][5] կամ նոյեմբերի 27, 1553, Հալեպ), օսմանյան սուլթան Սուլեյման I֊ի և նրա հարճ Ռոքսելանայի կրտսեր որդին[6]։ Շեհզադե Ջիհանգիրի պատվին է կոչված Ստամբուլի թաղամասերից մեկը և Ջիհանգիր մզկիթը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեհզադեն ծնվել է 1531 թվականին Ստամբուլում։ Եղել է Սուլեյման I-ի վեցերորդ և Ռոքսելանայի հինգերորդ զավակը։ Ավանդույթի համաձայն, Ջիհանգիրը դաստիարակվել է պալատում։ Շեհզադեն ունեցել է բնածին արատ՝ կուզ։ Հաշվի առնելով սա՝ Ջիհանգիրը չի ձգտել օսմանյան գահին։ Սակայն Ջիհանգիրը եղել է ուսյալ անձ, որը հետաքրքրվել է գեղագրությամբ, գրել է բանաստեղծություններ Զարիֆի (թուրքերեն՝ Zarîfî) կեղծանվամբ։ Օսմանյան պատմիչների վկայությամբ մշտապես ունեցել է երկար զորւյցներ հոր հետ։ Չնայած ֆիզիկական թերություններին, ունեցել է հարճ։ Կա վարկած, որ Շեհզադե Ջիհանգիրը կապված է եղել իր եղբոր՝ Շեհզադե Մուստաֆայի հետ (Սուլեյմանի և Մահիդևրան սուլթանի որդին)։ Սակայն պետք է նկատել, որ Մուստաֆան լքել է մայրաքաղաքը, երբ Ջիհանգիրը ընդամենը երկու տարեկան էր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիհանգիրը մահացել է 23 տարեկան հասակում Հալեպում՝ իր եղբոր Շեհզադե Մուստաֆայի գլխատվելուց մի քանի շաբաթ անց։ Լեգենդը ասում է, որ Ջիհանգիրը չի դիմացել իր եղբոր կորստի ցավին[7]։ Թաղված է Ջիհանգիր մզկիթում՝ իր եղբոր Շեհզադե Մեհմեդի կողքին։
Շեհզադե Ջիհանգիրի կերպարը կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թուրքական «Հյուրեմ սուլթան» հեռուստասերիալում Ջիհանգիրի դերը մարմնավորել է Էնգին Հեփիլերին։
- «Հոյակապ դար» հեռուստասերիալում Ջիհանգիրի դերը կատարել է Թոլգա Սարըթաշը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Peirce L. P. https://archive.org/details/the-imperial-harem-women-and-sovereignty-in-the-ottoman-empire-1993-pdf — 1993. — P. 60. — ISBN 0-19-507673-7
- 1 2 3 4 Yermolenko G. Roxolana: "The Greatest Empresse of the East — DeSales University: 2005.
- 1 2 Atıl E. Esin Atıl — NGA: 1986. — P. 221. — ISBN 978-0-89468-088-5
- 1 2 ATA-USA Bulletin of the Assembly of Turkish American Associations — 1986. — P. 36.
- 1 2 Freely J. Inside the Seraglio: Private Lives of the Sultans in Istanbul — 1999. — P. 62. — ISBN 978-0-670-87839-0
- ↑ İsmail Hakkı Uzunçarşılı Osmanlı Tarihi, II. cilt / İsmail Hakkı. — Ankara. — 401 с. — ISBN 975-16-0012-X
- ↑ «İskele iskele Boğaziçi, Muhsin Yaşin, Hürriyet Gazetesi». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
|
| ||||||||||||
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1531 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1553 մահեր
- Հալեպ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք բանաստեղծներ
- Սուլեյման I
- Օսմանյան արքայատոհմ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության թուրքեր
- Օսմանյան կայսրության ուկրաինական ծագմամբ բնակիչներ
