Արաս Բուլութ Իյնեմլի
![]() թուրքերեն՝ Aras Bulut İynemli | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Ստամբուլի տեխնիկական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Արաս Բուլութ Իյնեմլի[1] (թուրքերեն՝ Aras Bulut İynemli, օգոստոսի 25, 1990, Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաս Բուլութ Իյնեմլին ծնվել է 1990 թվականի օգոստոսի 25-ին Ստամբուլում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ Արասն ընդունվել է Ստամբուլի տեխնիական համալսարան, որն ավարտելուց հետո՝ 5 տարի անց ստացել է ավիացիոն տեխնիկայի ֆակուլտետի դիպլոմ։
Առաջին նշանակալի դերն ստացել է 16 տարեկանում հայտնի «Վերադարձի ծառուղի» հեռուստասերիալում։ Սակայն նրան ճանաչում է բերել հատկապես Մեթեի դերը՝ «Անգին ժամանակ» հեռուստասերիալում։ Դերը բավականին հաջող է եղել դերասանի համար։ Մեթեի էկրանավորման համար, Արասն ստացել է «երկրորդ պլանի լավագույն դերասանի» մրցանակ։ Մրցանակը հանձնվել է Antalya Televizyon Odulleri միջոցառման ժամանակ[2]։ Այդ մրցանակից հետո դերասանին սկսել են առաջարկել տարբեր դերեր, այդ թվում նաև գլխավոր դերեր[3]։
«Հոյակապ դար» հեռուստասերիալում Արասը հայտնվել է չորրորդ եթերաշրջանում, որտեղ մարմնավորել է Շեհզադե Բայազիդի դերը։ 2016 թվականին նկարահանվել է «Ներսում» հեռուստասերիալում, իսկ 2017 թվականից՝ «Փոս» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Յամաչ Կոչովալիի դերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2008 | ս | Վերադարձի ծառուղի | Arka Sokaklar | Քենան[4] |
2010 | ս | Անգին ժամանակ | Öyle Bir Geçer Zaman ki | Մեթե Աքարսու[5] |
2012 | ֆ | Մահմուդ և Մերյեմ | Mahmut ile Meryem / Մահմուդ[6] | |
2013 | ֆ | Միթե՞ մենք հասկացանք իրար | Tamam miyiz? | Իհսան |
2013 | ս | Հոյակապ դար | Muhtesem Yüzyil | Շեհզադե Բայազիդ |
2015 | ս | Մարալ․ իմ ամենագեղեցիկ պատմությունը | Maral: En güzel Hikayem | Սարփ Ալթան |
2016 | ս | Ներսում | Içerde | Մերթ Քարադաղ/Ումութ Յըլմազ |
2017 | ս | Փոս | Çukur | Յամաչ Կոչովալը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A SinemaTurk oldala török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Öyle Bir Geçer Zaman ki». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Aras Bulut İynemli'nin oyunculuğu beğenilmedi». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «A SinemaTurk cikke török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «A SinemaTurk cikke a sorozatról török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «A SinemaTurk cikke a filmről török nyelven». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арас Булут Ийнемли на сайте актёров Турции
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաս Բուլութ Իյնեմլի» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 25 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Թուրք դերասաններ
- Թուրք մոդելներ
- Անձինք:Ստամբուլ
- Թուրք կինոդերասաններ
- Թուրք հեռուստադերասաններ
- Ստամբուլում ծնված դերասաններ
- Ոսկե թիթեռ մրցանակի դափնեկիրներ