Ներսում (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ներսում
թուրքերեն՝ İçerde
Ներսում (հեռուստասերիալ).jpg
Ժանրհեռուստադրամա, էքշն սերիալ, քրեական հեռուստասերիալ և հեռուստանովել
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՈւլուչ Բայրաքթար
Գլխավոր
դերերում
Չաղաթայ Ուլուսոյ, Արաս Բուլութ Իյնեմլի, Չեթին Թեքինդոր, Բենսու Սորալ, Ռըզա Քոջաօղլու, Դամլա Չոբլայ, Յըլդըրայ Շահինլեր, Գյոզդե Քանսու և Նիհալ Քոլդաշ
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
Սցենարիստ
Էրթան Քութալան

Թոփրաք Քարաօղլու

ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ39
Էկրաններին էսեպտեմբերի 19, 2016-ից հունիսի 19, 2017
ՀեռուստաալիքShow TV
ԸնկերությունAy Yapım
Պաշտոնական կայքէջ

Ներսում (թուրքերեն՝ İçerde), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է թուրքական Show TV հեռուստաալիքով։ Հեռուստասերիալի արտադրությամբ զբաղվում է Ay Yapım պրոդյուսերական ընկերությունը։ Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 19-ին[1]։ Հեռուստասերիալի վերջին սերիան կցուցադրվի հունիսի 19-ին։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալը պատմում է Սարփի և նրա կրտսեր եղբոր՝ Ումութի մասին։ Ումութը երեք տարեկանում առևանգվել է Ջելալի կողմից, ով Ստամբուլի քրեական հեղինակություններից մեկն է։ Ումութը մեծացել է փողոցներում և աշխատել Ջոշքունի համար՝ որպես մուրացկան։ Հետագայում Ջելալը մեծացրել է Ումութին և կոչել նրան Մերթ։ Ջելալը օգնել է Մերթին՝ ընդունվելու ոստիկանական ակադեմիա և դառնալու Յուսուֆի թիմի անդամներից մեկը։ Յուսուֆը ոստիկանության հետաքննչական բաժնի ղեկավարն է, ով փորձում է ձերբակալել Ջելալին՝ նրա անօրինական գործողությունների համար։ Սարփը նույնպես ընդունվում է ակադեմիա և դառնում Յուսուֆի սիրելի ուսանողը։ Ավարտական երեկոյի ժամանակ, Յուսուֆը հեռացնում է Սարփին ոստիկանության ակադեմիայից և բանտարկում մեկ տարի ժամկետով՝ գրավելու Ջելալի ուշադրությունը։ Ջելալը, ճանաչելով Սարփին, ուղարկում է իր իրավաբան դստերը Մելեքին՝ փրկելու նրան։ Երբ Սարփը դուրս է գալիս բանտից, նա միանում է Ջելալի խմբին՝ որպես գաղտնի ոստիկան, որպեսզի գտնի եղբորը՝ Ումութին և բանտարկի Ջելալին՝ նրա անօրինական գործողությունների համար։ Մյուս կողմից Մերթը աշխատում է որպես ոստիկան և քողարկում Ջելալի գործողությունները։ Հեռուստասերիալը ներկայացնում է երկու եղբայրների կյանքի ընթացքը, ինչպես նաև նրանց մորը՝ Ֆիսունին, ով ապրում է հույսով, որ կգտնի իր կրտսեր որդուն։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չաղաթայ Ուլուսոյ - Սարփ Յըլմազ
  • Արաս Բուլութ Իյնեմլի - Մերթ Քարադաղ/Ումութ Յըլմազ
  • Չեթին Թեքինդոր - Ջելալ Դուման
  • Մուստաֆա Ուղուրլու - Յուսուֆ Քայա
  • Նիհալ Քոլդաշ - Ֆիսուն Յըլմազ
  • Բենսու Սորալ - Մելեք Յըլդըզ
  • Դամլա Չոբլայ - Էյլեմ
  • Յըլդըրայ Շահինլեր - Հասան
  • Ռըզա Քոջաօղլու- Դավութ
  • Գյոզդե Քանսու - Յեշիմ Դուման
  • Մեհմետ Յըլմազ Աք - Յաշար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Icerde, 2016-09-19, http://www.imdb.com/title/tt6051216/, վերցված է 2016-11-09