Գյուրբեյ Իլերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուրբեյ Իլերի
թուրքերեն՝ Gürbey İleri
Ծնվել էփետրվարի 13, 1988(1988-02-13) (36 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունBeykent University?
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան

Գյուրբեյ Իլերի (թուրքերեն՝ Gürbey İleri) (փետրվարի 13, 1988(1988-02-13), Ստամբուլ, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան և մոդել[1]։ Առավել հայտնի է դարձել նկարահանվելով Հոյակապ դար հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Շեհզադե Մեհմեդի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուրբեյ Իլերին ծնվել է 1988 թվականին Ստամբուլում։ Երիտասարդ տարիքում հաջողությամբ ավարտել է դերասանական վարպետության կուրսերը։ Ավարտել է Բեյքենթի համալսարանը։ Առաջին ճանաչումը ստացել է Քերեմի դերով, որը նա մարմնավորել է «Հետին շարք» հեռուստասերիալում։ 2008 թվականին նկարահանվել է «Կանգ առ» լիամետրաժ ֆիլմում, որտեղ մարմնավորել է Բերքինի դերը։ 2012 թվականին հրավիրվել է նկարահանվելու Շեհզադե Մեհմեդի դերում, որը նա մարմնավորել է Հոյակապ դար հեռուստասերիալում։ Այդ դերի համար նա գիրացել է 8 կիլոգրամով և սկսել է զբաղվել սպորտով։ Գյուրբեյը տված հարցազրույցներից մեկում նշել է, որ շատ հպարտ է, որ նկարահանվելու է Հալիտ Էրգենչի հետ[2]։ Վերջինս մարմնավորել է Սուլեյման I Քանունու դերը։

Անձնական կանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպել է դերասանուհի Էզգի Էյուբօղլուի հետ։ Նրանք ծանոթացել են 2011 թվականին՝ «Իմ սիրտը ընտրել է քեզ» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ։ 2013 թվականին երկու տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվել է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-2013 ս Հետին շարք Arka Sıradakiler Քերեմ
2008 ֆ Կանգ առ Ayakta Kal Բերքին
2011 ֆ Իմ սիրտը ընտրել է քեզ Kalbim Seni Seçti Քաան
2012-2013 ս Հոյակապ դար Muhtesem Yüzyil Շեհզադե Մեհմեդ
2014-2015 ս Այն օրը, երբ գրվել է իմ ճակատագիրը Kaderimin Yazildigi Gun Քերեմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. «Gürbey İleri'den Yeni Proje». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուրբեյ Իլերի» հոդվածին։