Մկրտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մկրտարան
Florentine Baptistery RB.jpg
Սան Ջովաննի մկրտարանը Ֆլորենցիայում

Մկրտարան, վաղ քրիստոնեության շրջանում տարածում գտած շինություն (եկեղեցուն մոտ կամ կից) մկրտության ծիսակատարության համար։ Ճարտարապետորեն առնչվում է հեթանոսական շրջանում ջրի պաշտամունքին նվիրված հատուկ շինություններին, ինչպիսիք Էին Արզնիի մկրտարանի (VI դար) հատակագիծը Բարձր Հայքից մինչև Հռոմ փռյուգիացիների տարածած Փռյուգիանումը, հելլենիստական Նիմփեոնը և, հավանաբար, Հայաստանի Թուխ Մանուկ կոչված կառույցները։ Մկրտարյանները ունեցել են երկու լուծում՝ ա) մկրտության ավազանը տեղադրվել է հատուկ շենքում, որը կոչվել է մկրտատուն (կառուցվել են մինչե 14-րդ դարը, հետագայում՝ Տրիդենտյան ժողովի որոշումով արգելվել են, որի հետեանքով մկրտության արարողությունը տեղափոխվել է եկեղեցու ներսը), բ) ավազանը տեղադրվել է եկեղեցու ներսում կամ նրան կից։ Երկու լուծումներն Էլ հայ եկեղեցու կանոնների համաձայն (Սահակ Պարթև կանոնախումբ, 5-րդ դար, Դվին ժողով, 554 թվական) կիրառվել են վաղ քրիստոնեության շրջանից սկսած և բնորոշ են հայ ճարտարապետությանը։ Մկրտատան և ավազանի հատակագծային ձևերը՝ ուղղանկյուն, բոլորաձե, վեցանիստ, ութանիստ, խաչաթև, ունեցել են հեթանոսությունից փոխանցված նշանաբանական իմաստ։ 4-րդ դարից այդ ձևերը հաստատվել են նախ արևելքում, ապա՝ արևմուտքում եկեղեցիների կողմից։ Հայ ճարտարապետության հնագույն Մկրտարաններից է Ողջաբերդ մկրտատունը (4-րդ դար)։ Ավերակ այս կառույցը ունի քառակուսի հատակագիծ, արևելքից աբսիդ, ութանիստ թմբուկով գմբեթ։ Ասորիք կան Ողջաբերդի տիպի ավելի ուշ շրջանի կառույցներ՝ Դար Քիտա (422) Ռբեհա (4-րդ դար)։ Փոքր չափերի կենտրոնակազմ, գմբեթածածկ կառույցների մի մասը Հայաստան հավանաբար եղել են մկրտատներ, որոնք հետագայում օգտագործվել են որպես մատուռ։ Դրանցից է Արզնիի Սուրբ Կիրակին (4-րդ դար), որն ունի արտաքուստ ութանիստ, ներքուստ՝ քառաթև, կիսաշրջան վերջավորություններով հատակագիծ։ Ութանիստ փոքրաչափ կառույցը որպես մկրտատուն տարածված է եղել 4—5-րդ դարերում, հատկապես Իտալիա (Միլան Սան Ջովաննի դի Սանտիա Տեկլա, Սանա Ակուիլինո դի Սան Լորենցո, ինչպես և Ռավեննայի, Պարենցոյի, Պարմա , Ֆլորենցիա Մկրտատնները)։ Հայկական Մկրտատների դասական տիպերից են խաչաթև գմբեթավոր կառույցները (Ծռվիզի Սուրբ Աստվածածին, 5-րդ դար, Տայքի Սուրբ Խաչ, 5-րդ դար, Օշական Մանկանոց, 7-րդ դար)։ Այն դեպքում, երբ մկրտատուն չի կառուցվել, ավազանը տեղադրվել Է՝ ա) եկեղեցու ներսում, հյուսիսային պատի արևելյան մասի խորշում՝ Աշտարակ Ծիրանավոր, Շենիկի Սուրբ Աստվածածին (պահպանվել են մկրտության ծիսակատարության որմնանկարի հետքեր), ուշագրավ է Էջմիածնի Մայր տաճարի (4-րդ դար) Մկրտատներիի օրինակը (հորի ձևով ավազանը տեղադրված է եղել ավանդատան մեջ), բ) ավազանը տեղադրվել է եկեղեցուն կից, արևմտյան․ ավանդատներից դեպի դուրս երկարող թևերի աբսիդներում, որոնք համապատասխանում են կառույցը շրջափակող սյունաշար սրահի ծայրամասերին (Տեկոր, Դառնիի բազիլիկը)։ Եզակի է Զվարթնոց օրինակը․ պեղումներով բացված ավազանը Ավագ խորանի ետևի հվ․ անկյունում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 641 CC-BY-SA-icon-80x15.png