Օրդերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ա․, Գ․ Դորիական և Հոնիական օրդերների փայտաշեն նախատիպերը, Բ․ էոլական խոյակ (հավանաբար՝ Հոնիականի նախատիպը) և նրա փայտե նախատիպը, Դ․ Դորիական օրդեր, Ե․ Հոնիական օրդեր (աջից՝ ավելի վաղ՝ փոքրասիական տիպը, ձախից՝ ատտիկական տարբերակը)․ /․ սիմա, 2․ բարձակային սալաշարք,3» ատամնաշար կամ դենտիկուլներ, 4․ ֆրիզ, 5․ տրիգլիֆ, 6․ մետոպ, 7․ ֆասցիաներ, 8․ աբակ, 9․ էխինոս, 10․ ակոսաերիզներ, 11․ գալարազարդ կամ վոլյուտա, 12․ կանելյուրներ, 13․ ստիլոբատ

Օրդերներ ճարտարապետական (լատին․՝ ordo – կարգ), հենակահեծանային համակարգի, որոշակի կանոնով մշակված ճարտարապետական կոմպոզիցիոն տիպեր։ Օրդերային առանձին տարրեր, նաև որոշ տիպեր մշակվել և կիրառվել են դեռևս հնագույն ժողովուրդների շինարվեստում (օրինակ, Հին Եգիպտոսում, Իրանում

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն, որպես ամբողջական արխիտեկտոնիկ համակարգ, օրդերը կազմավորվել և հասել են բարձր զարգացման Հին Հունաստանում՝ մեր թվարկությունից առաջ 6-3-րդ դարեր։ Հունական օրդերները երեքն են՝

որոնք Հին Հռոմում մշակված՝ տոսկանական և բաղադրյալ կամ կոմպոզիտ օրդերիի հետ կազմում են դասական օրդերիի ցանկը։ Բոլոր օրդերն էլ բաղկացած են 3 հիմնական մասերից՝ պատվանդան, սյուն, անտաբլեմենտ։ Օրդերային կառույցների ճարտարապետական բազմազանությունը պայմանավորված է տարբեր պլաստիկական ձևերի, համաչափական համակարգերի, մասշտաբի, շինանյութի զարդամոտիվների, ճարտարապետական բեկվածքների և այլնի կիրառումով։ Խստաշունչ, հանդիսավոր–մոնումենտալ դորիական օրդերին (կազմավորվել է մեր թվարությունից առաջ 6-րդ դարում) բնորոշ է պարզ, լակոնիկ ոճը, խարիսխը բացակայում է (սյունը տեղադրվում է անմիջապես եռաստիճան ստերեոբատին), ակոսազարդ սյան դեպի վեր նեղացող բունը ունի էնտազիս (գլանային մակերեսի ծնիչը ուռուցիկ կորագիծ է), խոյակը բաղկացած է ակոսաերիզ, բարձիկ (էխինոս) և աբակ կոմպոզիցիոն մասերից, անտաբլեմենտի գոտին (ֆրիզ) մասնատված է իրար հաջորդող տրիգլիֆների և մետոպների։

Արխիտրավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիտրավը հարթ է՝ զերծ մասնատումներից և դեկորատիվ տարրերից։ Քիվը սովորաբար բաղկացած է իրար հաջորդող բեկվածքավոր հիմնագոտուց, բարձակային սալաշարքից և պսակող սիմայից (կիսախողովակաձև ջրհավաք՝ հաճախ առյուծագլուխ ջրհորդաններով)։ Դորիական օրդերի դասական օրինակը Պարթենոնն է։ Հոնիական օրդերը, որ ավելի նրբակազմ է, զարդարված մեծաքանակ մասնատումներով, կազմավորվել է մեր թվարկությունից առաջ 6-րդ դար կեսին։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնահատկություններն են բարդ բեկվածքավոր բոլորակ խարիսխ, ակոսազարդ, դեպի վեր նեղացող սյուն՝ գալարազարդ (վոլյուտա) խոյակով։ Արխիտրավը սանդղաձև մասնատված է երեք շերտերի (ֆասցիաների), քիվը բեկվածքային գոտու փոխարեն ունի ատամնաշար (դենտիկուլուսնևր), սիման բարձր է ու փորագրազարդ։ Հոնիական օրդերի ատտիկական տարբերակը առաջացել է դորիականի և հոնիականի զուգակցումից։ Այն կազմավորվել է մեր թվարկությունից առաջ մոտ 525 թվականին՝ Դելփիքում հոնիական քաղաքների կառուցած գանձատների ճարտ-յամբ և զարգացել Աթենքում՝ մ.թ.ա. 5-րդ դար (Նիկե Ապտերոսի տաճարը, Էրեքթեոնի հյուսիսային պորտիկը)։

Կորնթական օրդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորնթական օրդերը ամենազարդարունն է և հոնիականից տարբերվում է իր գանգանման, ոճավորված տերևազարդ խոյակով, որի ամենավաղ օրինակը գտնվել է Բասքում՝ կիրառված Ապոլլոնի տաճարի ինտերիերում (մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի 2-րդ կես)։ Կորնթական ոճը դիտվում է որպես հոնիականի ածանցյալ ոճ։ Հունաստանում այն կիրառվել է գլխավորապես ինտերիերներում։ Հին Հռոմը, ժառանգելով և յուրովի մշակելով հունական օրդեր, ստեղծել է ընդհանուր առմամբ հունականին նման, սակայն, արխիտեկտոնիկայի իմաստով զգալիորեն տարբեր՝ «հռոմեա–դորիական», «հռոմեա–հոնիական», «հռոմեա–կորնթական» տիպերը։ Տակավին էտրուսկների ժամանակաշրջանում, հունական ազդեցություններից զերծ, միանգամայն ինքնուրույն ստեղծվել է տոսկանական օրդերը։ Սակայն այս օրդերի սկզբնական ձևը մարմնավորող էտրուսկյան կառույցները չեն պահպանվել։ Վիտրուվիոսի նկարագրությամբ այն ուներ քարե սյուներ և փայտաշեն արխիտրավ։ Վերածննդի տեսաբանները հռոմեա–դորիական օրդերի պարզեցրած տարրերի հիման վրա ստեղծել են տոսկանական օրդերի կանոնիկ ձևը, մեկնելով այն որպես ամբողջությամբ քարե կառույց առանց ակոսների, խարսխավոր սյուներով և հարթ ֆրիզով։

Բաղադրյալ կամ կոմպոզիտ օրդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրյալ կամ կոմպոզիտ օրդերը առաջացել է Հին Հռոմի ճարտարապետության զարգացման ուշ ժամանակաշրջանում, կորնթական և հոնիական օրդերային տարրերի միահյուսումից։ Ստեղծված ոճը որոշ չափով անկումային է՝ ձևերի ավելորդ բարդությամբ և ծանրաբեռնվածությամբ՝ հատկապես արտահայտված խոյակով, որը կորնթական խոյակի երկու շարք տերևազարդի և հոնիական անկյունադիր գալարազարդերի համադրվածք է։ Բաղադրյալ օրդերը ընդգծված դեկորատիվ բնույթի է։ Նրա օրինակները պահպանվել են Կարակալլայի թերթերի և Հռոմի հաղթակամարների կառույցներում։

Դասական օրդերի արխիտեկտոնիկայով, արտահայտչականությամբ համաշխարհային շինարվեստի մեծագույն նվաճումներից են։ Դրանք եղել են օրինակը ճարտարապետական ձևի և կառուցվածքի կատարյալ միասնության՝ սկզբունք, որին ձգտում է և ժամանակակից ճարտարապետությունը։ Լայնորեն կիրառվելով Հին Հռոմի, Վերածննդի, բարոկկոյի, կլասիցիզմի ճարտարապետության մեջ՝ ամենատարբեր գաղափարական և գեղագիտական խնդիրների լուծումներում, օրդերները մեծ դեր են ունեցել եվրոպական ճարտարապետության զարգացման ընթացքում։ 20-րդ դարի տեխնիկայի, շինանյութերի, կառուցվածքային հնարավորությունների պայմաններում դրանք սովորաբար կիրառվում են դեկորատիվ նպատակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Витрувий, Десять книг об архитектуре, пер․ с [итал․], т․ 1, М․, 1936:
  • Виньола, Правило пяти ордеров архитектуры, пер․ с [итал․], М․, 1939;
  • Михайловский И․ Б․, Теория классических архитектурных форм, 3 изд․, М․, 1944;
  • Маркузон В․ Ф․, Архитектурные ордера․ Происхождение ордера, в кн․։ Всеобщая история архитектуры, т․ 2, М․, 1973, с․ 33-52․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 590