Պասքալիս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պասքալիս I
Pope Paschalis I. in apsis mosaic of Santa Prassede in Rome.gif
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ. 775
Հռոմ, Պապական մարզ
Մահ փետրվարի 11, 824[1]
Հռոմ, Պապական մարզ


Պասքալիս I (լատ.՝ Paschalis PP. I, իտալ.՝ Pasquale Massimi, կամ լատ.՝ Paschalis Maximus, մոտ. 775, Հռոմ, Պապական մարզ - փետրվարի 11, 824[1], Հռոմ, Պապական մարզ), Հռոմի պապ, ով ղեկավարել է 817 թվականի հունվարի 25-ից մինչև 824 թվականի փետրվարի 11-ը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասքալիսը ծնվել է Հռոմում, արիստոկրատների ընտանիքում: Երկար ժամանակ նա ծառայել է Սան Ստեֆանո Ռոտոնդո վանքում, մինչև որ ընտրվել է պապական գահին՝ պապ Ստեֆեն IV- ի մահվանից մեկ օր անց: Պասքալիսը փորձեց միավորել աշխարհիկ և եկեղեցական իշխանությունը սեփական ձեռքերում և կտրուկ բացասական դիրքորոշում ցուցաբերեց Լուի Բ-ի նկատմամբ:

Հռոմի Պապի ընտրության որոշումը կայացվել էր առանց Լիբերիոսի կայսր Լուիի թույլտվության: Պասքալիս I-ը գրեց կայսրին, որ պապի ընտրելու որոշումը կայացվել է առանց կայսրի համաձայնության, որպեսզի խուսափի պայքարից: Պապը նույնիսկ մեղադրվում էր Լուի I- ի կողմնակիցների նկատմամբ խոշտանգումների կիրառման մեջ, սակայն նա հերքեց իր մեղքը: Նամակը հանձնեց պապական լեգիոներ Ֆեոդորը ով վերադարձավ Pactum cum Pashali pontiff անունով փաստաթղթով, որում կայսրը շնորհավորում էր Պասքալիսին և, ճանաչելով նրա պապական ինքնիշխանությունը, երաշխավորում էր ապագա պապերի ազատ ընտրությունը[2]։ Այդ փաստաթուղթը հետագայում պատմաբանները քննադատության են ենթարկել և այն կեղծիք համարել, քանի որ Պասքալիսի հարաբերությունները կայսեր հետ երբեք ջերմ չեն եղել[3]։

Պասքալիսը ընդունել է Հռոմի հունական վանականներին, որոնք փախչում էին բյուզանդական կայսրությունում տիրող պատկերապաշտությունից և հրավիրեց արվեստագետներին զարդարելու Հռոմի տաճարները խճանկարով[2]: Այս խճանկարների շնորհիվ նա վաղ միջնադարյան պապերից ամենահայտնիներից մեկն է: Խճանկարում Պապը պատկերված է Սանտա Պրեսսեդե բազիլիկ եկեղեցիներում, Սանտա Մարիայի Դոմմիկայում և Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե, խճանկարներում:

823 թվականին Պասքալիս I-ը Հռոմում օծեց Լոթար I- ին որպես Իտալիայի թագավոր: Լոթարը անմիջապես օգտվեց իր կարգավիճակից և դատավարության ընթացքում ստիպեց պապական կյուրին վերադարձնել Ֆարիֆայի ավետարանչի աշխարհիկ իշխանությունը: Այնուհետև եղավ ապստամբություն: Պապի ներգրավվածությունը կասկածվում էր ապստամբության մեջ, կայսրը՝ հետաքննելու համար, երկու հանձնարարականներ ուղարկեց: Պասքալիսը հրաժարվեց ենթարկվել կայսերական դատարանի հեղինակությանը, սակայն նա երդում տվեց, որ ինքը չի մասնակցում ապստամբությանը: Հանձնաժողովի անդամները վերադարձան Աախեն: Շուտով Պասքալիս I մահացավ, բայց հռոմեական կուրիան հրաժարվեց նրան Սուրբ Պետրոսի տաճարում թաղելու պատվին արժանացնել և նրան թաղեցին Սանտա Պրասադայի տաճարում ուր պահպանվել էր իր մոր և Ֆյոդոր եպիսկոպոսի դիմանկարի խճանկարը[4]։

Կանոնակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Պասքալիս I կանոնակարգվել է և նրա տոնը հռոմեական օրացույցով նշվել է սկսած 1963 թվականի մայիսի 14-ից, այժմ նշվում է փետրվարի 13-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 various authors Encyclopedia of Popes — 2000.
  2. 2,0 2,1 John N.D. Kelly, Gran Dizionario Illustrato dei Papi, p. 271
  3. Claudio Rendina, I papi, p. 256
  4. John N.D. Kelly, Gran Dizionario Illustrato dei Papi, p. 272

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]