Աուգուստո Պինոչետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվամափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Աուգուստո Պինոչետ
իսպ.՝ Augusto Pinochet
Pinochet de Civil.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Chile.svg Չիլի
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Bernardo O'Higgins Military School
Մասնագիտություն՝ սպա և քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 25, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Վալպարաիսո, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի[3]
Վախճանի օր դեկտեմբերի 10, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:10|2|0}})[5][1][2][6][4] (91 տարեկանում)
Վախճանի վայր Սանտյագո, Չիլի[6]
Ի ծնե անուն իսպ.՝ Augusto José Ramón Pinochet Ugarte
Ամուսին Լուսիա Հիրիարտ
Զավակներ Lucía Pinochet և Augusto Pinochet Hiriart
 
Ինքնագիր Signature of Augusto Pinochet.svg
 
Պարգևներ

Բերնարդո Օ'Հիգինսի շքանշան, Order of Merit, Order of May, Order of the Quetzal, Արժանիքների ազգային շքանշան և Ազատարար Սան Մարտինի շքանշան

Աուգուստո Պինոչետ (իսպ.՝ Augusto Pinochet, ամբողջական անունը` Աուգուստո Խոսե Ռամոն Պինոչետ Ուգարտե (Augusto José Ramón Pinochet Ugarte), նոյեմբերի 25, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2][3][4], Վալպարաիսո, Վալպարաիսո, Վալպարաիսո, Չիլի[3] - դեկտեմբերի 10, 2006({{padleft:2006|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:10|2|0}})[5][1][2][6][4], Սանտյագո, Չիլի[6]), չիլիական պետական և ռազմական գործիչ, գեներալ-կապիտան, իշխանության գլուխ կանգնել է 1973 թվականին` զինվորական հեղաշրջման արդյունքում, ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ տապալելով նախագահ Սալվադոր Ալիենդեի սոցիալիստական կառավարությունը: Չիլիի Կառավարական խունտայի նախագահն էր (1973-1981թթ.), Չիլիի բռնապետն ու նախագահը (1974-1990թթ.) և Չիլիի Զինված ուժերի գերագույն հրամանատարը (1973-1998թթ.):

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստո Պինոչետը ծնվել է Չիլիի խոշորագույն նավահանգստային քաղաքներից մեկում ` Վալպարաիսոյում: Նրա հայրը` Աուգուստո Պինոչետ Վերան, նավահանգստային մաքսատան ծառայող էր, իսկ մայրը` տնային տնտեսուհի էր և մեծացնում էր վեց երեխա, որոնցից ավագը երկրի ապագա ղեկավարն էր: Պինոչետի նախապապը ծագումով բրետոնացի էր և Լատինական Ամերիկա էր եկել Ֆրանսիայից: Իր ընտանիքի հետագա սերունդների համար, նա որպես ժառանգություն թողել էր ոչ քիչ միջոցներ:

Զինվորական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստոն, որպես «միջին դասի» ներկայացուցիչ, դեպի վեր իր ճանապարհը կարող էր հարթել միայն զինված ուժերում ծառայելով, որին էլ կապեց իր ճակատագիրը 17 տարին լրանալուց հետո` ընդունվելով Սան-Բեռնարդոյի հետևազորային ուսումնարան: Մինչ այդ նա սովորել էր Սուրբ Ռաֆայելի սեմինարիային կից դպրոցում, Կիլոտայի ինստիտուտում և Վալպարաիսոյի Ֆրանսիական հայրերի սուրբ սրտերի դպրոցում: Հետևազորային ուսումնարանում նա անց է կացրել չորս տարի (1933-1937թթ.), ավարտել է այն կրտսեր սպայական կոչումով և սկզբում նշանակվել Կոնսեպսիոնում գտնվող «Չակաբուկո» զորագնդում, իսկ հետո ` Վալպարաիսոյի «Մայպո» զորագնդում ծառայելու:

1948 թվականին Պինոչետն ընդունվել է երկրի զինվորական բարձրագույն ակադեմիա, որն ավարտել է երեք տարի անց: Դրանից հետո ծառայությունը զորամասերում ` նպատակաուղղված սպայի համար, անցնում էր բանակային ուսումնական հաստատություններում դասավանդելով: 1953 թվականին Պինոչետն հրատարակեց իր առաջին «Չիլիի, Արգենտինայի, Բոլիվիայի և Պերուի աշխարհագրությունը» գիրքը, պաշտպանեց դիպլոմային աշխատանք, ստացավ բակալավրի կոչում և ընդունվեց Չիլիի համալսարանի իրավունքի դպրոցը, որն այդպես էլ չավարտեց, քանի որ 1956 թվականին նրան ուղարկեցին Կիտո, Էկվադորում զինվորական ակադեմիա ստեղծելուն օժանդակելու համար: 1959 թվականին Պինոչետը վերադարձավ Չիլի, որտեղ ղեկավարեց զորագունդ, իսկ հետո բրիգադա և դիվիզիա, զբաղվում էր շտաբային աշխատանքով և դասավանդում զինվորական ակադեմիայում: Այդ ընթացքում հրատարակեց իր հերթական «Աշխարհաքաղաքականություն» և «Էսսե` չիլիական աշխարհաքաղաքականության ուսումնասիրման վերաբերյալ» գրքերը:

Հայտնի է վարկած, որ 1967 թվականին Պինոչետի հրամանատարության տակ գտնվող բանակային ստորաբաժանումը գնդակահարել է «Էլ-Սալվադոր» հանքի գործադուլավոր հանքագործների խաղաղ ցույցի մասնակիցներին: Արդյունքում սպանվել էին ոչ միայն հանքագործներ, այլ նաև մի քանի երեխա և հղի կին: Սակայն նշված հանգամանքը հաստատվում էր միայն խորհրդային աղբյուրներում, ոչ մի արտասահմանյան աղբյուր այդ մասին չի հիշատակում: Այդ իսկ պատճառով նշված փաստը խիստ կասկածելի է: Բացի այդ, 1964-1968 թվականներին Պինոչետը չի ղեկավարել ոչ մի շարային ստորաբաժանում, քանի որ զինվորական ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնում էր:

1969 թվականին նրան շնորհվել է բրիգադային գեներալի, իսկ 1971 թվականին դիվիզիայի գեներալի կոչում: 1971 թվականին Պինոչետը նշանակվել է Սանտյագոյի կայազորի հրամանատարի պաշտոնին, որը նրա առաջին նշանակումն էր կառավարությանն առընթեր Ժողովրդական միասնություն կոալիցիոն խմբավորման կազմում ` նախագահ Սալվադոր Ալիենդեի գլխավորությամբ: 1972 թվականին լինելով ներքին գործերի նախարար, գեներալ Կառլոս Պրատսի տեղակալը, նա կատարում էր նաև ցամաքային զորքերի գերագույն հրամանատարի պարտականությունները:

1973 թվականի օգոստոսին, զինվորականները, Պինոչետի գլխավորությամբ սադրանք կազմակերպեցին գեներալ Պրատսի դեմ: Վերջինս պահպանելով իր հավատարմությունը Ժողովրդական միասնությանը և չկարողանալով տանել այդ ամենը, հրաժարվեց իր բոլոր պաշտոններից: Ալիենդեն նրա փոխարեն նշանակեց Պինոչետին: Կառլոս Պրատսը 1973 թվականի օգոստոսի 23-ին իր օրագրում նշում կատարեց. «Իմ կարիերան ավարտվեց: Չչափազանցնելով իմ դերը, ես կարծում եմ, որ իմ հեռանալը պետական հեղաշրջման նախանվագն էր և մեծագույն դավաճանություն... Հիմա միայն մնացել է նշանակել հեղաշրջման օրը...»:

1973 թվականի սեպտեմբերի 11-ին Չիլիում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, որի կազմակերպիչներից մեկը Պինոչետն էր: Դա լավ մշակված զինվորական գործողություն էր, որի ընթացքում իրականացվեց հրետանու, օդուժի և հետևազորի համակարգված գրոհ: Նախագահական պալատը ենթարկվեց հրթիռակոծման: Զինվորական ստորաբաժանումները գրավեցին բոլոր պետական և կառավարական հաստատությունները: Միջոցներ էին ձեռնարկվել խոչընդոտելու զինվորական ստորաբաժանումների կողմից Ժողովրդական միասնության կառավարությանը աջակցելու հնարավոր փորձերը: Որոշ սպաներ, ովքեր հրաժարվել էին մասնակցել հեղաշրջմանը` գնդակահարվեցին:

Հեղաշրջման արդյունքում Ժողովրդական միասնության կառավարությունը, Սալվադոր Ալիենդեի գլխավորությամբ` տապալվեց: Կազմավորվեց զինվորական խունտա, որի մեջ մտան Պինոչետը (բանակից), ծովակալ Խոսե Մերինոն (ռազմածովային նավատորմից), գեներալ Գուստավո Լի Գուսմանը (օդուժից) և գեներալ Սեսար Մենդոսան (կարաբիներներից):

Նախագահությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղաշրջումից շատ չանցած, Պինոչետը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ զինված ուժերը հավատարիմ են մնում իրենց մասնագիտական պարտքին` որը միայն հայրենասիրության զգացումն է: Երկրում տիրող իրավիճակը և մարքսիստները ստիպեցին վերցնել իշխանությունն իրենց ձեռքը և երբ իրավիճակը հանդարտվի, իսկ տնտեսությունը դուրս բերվի թմբիրից, այդ ժամանակ բանակը կվերադառնա զորանոցներ: Պինոչետը նույնիսկ ժամկետ նշանակեց այդ նպատակների իրագործման համար` 20 տարի, որից հետո Չիլին կվերադառնա դեմոկրատիային:

Մինչև 1974 թվականի դեկտեմբերը, Պինոչետը մնաց զինվորական խունտայի ղեկավարը, իսկ 1974 թվականի դեկտեմբերից մինչև 1990 թվականի մարտ ամիսը, նա Չիլիի նախագահի պաշտոնում էր` միաժամանակ լինելով երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Ժամանակի ընթացքում նա կարողացավ իր ձեռքերում կենտրոնացնել ամբողջ իշխանությունը` հեռացնելով իր բոլոր մրցակիցներին: Գեներալ Գուստավո Լի Գուսմանը անցավ թոշակի, ծովակալ Մերինոն փաստացի մնալով խունտայում, ժամանակի ընթացքում զրկվեց իշխանությունից: Ներքին գործերի նախարար, գեներալ Օսկար Բոնիլյան` չպարզված հանգամանքներում զոհվեց ավիավթարից:

1974 թվականին ընդունվեց օրենք «Կառավարական խունտայի իրավաբանական կարգավիճակի մասին», ըստ որի գեներալ Պինոչետը հռչակվեց գերագույն իշխանության կրող: Նրան ընձեռվեց իրավասությունների լայն շրջանակ` այդ թվում զինվորական դրություն մտցնելու միայնակ որոշում կայացնելու իրավունք, ընդունել կամ փոխել ցանկացած օրենք, նշանակել և հանել դատավորներին: Նրա իշխանությունը չէր սահմանափակվում խորհրդարանի և ոչ էլ որևէ քաղաքական կուսակցության կողմից:

Իր իշխանության առաջին իսկ օրերին, զինվորական խունտան հայտարարեց «ներքին պատերազմական դրություն»: Ըստ գեներալ Պինոչետի, իրենց թշնամիներից առավել վտանգավորն ու գլխավորը հանդիսանում է Կոմունիստական կուսակցությունը և իրենք պարտավոր են վերացնել այն հիմա, քանի դեռ այն չի տարածվել երկրով մեկ: Եթե դա իրենց չհաջողվի, ապա ուշ թե շուտ այն կվերացնի իրենց:

Քաղաքացիական դատարաններին փոխարինեցին զինվորականները, ստեղծվեցին կտտանքների համար նախատեսված գաղտնի կենտրոններ, մի քանի համակենտրոնացման ճամբարներ` քաղբանտարկյալների համար: «Մահվան քարավան» գործողության ընթացքում, «Սանտյագո» ստադիոնում իրականացվեցին առավել վտանգավոր հակառակորդների մահապատիժներ: 1974 թվականին ստեղծվեց Ազգային միասնական հետախուզությունը, որի առջև խնդիր էր դրված ապահովել ազգային անվտանգությունը և ընդդիմադիրների ֆիզիկական ոչնչացումը: Նոր գաղտնի ծառայության` «Կոնդոր» գործողության թիրախ էին դարձել նաև զինվորական կառավարության հակառակորդները, որոնք արտագաղթել էին երկրից: Առաջին զոհը գեներալ Կառլոս Պրատսն էր, ով ապրում էր Արգենտինայում: 1974 թվականի սեպտեմբերի 30-ին, նա իր կնոջ հետ միասին, Բուենոս-Այրեսի կենտրոնում զոհվեց` իր ավտոմեքենայի պայթյունից: Այնուհետև իսկական որս սկսվեց նախկին պաշտպանության նախարար Օռլանդո Լետելյերի նկատմամբ, ով քննադատում էր զինվորական ռեժիմը արտասահմանից: Նա 1976 թվականին հայտարարվեց «ազգի թշնամի», զրկվեց Չիլիի քաղաքացիությունից և 10 օր անց սպանվեց Վաշինգտոնում:

Էկոնոմիկայի ասպարեզում Պինոչետն ընտրեց առավել կոպիտ և արմատական փոփոխության ճանապարհ: Ըստ նրա` «Չիլին ոչ թե պրոլետարների, այլ սեփականատերերի երկիր է»: 1978 թվականին Պինոչետն անցկացրեց հանրաքվե` իր նկատմամբ վստահության վերաբերյալ և ստացավ 75% ձայն իր օգտին: Մեկնաբանները դա անվանեցին Պինոչետի խոշորագույն քաղաքական հաղթանակը, ում պրոպագանդան խելամտորեն օգտագործեց չիլիացիների հակաամերիկանիզմը, նրանց նվիրվածությունը այնպիսի արժեքների նկատմամբ, ինչպիսիք էին ազգային արժանապատվությունն ու անկախությունը:

1980 թվականին կայացավ հանրաքվե` Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Կողմ էին քվեարկել ձայների 67%-ը, իսկ դեմ` 30%-ը: 1981 թվականից Սահմանադրությունն ուժի մեջ մտավ, սակայն դրա հիմնական հոդվածների իրականացումը (ընտրությունների, խորհրդարանի և կուսակցությունների վերաբերյալ), հետաձգվեց ութ տարով: Պինոչետն առանց ընտրությունների հռչակվեց «ութ տարով սահմանադրական նախագահ` հետագա ութ տարիների ընթացքում վերընտրվելու իրավունքով»:

1986 թվականի սեպտեմբերի 7-ին, «Մանուել Ռոդրիգեսի անվան հայրենասիրական ճակատ» կազմակերպության կողմից մահափորձ իրականացվեց Պինոչետի նկատմամբ: Դրա մասնակիցները իրենց պատրաստվածության դասընթացներն անցել էին Մոսկվայում ` Չիլիի կոմունիստական կուսակցության ղեկավարների անվտանգությունն ապահովելու ծրագրի շրջանակներում: Մահափորձը մատնվեց անհաջողության: Թողնելով մոտոցիկլիստներին առաջ, նրանք բեռնատարով փակեցին նախագահի լիմուզինի ճանապարհը և կրակ բացեցին: Սակայն զենքերը խափանված էին: Սկզբում նռնականետը չկրակեց, սակայն երկրորդ փորձից հետո նռնակը կոտրեց ավտոմեքենայի ապակին, բայց չպայթեց: Այդ հարձակման ընթացքում զոհվեց գեներալի հինգ թիկնապահ: Հետագայում Պինոչետն ասել էր, որ Աստված է փրկել իրեն, որպեսզի նա կարողանա կրկին շարունակել պայքարը հանուն հայրենիքի:

1988 թվականի հոկտեմբերի 5-ին նշանակվեց միջանկյալ հանրաքվե, որը նախատեսված էր 1980 թվականի սահմանադրությամբ: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հայտարարությունից հետո, խունտայի ղեկավարը ապագա ընտրողներին վստահեցնում էր, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում և ընդդիմադիր, իրավունք կստանան հսկողության տակ առնել ընտրությունների ընթացքը: Իշխանությունները վերացրին հատուկ դրությունը, թույլ տվեցին երկիր վերադառնալ նախկին սենատորներին և պատգամավորներին, ձախ հայացքների տեր որոշ կուսակցությունների և արհմիությունների ղեկավարներին` որոնց հայտարարել էին «պետական հանցագործներ»: Նույնիսկ թույլ տվեցին Չիլի վերադառնալու Սալվադոր Ալիենդեի այրուն` Օրտենսիա Բուսսիին:

Օգոստոսի 30-ին խունտայի անդամները միաձայն նախագահի միակ թեկնածու հայտարարեցին Աուգուստո Պինոչետին: Վերջինիս մնում էր միայն տալ իր համաձայնությունը: Դա Չիլիում վրդովմունքի և զայրույթի պայթյուն առաջացրեց: Կարաբիներների հետ ընդհարման հետևանքով զոհվեց 3 մարդ, 25 հոգի վիրավորվեցին, 1150 ցուցարար ձերբակալվեց: Երկրի ընդդիմադիր ուժերը հանրաքվեի անցկացման պահին միասնացան և գործում էին կազմակերպված ու վճռական: Ավարտական ցույցի ժամանակ հավաքվել էր միլիոնից ավելի մարդ: Դա Չիլիի պատմության մեջ ամենազանգվածային ցույցն էր: Երբ հասարակական կարծիքների հարցումները սկսեցին կանխագուշակել ընդդիմության հաղթանակը, Պինոչետն սկսեց անհանգստության նշաններ ցուցաբերել: Որպեսզի գրավի ընտրողներին, նա խոստացավ թոշակների ու աշխատավարձերի բարձրացում, առաջին անհրաժեշտության ապրանքների (հաց, կաթ, շաքար) գների իջեցում, նշանակեց 100%-ոց դոտացիա ջրամատակարարման և կոյուղիների ջրահեռացման համար, խոստացավ գյուղացիներին բաժանել այն հողերը, որոնք դեռևս պատկանում էին պետությանը:

Հանրաքվեի արդյունքներով 55% ընտրողները իրենց ձայները տվել էին ոչ բռնապետի օգտին: Պինոչետին ևս ութ տարի նախագահելու հնարավորություն էին տվել 43% ընտրողներ: Սակայն դա բավարար չէր Պինոչետին: Չընդունել ընտրաձայների մեծամասնությունը ընդդիմության օգտին, այս անգամ նա չէր կարող: Երկու շաբաթ անց, իր պաշտոնից հեռացվեց Պինոչետի մտերիմ ընկեր և գաղափարակից Սերխիո Ֆերնանդեսը, ով մեղադրվեց ընտրություններում պարտություն կրելու համար: Նրա հետ հեռացվեցին ևս ութ նախարարներ: Հեռուստատեսությամբ և ռադիոյով Պինոչետը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները նա գնահատում է որպես «չիլիացիներ սխալ», սակայն հարգում է ընտրողների որոշումը և ընդունում ընտրությունների արդյունքները:

1990 թվականի մարտի 11-ին իշխանության եկավ դեմոկրատական կառավարությունը` Պատրիսիո Էյլվինի գլխավորությամբ: Պինոչետը հեռացավ նախագահի պաշտոնից, սակայն մնաց որպես ցամաքային զորքերի գերագույն հրամանատար և պահպանեց իր ազդեցությունը երկրի քաղաքական կյանքում: Նրա հեղինակությունը աստիճանաբար սկսեց ընկնել: 1992 թվականին, հասարակական կարծիքի հարցումները ցույց տվեցին, որ Պինոչետին իրենց ձայնն են տալիս ընդամենը 20% հարցվածները, իսկ 70% ձայները Էյլվինի օգտին էին: Պինոչետը խնդիրներ ուներ նաև արտասահմանում: 1991 թվականին, երբ նա գտնվում էր Մեծ Բրիտանիայում, պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ նրան չընդունեց: Չիլիի նոր նախագահը բազմիցս հայտարարել էր, որ զինվորական դիկտատուրան իր կառավարությանը թողել էր ոչ այնքան էլ լավ վիճակում գտնվող էկոնոմիկա` բյուջեի բարձր դեֆիցիտ, գնաճ, գործազրկություն, ազգաբնակչության կյանքի ցածր մակարդակ:

1994 թվականին նախագահի պաշտոնում ընտրվեց քրիստոնեական դեմոկրատ Էդուարդո Ֆրեյ Ռուիս-Տագլեն` վարկածներից մեկի համաձայն, ժամանակին Պինոչետի հրամանով թունավորված Էդուարդո Ֆրեյ Մոնտալվայի որդին: 1998 թվականին ցամաքային զորքերի գերագույն հրամանատարի պաշտոնից Պինոչետն անցավ թոշակի, սակայն համաձայն սահմանադրության, նա մնաց որպես ցմահ սենատոր:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին Պինոչետն ամուսնացել էր 20-ամյա Լյուսի Հիրիարտ Ռոդրիգեսի հետ: Նրանք ունեին հինգ երեխա` երեք դուստր և երկու որդի: Ավագ դուստրը` Լյուսիա Պինոչետը, քաղաքական գործիչ էր և զինվորական խունտայի գաղափարախոսներից մեկը:

Քրեական հետապնդումները[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հոկտեմբերին Պինոչետը Լոնդոնի մասնավոր կլինիկաներից մեկում, որտեղ գտնվում էր վիրահատության համար, ձերբակալվեց Իսպանիայի դատարանի կողմից արձակած վճռի համաձայն` սպանության կասկածանքով: Իսպանիայի հարյուրավոր քաղաքացիներ սպանվել և անհետ կորել էին Չիլիում` Պինոչետի կառավարման տարիներին: Իսպանիան պահանջում էր էքստրադիցիայի ենթարկել բռնապետին, սակայն Լոնդոնի դատարանը ընդունում էր, որ Պինոչետը Չիլիի ցմահ սենատորն էր և համարվում էր անձեռնմխելի անձ: Լորդերի պալատը փոխեց այդ որոշումը և ձերբակալությունը համարում էր օրինական: Չիլին անօրինական էր համարում և ձերբակալությունը, և Պինոչետին Իսպանիային հանձնելը:

1998 թվականի հոկտեմբերին լոնդոնյան դատարանը բավարարեց Պինոչետի փաստաբանների խնդրանքը` գրավի դիմաց նրան ազատ արձակելու վերաբերյալ: Դրա հետ միասին, դատարանը սահմանեց մի շարք սահմանափակումներ, որոնց համաձայն Չիլիի նախկին ղեկավարը պետք է մնա Լոնդոնի հիվանդանոցներից մեկում` ոստիկանության մշտական հսկողության ներքո:

1999 թվականի մարտի 24-ին Լորդերի պալատը կայացրեց վերջնական վճիռ, որի համաձայն Պինոչետը պետք է պատասխանատվություն չկրի մինչև 1988 թվականը կատարած հանցագործությունների համար, սակայն զրկվում է 1988 թվականից հետո կատարած հանցագործությունների համար պատասխանատվության չենթարկվելու պաշտպանվածությունից: Այս որոշումը թույլ էր տալիս բացառել 27 մեղադրանք, որոնց հիման վրա Իսպանիան փորձում էր Պինոչետին հասնելու:

2000 թվականի մարտին Պինոչետի 16-ամսյա տնային կալանքն ավարտվեց, որի համաձայն նա մեկնեց Չիլի և տեղավորվեց Սանտյագոյի զինվորական հոսպիտալում: Նույն թվականի օգոստոսին Չիլիի գերագույն դատարանը Պինոչետին զրկեց սենատորական անձեռնմխելիությունից, որից հետո հարուցվեց դատական հետապնդում ` ավելի քան 100 դրվագներով, մարդկանց սպանությունների, առևանգումների և կտտանքների ենթարկելու համար: Սակայն 2001 թվականին դատարանը Պինոչետին ճանաչեց որպես ծերունական թուլամտությամբ տառապողի, որը նրան ազատեց քրեական պատասխանատվություն կրելուց:

2004 թվականին Չիլիի գերագույն դատարանը Պինոչետին զրկեց դատական հետապնդումների անձեռնմխելիությունից և նույն թվականին երկրի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բռնապետի գործով գործընթացը վերսկսելու: Նա մեղադրվում էր ցամաքային ուժերի նախկին հրամանատար, գեներալ Կառլոս Պրատսի սպանությանը մասնակցելու համար: 2005 թվականին ընդդեմ Պինոչետի մեղադրանք առաջադրվեց 1977 թվականին ձախ հեղափոխական շարժման անդամների սպանության համար: Նույն 2005 թվականին Պինոչետին մեղադրանք առաջադրվեց «Կոլոմբո» գործողության շրջանակներում քաղաքական հակառակորդների ոչնչացման համար: Նա մեղադրվեց նաև կաշառակերության, մարդկանց առևանգելու, կտտանքների ենթարկելու և սպանելու համար, թմրավաճառությամբ, զենքի առևտրով զբաղվելու և հարկերից խուսափելու համար:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերի 3-ին Պինոչետը ինֆարկտ տարավ: Դեկտեմբերի 10-ին մահացավ Սանտյագոյի հոսպիտալում: Նրա մարմինը ենթարկվել է դիակիզման, պետական հուղարկավորություն և սուգ չի հայտարարվել: Նրա մահից հետո Չիլիի հասարակությունը բաժանվել էր երկու մասի: Դեկտեմբերի 11-ին Սանտյագոյում տեղի ունեցավ բազմամարդ հավաք, որտեղ ելույթներ էին ունենում ընդդեմ Պինոչետի, իսկ մյուս կողմից, քաղաքի մյուս մասերում տեղի էին ունենում ոչ պակաս բազմամարդ սգո հավաքներ` Պինոչետի կողմնակիցների կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]